Գաղափարներ դասի համար Թեմա. Սուրբ գրություններ` պարգև Աստծուց Օրհներգ. «The Iron Rod» (Hymns, # 274)

Միջոցառում

изображение

Открыть | Скачать 

Նախքան միջոցառումը սկսելը նվերի ձևով փաթեթավորեք սուրբ գրությունները (եռահատորը կամ առանձին գրքերը): Միջոցառման սկզբում խնդրեք ձեր ընտանիքին գուշակել, թե փաթեթում Աստծո կողմից ինչ հատուկ նվեր կարող է լինել:

Երբ նրանք ճիշտ գուշակեն, հարցրեք նրանց.

· Սուրբ գրություններն ինչո՞ւ են ամենաթանկ նվերներից, որ մեզ երբևէ տրվել են:

Կարող եք կարդալ Տասներկուսի Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ մեջբերումը. «Սուրբ գրությունները  Աստծո խոսքն են և տրված են մեզ մեր փրկության համար: Սուրբ գրությունները կարևոր են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին վկայություն ստանալու համար... Ինչպիսի փառավոր օրհնություն: Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Իսկ երբ ցանկանում ենք, որ Նա մեզ հետ խոսի, մենք կարդում ենք սուրբ գրությունները, քանզի Նրա խոսքերն արտահայտվում են Նրա մարգարեների միջոցով: Այնուհետև Նա կուսուցանի մեզ, երբ մենք լսենք Սուրբ Հոգու հուշումները» (Ռոբերտ Դ. Հեյլս, «Սուրբ գրությունները. Աստծո ուժը մեր փրկության համար», գերագույն համաժողով, հոկտեմբեր 2006թ.):

Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.1-14 հատվածները: Քննարկեք, թե սուրբ գրություններն ինչպես օգնեցին Ջոզեֆ Սմիթին գտնել իր խնդրի պատասխանը: Այնուհետև խնդրեք ընտանիքի անդամներին առաջարկել հատվածներ սուրբ գրություններից, որոնք փոխել են իրենց կամ իրենց ծանոթների կյանքը: Քննարկեք, թե սուրբ գրություններն ինչպես կարող են օգնել մեզ լուծել մեր առօրյա խնդիրները: Նշեք, որ սուրբ գրությունները մեզ ուղղված անձնական հաղորդագրություններ են Երկնային Հոր կողմից:

Կարդացեք և քննարկեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը. «Մենք հուսով ենք, որ դուք կարդում և ուսումնասիրում եք սուրբ գրություններն ամեն օր`անհատապես և ընտանիքներով: Մենք թեթևամտորեն չպիտի վերաբերվենք Տիրոջ պատվիրանին. «Քննեցէք գրքերը, որ դուք կարծում էք, թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Հոգին կգա ձեր տները և ձեր կյանքերը, երբ դուք կարդաք հայտնությամբ տրված խոսքը» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր, Գլուխ 10. «Սուրբ գրությունները՝ բոլոր ուսումնասիրություններից ամենաշահավետը»):

Եթե դուք հիմա կանոնավոր չեք կարդում սուրբ գրություններն ընտանիքով, քննարկեք` ինչպես սկսել: Որոշեք ժամանակը, տեղը և գիրքը, որը կցանկանայիք կարդալ սկզբից: Որոշ ընտանիքներ նկատել են, որ առավոտյան նախաճաշից առաջ կամ հետո ընկած ժամանակը սուրբ գրությունները կարդալու ամենալավ ժամանակն է: Ուրիշները կարդում են ընթրիքի ժամին կամ երեկոյան` նախքան ընտանեկան աղոթքները: Քննարկեք այս բոլոր հնարավորությունները ձեր ընտանիքի հետ և որոշեք, թե որն է ձեզ ավելի հարմար:

Շեշտեք, որ օրական գոնե տասը րոպե կամ մեկ գլուխ սուրբ գրություններից ընթերցելը կարող է նկատելի մեծացնել ձեր ընտանիքի հոգևոր վիճակը:

Եթե դուք արդեն կարդում եք միասին կամ անհատապես, թող ընտանիքի անդամներից մեկը կամ երկուսը կիսվեն, թե իրենց համար ինչ է նշանակում սուրբ գրությունների կանոնավոր ընթերցումը:

Հյուրասիրություն. Բանանի կրեմով տորթ

1 թխված տորթի շերտ

¾ բաժակ շաքարավազ

⅓ բաժակ ալյուր

¼ թեյի գդալ աղ

1 թեյի գդալ վանիլին

2 բաժակ կաթ

3 թեթևակի հարած ձվի դեղնուց

2 ճաշի գդալ կարագ

Ամանի մեջ խառնեք շաքարավազը, ալյուրը և աղը: Աստիճանաբար խառնելով, ավելացրեք կաթը: Խառնելով եփեք միջին ջերմության կրակով, մինչև խառնուրդը եռա և թանձրանա: Եփեք ևս 2 րոպե: Վերցրեք կրակից:

Տաք խառնուրդի փոքր քանակ ավելացրեք դեղնուցների վրա և երկուսը միասին ավելացրեք տաք խառնուրդին: Եփեք 2 րոպե, մշտապես խառնելով: Վերցրեք կրակից: Ավելացրեք կարագ և վանիլին: Սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճան: Մի բանան շերտատեք և դրեք տորթի շերտի վրա: Կրեմային խառնուրդի ½ մասը քսեք բանանի շերտերին: Շերտատեք ևս մի բանան, դրեք կրեմի վրա և մնացած կրեմը տարածեք շերտերի վրա: Վրան քսեք հարած սերուցք: (Այս լցոնի բաղադրատոմսը կարող եք օգտագործել նաև կոկոսի կրեմով տորթի համար, բանանի փոխարեն օգտագործելով կոկոս:)

угощение