Երգ. «Seek the Lord Early» (Children’s Songbook, էջ. 108)
Միջոցառում
.jpg)
Նախքան դասը տպեք հետևյալ նկարները և փակցրեք դրանք ստվարաթղթի վրա.

| Скачать |
Կտրելով` առանձնացրեք շարժական կտորները: Նկարեք կամ փակցրեք ձեր ընտանիքի նկարը դատարկ քառակուսու մեջ: Երկարությամբ ծալեք կետագծերը (տես նկարը): Դակեք նշված անցքերը և թելը անցկացրեք անցքերի միջով`ինչպես նշված է պատկերում: Թելով հանգույց արեք ներքևի մասում, իսկ գագաթին թելով օղակ արեք:
Պատրաստեք նաև հետևյալ մարգարեների նկարները` Ջոզեֆ Սմիթ, Նոյ, Լեքի, Նեփի, Թոմաս Ս. Մոնսոն:
Խնդրեք երեխաներին պատկերացնել հետևյալ իրավիճակը (կամ կարող եք դերախաղով արտահայտել իրավիճակը). ձեր մայրիկը խնդրում է, որ ձեր եղբորը (քրոջը, հայրիկին) հրավիրեք ճաշելու: Դուք պիտի խոսեք ձեր մայրիկի փոխարեն, նրա ուղերձը հասցնելով ձեր ընտանիքին: Հարցրեք.
- Արդյո՞ք նրանք կլսեն:
- Ինչո՞ւ:
Բացատրեք, որ Երկնային Հայրը ընտրել է հատուկ մարդկանց, որ խոսեն իր փոխարեն: Այս մարդիկ կոչվում են մարգարեներ: Նրանք ուսուցանում են մեզ այն, ինչ Նա է ուզում, որ մենք իմանանք: Նա մեզ ասել է Իր Մարգարեներից մեկի` Ջոզեֆ Սմիթի մասին (ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի նկարը). «Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով» (ՎևՈւ 21.5):
Սուրբ գրությունները պատմում են մեզ մարգարեների մասին, ում Երկնային Հայրը կանչել է, որ խոսեն Իր անունից: Նոյը զգուշացնում էր մարդկանց, որ ապաշխարեն, այլապես սոսկալի ջրհեղեղը կծածկեր Երկիրը: Նոյի ընտանիքը ականջալուր եղավ, և նրանք փրկվեցին ջրհեղեղից (տես Ծննդոց 6–8, 2 Պետրոս 2.5):
Լեքիին ցույց տրվեց, որ Հիսուս Քրիստոսը կլինի աշխարհի Փրկիչը: Լեքիի որդի Նեփին աղոթեց, որ իմանա`արդյոք իր հոր խոսքերը ճշմարիտ էին: Տերն այցելեց Նեփիին, և Նեփին հավատաց իր հոր բոլոր խոսքերին: Ավելի ուշ իր հոր նման Նեփին խոսեց Տիրոջ փոխարեն (տես 1 Նեփի 1.18–19, 1 Նեփի 2.16–18):
Ջոզեֆ Սմիթը գնաց անտառ աղոթելու: Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան ու հրահանգներ տվեցին, որը ուղի բացեց ավետարանի Վերականգնման համար (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.11–20):
Մենք այսօր ունենք կենդանի մարգարե`Թոմաս Ս. Մոնսոնը: Նա Եկեղեցու Նախագահն է: Նա ընտրվել է Աստծո կողմից և կանչվել է պատշաճ քահանայական իշխանության միջոցով: Նախագահ Մոնսոնը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում մեզ, թե նա ինչ է ուզում, որ մենք անենք (տես Հակոբ 7.11, ՎևՈւ 21.1, 4–5):
Երբ մենք աղոթենք Երկնային Հորը, մենք կարող ենք իմանալ, որ մարգարեի խոսքերը ճշմարիտ են: Երբ մենք ականջ դնենք մարգարեին, մենք կիմանանք, որ նա խոսում է մեզ հետ Փրկիչի անունից; Եվ մենք կլսենք:
Ցույց տվեք մարգարեների նկարները, որոնք պատրաստել էիք նախքան դասը: Ասացեք երեխաներին, թե այդ մարգարեներից յուրաքանչյուրի միջոցով ինչ ուսմունքներ են տրվել բոլոր մարդկանց:
Կախեք ձեր շարժական նկարը, որպեսզի հիշեցնեք ձեր ընտանիքին այն մասին, թե մարգարեների միջոցով Փրկիչն ինչ է հաղորդում ձեզ:
Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, թե մարգարեներն ինչ կարևոր դեր ունեն ձեր կյանքում:
Հյուրասիրություն. բանանով կլոր թխվածքաբլիթներ
Ցանկացած տեսակի թխվածքաբլիթ - 500 գրամ
Եփած խտացրած քաղցր կաթի պահածո - 1 տուփ
Ընկույզ - 100 գրամ
Բանան – 1հատ
Կակաոյի փոշի - 2 թեյի գդալ
Գրտնակով լավ մանրացրեք թխվածքաբլիթներն ու ընկույզը: Ավելացրեք տրորած բանանը և եփած խտացրած քաղցր կաթը: Լավ խառնեք:
Ձևավորեք փոքրիկ գնդիկներ, թաթախեք կակաոյի փոշու մեջ: Սառեցրեք 2-3 ժամ:
