Նա հարություն առավ

Երգ. «Search, Ponder, and Pray» (CS, 109)

 

Միջոցառում

 

գունավորում: Մարիամը դագաղի մոտ

Мария

Նախքան միջոցառումը սկսելը նվերի ձևով փաթեթավորեք սուրբ գրությունները (եռահատորը կամ առանձին գրքերը) և թաքցրեք այն որևէ տեղ տան մեջ:

Միջոցառման սկզբում հայտնեք ձեր ընտանիքին, որ նրանք գնալու են գանձ որոնելու: Բացատրեք նրանց, որ կա մի հատուկ գանձ, որ Երկնային Հայրը տվել է նրանց, և դուք թաքցրել եք այն սենյակում կամ տանը: Դուք կարող եք խաղալ «Տաք է, սառն է» խաղը: Կախված այն բանից, թե որքան մոտ է գտնվում ինչ-որ մեկը թաքնված գանձին, դուք կարող եք ասել` «Ավելի տաք է» կամ «Տաք է» կամ նույնիսկ` «Շատ տաք է», և եթե նրանք գնան սխալ ուղղությամբ, ասեք` «Սառն է» կամ «Ավելի սառն է»:

Երբ նվերը գտնվի, թող մի երեխա բացի այն: Ասեք ձեր ընտանիքին, որ սուրբ գրությունները այն թանկարժեք նվերներից են, որոնք տրվել են մեզ: Նրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես երջանիկ լինել և ինչպես վերադառնալ` ապրելու Երկնային Հոր և Հիսուսի հետ:

Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի կիսվել իրենց նախընտրած սուրբ գրային պատմություններով: Փոքր երեխաները կարող են ուղղակի պատմել իրենց սիրելի կերպարի մասին: Միասին նայեք Սուրբ գրությունների նկարները և քննարկեք դրանցից մի քանիսը:

Լրացուցիչ գաղափար դասի համար

Բերեք մեկ կամ ավելի առարկաներ, որոնց մասին երեխաները կարող են սովորել, օգտագործելով իրենց հինգ զգայարանները: Օրինակ` կարող եք բերել միրգ, ծաղիկ կամ կարող եք նվագել երաժշտություն: Մի քանի երեխայի հնարավորություն տվեք տեսնել, հոտ քաշել, ձեռք տալ, համտես անել կամ լսել այն բաները, որոնք դուք բերել եք: Բացատրեք, որ մենք կարող ենք նաև տեսնել, շոշափել, հոտ քաշել և լսել սուրբ գրությունները, բայց միայն Սուրբ Հոգու միջոցով: Հրավիրեք երեխաներին երգել «Search, Ponder, and Pray» (CS, 109) երգը: Խնդրեք նրանց երգելու ընթացքում լսել, թե որոնք են այն երեք բաները, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի հրավիրենք Հոգուն վկայելու, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Հրավիրեք երեխաներին հորինել ձեռքի շարժումներ փնտրել, խորհել և աղոթել բառերի համար: Կրկնեք երգը, օգտագործելով ձեռքի շարժումները բառերի փոխարեն:

Կիսվեք մի փորձառությամբ, երբ սուրբ գրություններն օգնել են ձեզ: Բերեք ձեր վկայությունը սուրբ գրությունների ճշմարտացիության վերաբերյալ:

 

ԳՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ԷՋ

Սուրբ գրություններն ինձ սովորեցնում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչպես վերադառնալ Նրանց մոտ:

 

 


 

 

Հյուրասիրություն. Բանանի կրեմով տորթ

1 թխված տորթի շերտ

¾ բաժակ շաքարավազ

⅓ բաժակ ալյուր

¼ թեյի գդալ աղ

1 թեյի գդալ վանիլին

2 բաժակ կաթ

3 թեթևակի հարած ձվի դեղնուց

2 ճաշի գդալ կարագ

Ամանի մեջ խառնեք շաքարավազը, ալյուրը և աղը: Աստիճանաբար խառնելով ավելացրեք կաթ: Խառնելով եփեք միջին ջերմության կրակով, մինչև խառնուրդը եռա և թանձրանա: Եփեք ևս 2 րոպե: Վերցրեք կրակից:

Տաք խառնուրդի փոքր քանակ ավելացրեք դեղնուցների վրա և երկուսը միասին ավելացրեք տաք խառնուրդին: Եփեք 2 րոպե, մշտապես խառնելով: Վերցրեք կրակից: Ավելացրեք կարագ և վանիլին: Սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճան: Մի բանան շերտատեք և դրեք տորթի շերտի վրա: Կրեմային խառնուրդի ½ մասը քսեք բանանի շերտերին: Շերտատեք ևս մի բանան, դրեք կրեմի վրա և մնացած կրեմը տարածեք շերտերի վրա: Վրան քսեք հարած սերուցք: (Այս լցոնի բաղադրատոմսը կարող եք օգտագործել նաև կոկոսի կրեմով տորթի համար, բանանի փոխարեն օգտագործելով կոկոս:)


печенье