Միջոցառում
Ձեզ անհրաժեշտ է դասի համար պատրաստել հետևյալ նկարները.
Ջոզեֆ Սմիթը իմաստություն է փնտրում Աստվածաշնչում Առաջին Տեսիլքը
.jpg)
.jpg)
Դասի սկզբում ցույց տվեք առաջին նկարը (Ջոզեֆը ուսումնասիրում է Աստվածաշունչը) և քննարկեք հետևյալ հարցերը.
· Ո՞վ է սա: (Ջոզեֆ Սմիթը)
· Ի՞նչ է նա անում: (Նա կարդում է Աստվածաշունչը)
· Ըստ ձեզ, ինչո՞ւ է նա կարդում Աստվածաշունչը:
Երեխաներին բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը տասնչորս տարեկան էր, նա իր ընտանիքի հետ ապրում էր ագարակում: Այդ ժամանակ մոտակայքում ապրող մարդիկ հետաքրքրվում էին կրոնով: Տարբեր եկեղեցիներ ժողովներ էին անցկացնում, որպեսզի բացատրեին իրենց համոզմունքները: Յուրաքանչյուրն ասում էր, որ իր եկեղեցին է ճշմարիտը, և փորձում էր մարդկանց համոզել միանալ իրեն: Քանի որ Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր իմանալ, թե որ եկեղեցին էր իրոք ճշմարիտ, նա մասնակցեց տարբեր կրոնների մի քանի ժողովների: Նա գտնում էր, որ յուրաքանչյուրը տարբեր գաղափարներ ուներ Աստծո և սուրբ գրությունների մասին: Հարցրեք.
· Ըստ ձեզ, Ջոզեֆ Սմիթն ինչպիսի՞ վերաբերմունք ուներ այդ տարբեր կրոնների հանդեպ: (Նա խճճվել էր:)
Մի ավագ երեխայի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Հակոբոսի 1.5 հատվածը կամ ինքներդ բարձրաձայն կարդացեք այն: Հարցրեք.
· Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում իմաստության կարիք ունենալ: (Համոզվեք, որ երեխաները գիտեն, որ իմաստության կարիք ունենալ նշանակում է` իմանալ կամ հասկանալ ինչ-որ բան:)
· Ի՞նչ է նշանակում խնդրել Աստծուց: (Աղոթել Երկնային Հորը:)
Ջոզեֆը որոշեց, որ կանի այն, ինչ սուրբ գրություններն են ասել` խնդրել Աստծուց: Նա գնաց անտառ աղոթելու: Նախկինում նա երբեք բարձրաձայն չէր աղոթել: Նա նայեց շուրջը, որպեսզի համոզվեր, որ մենակ էր, ապա ծնկի իջավ:
Երբ նա փորձեց խոսել, շրջապատվեց թանձր խավարով և վախեցավ, որ ինքը կկործանվի: Նա աղոթեց, որ փրկվի այդ չար ուժից: (Ցույց տվեք Առաջին Տեսիլքի նկարը:) Իսկ հետո Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆին: Նրանք պատվիրեցին նրան չմիանալ որևէ եկեղեցու, քանի որ դրանք բոլորն էլ սխալ էին:
Կրկնեք Առաջին Տեսիլքի մասին պատմությունը, օգտագործելով նկարները (տպեք դրանք նախքան դասը, փակցրեք ստվարաթղթի վրա և կտրեք) և ներքևում տրված տեքստը: Ամեն անգամ, երբ փակագծում բառեր տեսնեք, երեխաներին ցույց տվեք համապատասխան նկարը: Երեխաները պիտի բարձրաձայն ասեն, թե ինչ են տեսնում նկարում:

(Ջոզեֆը) ցանկանում էր իմանալ, թե որ (եկեղեցին ) էր ճշմարիտ:
Նա (Աստվածաշնչում) կարդաց, որ ինքը պիտի հարցներ Աստծուց: (Ջոզեֆը) գնաց իր (տան) ետևի պուրակը (աղոթելու): Երբ (Ջոզեֆը) (աղոթեց), նա տեսավ (Երկնային Հորն ու Հիսուսին): Նրանք պատասխանեցին (Ջոզեֆի) աղոթքին: Նա դարձավ մարգարե և օգնեց (Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին) կառուցել ճշմարիտ (Եկեղեցին) երկրի վրա:
Դուք կարող եք նաև օգտագործել հետևյալ նյութերը այս պատմությունը վերապատմելու համար.

Ներկեք այս պատկերները: Դրանք փակցրեք ստվարաթղթին և կտրեք: Հավաքեք Ջոզեֆ Սմիթի պատկերը ամրակի օգնությամբ այնպես, որ նա կարողանա ծնկի գալ ու աղոթել:Եզրափակեք դասը, բերելով ձեր վկայությունը Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին:
Հյուրասիրություն. շոկոլադային թխվածքաբլիթ չամիչով
2 բաժակ փափկացրած մարգարին
2 միջին չափի ձու
1 թեյի գդալ վանիլին
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
¾ բ. սպիտակ շաքարավազ
1 թեյի գդալ ջուր
1 թեյի գդալ կերակրի սոդա
½ թեյի գդալ աղ
2½ բաժակ ալյուր
2 բաժակ չամիչ
1 շոկոլադի սալիկ, կտրտած
Խառնեք մարգարինը, ձուն, վանիլինը, շաքարավազը, ջուրը և կերակրի սոդան: Աստիճանաբար ավելացրեք ալյուրը, աղը, շոկոլադը, չամիչը:
Լավ խառնեք, գդալով վերցրեք և տեղադրեք թխվածքի ամանի մեջ: Թխեք 190°C 8 րոպե:
