Հետևիր մարգարեին

Օրհներգ. «We Listen to a Prophet’s Voice» (Hymns, #22)

Միջոցառում

 

Расселл М. Нельсон

Открыть / Скачать  |

 

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Կարո՞ղ եք անվանել որևէ գործողություն, որի անթերի իրագործման դեպքում մենք երաշխիք կստանանք, որ կվերադառնանք դեպի Երկնային Հոր ներկայություն:

Նրանք կարող են առաջարկել հետևյալը`գնալ եկեղեցի, կարդալ սուրբ գրությունները, գնալ տաճար կամ աղոթել ամեն օր: Հիշեցրեք նրանց, որ փարիսեցիներն անում էին այս բոլորը, սակայն նրանք չփրկվեցին: Որևէ մեկին խնդրեք կարդալ ՎևՈւ 21.4–6: Բացատրեք, որ եթե մենք հետևենք մարգարեին, սատանան չի կարող հաղթել մեզ:

Հարցրեք.

  • Որո՞նք են վերջին հրահանգները, որ մենք ստացել ենք մարգարեից:  (Նախքան դասը` պատրաստվեք բերել ձեր սեփական օրինակներն այն մասին, թե մարգարեն ինչ է ուսուցանել վերջերս:)

Բացատրեք, որ միշտ չէ, որ մեզ կարող են դուր գալ մարգարեի խորհուրդները: Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Կլինեն որոշ բաներ, որոնք պահանջում են համբերություն և հավատ: Հնարավոր է, ձեզ դուր չգան այն խորհուրդները, որոնք տալիս են Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորները: Դրանք կարող են հակասել ձեր քաղաքական և սոցիալական  հայացքներին: Դրանք կարող են խանգարել ձեր սոցիալական կյանքին: … Մեր և ձեր ապահովությունը կախված է այն բանից, թե արդյո՞ք մենք հետևում ենք նրանց, ում Տերը հանձնել է Իր եկեղեցու ղեկավարությունը» (համաժողովի ելույթից, հոկտեմբեր 1970, 152–53):

Հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ` ճի՞շտ է արդյոք խորհուրդը, որը մենք ստանում ենք մարգարեից:

Բացատրեք, որ Տերը երբեք թույլ չի տա, որ մարգարեն շեղի մեզ ճանապարհից: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է. «Տերը երբեք թույլ չի տա ինձ կամ Եկեղեցու մեկ այլ ղեկավարի շեղել ձեզ ճանապարհից: … Եթե ես նման փորձ անեմ, Տերը կհեռացնի ինձ կամ ցանկացած այլ մարդու, ով փորձ կանի շեղել մարդկանց Աստծո մարգարեներից կամ իրենց պարտականություններից (The Discourses of Wilford Woodruff, sel. G. Homer Durham [1946], 212–13):

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներից մեկին կարդալ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ պատմությունը.

«1915 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խնդրեց Եկեղեցու անդամներին ընտանեկան երեկո անցկացնել: Իմ հայրն ասաց` մենք կանենք այնպես, որ կտաքացնենք հյուրասենյակը, որտեղ կանգնած է մայրիկի դաշնամուրը և կանենք այն, ինչ  խնդրել են Եկեղեցու ղեկավարները:

Մենք` երեխաներս, շատ վատ կատարողներ էինք: … Սկզբում  ծիծաղում էինք ու սրամիտ դիտողություններ անում միմյանց կատարումների վերաբերյալ: Բայց մեր ծնողները համառեցին: Մենք երգեցինք ու աղոթեցինք միասին: Մենք լուռ լսում էինք մայրիկին, մինչ նա կարդում էր Աստվածաշնչի և Մորմոնի գրքի պատմությունները, իսկ հայրս պատմություններ էր պատմում իր հիշողություններից:

Այս պարզ, փոքրիկ հանդիպումներում, որոնք անցկացվում էին մեր հին տան հյուրասենյակում, ինչ-որ աննկարագրելի ու հրաշալի բան կար: Մեր սերը մեր ծնողների հանդեպ ամրացավ: Մեր սերը մեր քույրերի ու եղբայրների հանդեպ մեծացավ: Մեր սերը Տիրոջ հանդեպ աճեց: Մեր սրտերում մենք սկսեցինք արժեվորել պարզ բարությունը: Այս հրաշալի բաները կատարվեցին, որովհետև մեր ծնողները հետևեցին Եկեղեցու Նախագահի խորհրդին» (Գորդոն Բ. Հինքլի, «Հետևել Մարգարեին», Լիահոնա,  օգոստոս, 2007):

Բացատրեք, որ այդ պատմության մեջ Նախագահ Հինքլին նկարագրել է, թե ինչ պատահեց, երբ իր հայրն ու մայրը հետևեցին ապրող մարգարեի խորհրդին: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին հիշել փորձառություններ իրենց կյանքից, երբ նրանք հետևել են մարգարեի տված խորհրդին: (Հիշեցրեք նրանց, որ ոչ միայն Եկեղեցու Նախագահը, այլև նրա խորհրդականներն ու Առաքյալներն են համարվում են մարգարեներ:)  Կիսվեք ձեր անձնական փորձառությամբ: Վկայեք, որ Տերը մեզ խոստացել է ապահովություն և երջանկություն, եթե մենք հետևենք մարգարեին:

 


 

 

Հյուրասիրություն. բանանով կլոր թխվածքաբլիթներ

Ցանկացած տեսակի թխվածքաբլիթ - 500 գրամ

Եփած խտացրած քաղցր կաթի պահածո - 1 տուփ

Ընկույզ - 100 գրամ

Բանան – 1հատ

Կակաոյի փոշի - 2 թեյի գդալ

Գրտնակով լավ մանրացրեք թխվածքաբլիթներն ու ընկույզը: Ավելացրեք տրորած բանանը և  եփած խտացրած քաղցր կաթը: Լավ խառնեք:

Ձևավորեք փոքրիկ գնդիկներ, թաթախեք կակաոյի փոշու մեջ: Սառեցրեք 2-3 ժամ:


Угощение