Սուրբ Ծնունդը լույսի ծնունդն է

Միջոցառում

Рождество Иисуса Христа

| Скачать / Открыть

 

Նախքան դասը, տպեք հետևյալ երկու էջերը: Կտրեք հանեք մոմերը և աստղը ու դրեք դրանք մի ծրարի մեջ:

Я свет миру
Я свет миру 2

Открыть / Скачать  |

Ասեք ձեր ընտանիքին, որ Հիսուս Քրիստոսն ունի շատ անուններ և կոչումներ: Դրանցից մեկը «Աշխարհի Լույսն» է: Նա ուսուցանել է. «Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12):

Սուրբ Ծննդյան տոներին մենք տոնում ենք Նրա ծնունդը: Առկայծող Սուրբ Ծննդյան լույսերը խորհրդանշում են լույսը, որը Նա է տալիս: Իսկ տոնածառի գագաթին դրված աստղը մեզ հիշեցնում է այն աստղը, որը երևաց երկնքում: Անցյալում, երբ էլեկտրական լույսը դեռևս հայտնագործված չէր, որոշ մարդիկ իրենց տոնածառերը զարդարում էին մոմերով, որպեսզի այն հիշեցնի Փրկիչին:

Ձեր ընտանիքին ցույց տվեք տպված տոնածառը, թղթյա մոմերը և աստղը պարունակող ծրարը: Բացատրեք նրանց, որ Հիսուս Քրիստոսի մի քանի անունները գրված են մոմերի և աստղի վրա: Առաջարկեք նրանց կարդալ տոնածառի վրա գրված սուրբ գրության հատվածը, ապա գտնել նույն անունով մոմը, որը նշվում է հատվածում ու սոսնձել այն ճիշտ տեղում: Վերջապես, կարդացեք աստղի սուրբ գրության հատվածը և սոսնձեք աստղը ծառի գագաթին:

Կարդացեք, թե ինչ է ասել Նախագահ Հենրի Բ. Այրինգը Սուրբ Ծնունդի վերաբերյալ.

«Մենք լույսերն օգտագործում ենք՝ նշելու Սուրբ Ծննդյան տոները: Երբ մենք երկրպագում ենք Տիրոջը և ծառայում ենք Նրան, լույս ենք բերում մեր և մեզ շրջապատողների կյանք» («Տանը Սուրբ Ծնունդի ժամանակ», Նախագահ Հենրի Բ. Այրինգ, Լիահոնա, դեկտեմբեր 2009):

Քննարկեք, թե ինչ կարող են անել ձեր ընտանիքի անդամները, որ ավելի բաց լինեն այն լույսին, որը Փրկիչն է առաջարկում և կիսվել դրանով մյուսների հետ:


 

Հյուրասիրություն. Կոկոսով տորթ

Բաղադրիչներ.

4 ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ քրեքերի փշուր
1/2 բաժակ կոկոսի քաղցր քերուկ
½ բաժակ կտրտած ընկույզ (ցանկացած)
1/2 թեյի գդալ աղ
1 բաժակ վանիլին
 
Պատրաստման եղանակը
Հարեք սպիտակուցները մինչև պնդանան: Ավելացրեք շաքարավազը և հարեք մինչև փայլի: Առանձին ամանի մեջ խառնեք քրեքերի փշուրը, կոկոսի քերուկը, ընկույզը, վանիլինը և աղը: Գդալով դրեք 22 սմ տրամագծով յուղապատ ամանի մեջ: Թխեք 175° C մոտ 30 րոպե:  

Ջնարակ

450 գրամ շոռ

4 Ճաշի գդալ կաթ

900 գր. շաքարափոշի

2 թեյի գդալ վանիլին

4 տուփ (մոտ 700 գր) կոկոսի թարմ քերուկ

Հարիչով խառնեք բոլոր բաղադրիչները, բացառությամբ թարմ կոկոսի քերուկի:

Սառեցրեք տորթը: Կոկոսի քերուկով պատեք տորթի կողքերը և ցանեք վրան:

Угощение изображение