մարդկանց որսորդները

Երգ. «I Am Like a Star» (Children’s Songbook, p. 163)

 

Միջոցառում


 

Տեսանյութ. «Հիսուսն ընտրում է Իր Առաքայալներին»

Դոմինոյի քարերը շարեք մի գծով: Դրեք դրանք իրարից այնքան հեռու, որ երբ մեկն ընկնի, գցի հաջորդին: Երբ դուք գցեք առաջինը, խնդրեք ձեր ընտանիքին դիտել շղթայական ռեակցիան: Նրանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե մի դոմինոն ինչպիսի ազդեցություն ունի մնացած բոլոր դոմինոների վրա: Բացատրեք, որ մենք նույնպես կարող ենք շղթայական ռեակցիայով ազդել ուրիշների, օրինակ` ընտանիքի և ընկերների կյանքի վրա: Եթե մենք գոնե մի մարդու սովորեցնենք սիրել Աստծուն և հնազանդվել Նրան, երբեմն կարող ենք դիպչել շատ ուրիշ մարդկանց կյանքին:

Ցույց տվեք նկարը, որտեղ Հիսուսը կանչում է աշակերտներին: Պատմեք պատմությունը, երբ Հիսուսը կանչում է իր աշակերտներից մի քանիսին (տես Ղուկաս 5.1-11): Օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, թե Հիսուսը ինչ նկատի ուներ, երբ ասաց, որ Ինքը կսովորեցնի նրանց «մարդկանց որսալ»: Բացատրեք, որ մենք բոլորս կարող ենք օգնել Տիրոջը «մարդկանց որսալու» գործում:

Քննարկեք.

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դրական ազդենք ուրիշների վրա:

Ահա մի քանի հնարավոր պատասխաններ.

  • Միշտ աղոթել
  • Սովորել պատմություններ սուրբ գրություններից
  • Ձգտել զգալ Սուրբ Հոգին
  • Անգիր անել երգեր, օրհներգեր կամ սուրբ գրային հատվածներ
  • Օրինակ ծառայել
  • Պատմել ընկերներին Հիսուս Քրիստոսի մասին
  • Լինել ջանասեր
  • Օգնել ուրիշներին
  • Աղոթել ուրիշների համար
  • Բարի լինել
  • Ներել ուրիշներին
  • Քաղաքավարի լինել

Կոչ արեք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին ընտրել մի ճանապարհ, որպեսզի դրական ազդեն ուրիշների վրա հաջորդ շաբաթվա ընթացքում: Վկայեք, որ երբ մենք աղոթենք ու փորձենք անել հնարավոր ամեն բան, ապա կարող ենք դառնալ «մարդկանց որսորդներ»:

 

 

 

 

 

 Խաղ

Նախքան Հիսուս Քրիստոսի Առաքյալ դառնալը Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ձկնորսներ էին: Կարո՞ղ եք (ձախից աջ) դասավորել Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի բռնած ձկները:

 

изображение

Открыть | Скачать 


 

 

Հյուրասիրություն. Աղի ձկնիկով նախաճաշիկ

Բաղադրիչներ.

Կապույտ անձեռոցիկներ

Փոքրիկ բաժակներ

Աղի ձողիկներ

Ոսկե ձկնիկ քրեքերներ,

Հալած շոկոլադ

Բացեք յուրաքանչյուր անձեռոցիկը և մեջտեղում դրեք մի ձկնիկ (անձեռոցիկը օվկիանոսն է):

Յուրաքանչյուրի բաժակի մեջ դրեք մի քիչ հալած շոկոլադ (սա խայծն է): Օգտագործեք աղի ձողիկը` որպես ձկնորսական կարթաձող: Ձողը թաթախեք խայծի մեջ (հալած շոկոլադի) և կպչուն ծայրն օգտագործեք ձկնիկը բռնելու համար: Կերեք կարթաձողը , ձկնիկը և խայծը:

угощение