Վայելիր բնությունը

Օրհներգ. «For the Beauty of the Earth» (Hymns, #92)

Միջոցառում

 

озеро

| Скачать | Открыть |

 

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տվեք թուղթ և մատիտ: Հրավիրեք յուրաքանչյուրին թվարկել բոլոր այն բաները, որոնք ցույց են տալիս, որ Աստված սիրում է մեզ: Եթե ընտանիքի անդամները երկմտեն, բերեք մի քանի օրինակներ`ջուր, մթերք, ծաղիկներ, մայրամուտ, լճեր, թռչուններ, կենդանիներ, մարմին, սուրբ գրություններ, Եկեղեցին, ծնողներ, Փրկիչը: Կարող եք նաև օգտագործել նկարներ ամսագրերից կամ թերթերից, որպեսզի խրախուսեք նրանց մտածել:

Խնդրեք բոլորին կիսվել, թե ինչ են նրանք գրել իրենց ցուցակներում: Ընդունեք բոլոր պատասխանները, որպեսզի բոլորին խրախուսեք կիսվել իրենց զգացածով:

Թող ընտանիքի անդամներից մեկը կարդա Մովսես 6.63 հատվածը: Հարցրեք:

  • Ո՞ր բաներն են վկայում Աստծո մասին: (Ամեն բան)
  • Այն բաները, որոնք վկայում են Աստծո մասին հոգևո՞ր են, թե՞ նյութական (ֆիզիկական): (Երկուսն էլ)

Խնդրեք ձեր ընտանիքին հաջորդ շաբաթ ամեն օր նայել իրենց շրջապատող տարբեր առարկաներին, որոնք ցույց են տալիս Երկնային Հոր սերը: Նաև խնդրեք նրանց հաջորդ շաբաթ ընտանեկան աղոթքների ժամանակ շնորհակալություն հայտնել Երկնային Հորը այն ամենի համար, որ Նա ստեղծել է մեզ համար: Ընթրիքի ժամին խնդրեք ընտանիքի անդամներին պատմել, թե նրանք ինչ են նկատել այդ օրը:

Հնարավոր է, ձեր ընտանիքը ցանկանա հուշատետր կամ կոլաժ պատրաստել ամսագրերի, օրաթերթերի կամ ձեր նկարած նկարներից և այլ աղբյուրներից: Թող ընտանիքի անդամները ընտրեն այնպիսի բաներ, որոնք, իրենց կարծիքով, ցույց են տալիս, որ Աստված սիրում է իրենց, և Նա ստեղծել է այս աշխարհն ու նրանում գտնվող ամեն բան մեզ` Իր զավակների համար:

Եթե ժամանակն ու եղանակը թույլ տան, կարող եք զբոսնել ձեր ընտանիքի հետ: Քայլեք ձեր բակի շրջակայքում և ցույց տվեք, թե որքան գեղեցիկ է այն ամենը, ինչ դուք ամեն օր տեսնում եք ձեր շրջապատում: Ձեր տան մոտ կարող են լինել հատուկ վայրեր, ինչպես օրինակ` անտառ, ծառերի պուրակ, բլուր և այլն: Օգտագործեք այս վայրերը ձեր ընտանիքի անդամների մեջ բնության հանդեպ սեր ներշնչելու համար: Ցույց տվեք նոր աճած բույսերը: Ականջ դրեք թռչուններին և միջատներին:

Կարող եք որոշ բաներ հավաքել զբոսանքի ժամանակ և հետո օգտագործել դրանք բնությանը վերաբերող կոլաժ պատրաստելիս: Երբ ամեն օր զբոսնեք բնության մեջ, ձեր ընտանիքի անդամները կարող են կոլաժին ավելացնել տեսարանի նկար, տերև կամ ծաղիկ:

 


 

 

Հյուրասիրություն. Եգիպտացորենի բոված քաղցր հատիկներ

1/4 բաժակ բուսայուղ

1/4 բաժակ շաքարավազ

½ բաժակ եգիպտացորենի հատիկներ

Մեծ ամանի մեջ տաքացրեք բուսայուղը միջին ջերմաստիճանում: Սկզբում եգիպտացորենի 3 հատիկ դրեք ամանի մեջ և ծածկեք այն կափարիչով: Երբ հատիկները պայթեն (կհասկանաք ձայնից), ամանը վերցրեք կրակից, ավելացրեք շաքարավազը և մնացած հատիկները: Լավ խառնեք և սպասեք 30 վայրկյան, որպեսզի համոզվեք, որ բոլոր հատիկները նույն ջերմաստիճանն ունեն ու չեն վառվի: Հետո ծածկեք ամանը և դրեք այն կրակի վրա: Շարունակ թափահարեք (կափարիչը մի բացեք): Երբ պայթյունը դանդաղի մինչև 2-3 վայրկյանը մեկ, ամանը վերցրեք կրակից և շարունակեք թափահարել այն մի քանի րոպե, մինչև պայթյունները դադարեն: Բոված հատիկները լցրեք մեծ ամանի մեջ և թողեք սառի, անընդհատ խառնելով, որպեսզի մեծ գնդեր չառաջանան:


Угощение