Մարդկանց որսորդները

 Օրհներգ. «Կգնամ, ուր կուզես դու, Տեր» (Օրհներգեր և մանկական երգեր, էջ 46)

Միջոցառում

Տեսանյութ. «Իմ ետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ»

Նախքան միջոցառումը սկսելը, պատրաստեք հետևյալ պարագաները.

Տպեք կամ թղթի վրա գրեք հետևյալ հրահանգները և կտրտեք թուղթը, դարձնելով բառերի փոքր ժապավեններ.

  • Միշտ աղոթեք (տես 2 Նեփի 32.9):
  • Ձեռք բերեք վկայություններ սուրբ գրությունների վերաբերյալ (տես Մորոնի 10.3-5):
  • Հետևեք Հոգուն (տես 1 Նեփի 4.6):
  • Անգիր սովորեք սուրբ գրային հատվածներ, Հավատո Հանգանակները, օրհներգեր կամ մարգարեների բառերը:
  • Եղեք լավ օրինակ (տես Մատթեոս 5.14-16):
  • Ապրեք մաքուր կյանք` ձեր մտքով, լեզվով և գործով (տես Ալմա 5.57):
  • Ցանկություն ունեցեք ծառայելու Տիրոջը (տես ՎևՈւ 4.1- 6):
  • Ուրիշների մեջ ճշմարտության սերմեր ցանեք (տես Ալմա 32.28):
  • Խոսեք ավետարանի մասին  և ձեր վկայությամբ կիսվեք ուրիշների հետ (տես ՎևՈւ 100.5-8):
  • Որևէ ընկերոջ հրավիրեք եկեղեցի կամ միջոցառման:
  • Աղոթեք, որ գտնեք մեկին, ով պատրաստ է ընդունել ավետարանը:

Դասի սկզբում պատմեք պատմությունը, թե ինչպես Հիսուսը կանչեց իր աշակերտներից մի քանիսին (տես Ղուկաս 5.1-11): Դուք կարող եք ցույց տալ նկարը, որտեղ Հիսուսը կանչում է աշակերտներին:

 

Բաժանեք պատրաստված բառերով թղթերր մասնակիցների միջև և առաջարկեք նրանց հերթով կարդալ թղթերի վրա գրված հրահանգները, ապա պատասխանել հետևյալ հարցին. «Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ` բերել մարդկանց դեպի Քրիստոսը»:

Կոչ արեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընտրել գաղափարներից մեկը, որը նա կցանկանա կիրառել այս շաբաթ: Վկայեք, որ երբ մենք աղոթասեր ու ջանասեր ենք, մենք կարող ենք դառնալ «մարդկանց որսորդներ»:

 


 

 

Հյուրասիրություն. Աղի ձկնիկով նախաճաշիկ

Բաղադրիչներ.

Կապույտ անձեռոցիկներ

Փոքրիկ բաժակներ

Աղի ձողիկներ

Ոսկե ձկնիկ քրեքերներ,

Հալած շոկոլադ

Բացեք յուրաքանչյուր անձեռոցիկը և մեջտեղում դրեք մի ձկնիկ (անձեռոցիկը օվկիանոսն է):

Դրեք մի քիչ հալած շոկոլադ յուրաքանչյուրի բաժակի մեջ (սա խայծն է): Օգտագործեք աղի ձողիկը որպես ձկնորսական  կարթաձող: Ձողը թաթախեք խայծի մեջ (հալած շոկոլադի) և կպչուն ծայրն օգտագործեք ձկնիկը բռնելու համար: Կերեք կարթաձողը, ձկնիկը և խայծը:

угощение