Հաստատել առաջնահերթություններ  

Միջոցառում

приоритеты

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին պատկերացնել, որ իրենք գտնվում են հետևյալ իրավիճակում.

Ձեր տունը վառվում է: Առաջին հերթին հետևյալ քայլերից ո՞րը կանեիք` դուրս բերել կահույքը, փրկել ընտանիքի անդամներին, դուրս բերել հեռուստացույցը և համակարգիչները, փրկել փողերն ու փաստաթղթերը: Ինչո՞ւ դուք կատարեցիք այդ ընտրությունը: 

Ընտանիքի հետ քննարկեք այն փաստը, որ այս բոլոր բաները կարևոր են, բայց ընտանիքի անդամներին փրկելը ամենակարևորն է, ուստի դա պետք է լինի առաջին բանը, որը դուք պիտի անեք: 

Բացատրեք, որ այսպիսի իրավիճակում հեշտ է կատարել ընտրությունը: Բայց ամեն օր մենք պետք է որոշենք, թե որոնք են ամենակարևոր բաները, որ պիտի անենք, և շատ հաճախ մենք դժվարանում ենք կատարել ճիշտ ընտրություն: 

Խնդրեք ընտանիքի անդամներին հնարավորինս մանրամասն թվարկել, թե նրանք ինչ են արել վերջին երկու օրվա ընթացքում: Առաջարկեք նրանց այդ ցուցակը մի կողմ դնել մի որոշ ժամանակ: 

Բացատրեք, որ այս կյանքի գլխավոր առաջնահերթությունները պետք է լինեն այն բաները, որոնք կօգնեն մեզ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Մեզ պատվիրել են` նախ փնտրել Աստծո արքայությունը (Մատթէոս 6.33): Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.

· Ի՞նչ քայլեր եք դուք անում ամեն օր, որոնք կօգնեն ձեզ կամ ուրիշներին վերադառնալ Երկնային Հոր մոտ:

Նրանք կարող են թվարկել հետևյալը` ծառայել ուրիշներին, ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, ջանասեր լինել դպրոցում կամ աշխատանքում, դարձնել տունը մաքուր ու հաճելի վայր, ուսումնասիրել սուրբ գրությունները, հաճախել Եկեղեցի, աղոթել, ծոմ պահել: 

Խնդրեք ձեր ընտանիքին նայել այն ցուցակին, որը նրանք կազմել էին վերջին երկու օրվա ընթացքում իրենց կատարածի մասին, և որոշել, թե ինչ է ասում այդ ցուցակը նրանց առաջնահերթությունների մասին: Արդյո՞ք նրանք անում էին այն բաները, որոնք ամենակարևորն էին կամ արդյո՞ք նրանք վատնում էին իրենց ժամանակը այնպիսի բաների վրա, որոնք իրականում կարևոր չէին:

Դուք կարող եք խնդրել ձեր ընտանիքի անդամներին կազմել այն գործերի ցուցակը, որը կօգնի իրենց և ուրիշներին վերադառնալ Երկնային Հոր մոտ: Այնուհետև նրանք կարող են ծրագիր կազմել այն մասին, թե ինչպես կօգտագործեն իրենց ժամանակը հաջորդ շաբաթ, համոզվելով, որ կկատարեն այդ ցուցակում գրված բաները: 

Դուք կարող եք ևս մեկ երեկո անցկացնել, գնահատելով ընտանիքի կազմած ծրագրի արդյունավետությունը իրենց ժամանակը ճիշտ օգտագործելու վերաբերյալ:

Վկայեք, որ Աստված կօգնի մեզ, երբ մենք փորձենք ապրել արդարակյաց կյանքով: 

Լրացուցիչ առաջարկ

Դուք կարող եք հրավիրել ձեր ընտանիքին դիտելու «Ժամանակի պարգևը» տեսանյութը ռուսերենով կամ անգլերենով և պարզել, թե ինչն է օգնում տեսահոլովակում գտնվող կնոջը առաջնահերթությունները հաստատել իր կյանքում: Խնդրեք ձեր ընտանիքին կիսվել, թե իրենք ինչ նկատեցին:  

Հյուրասիրություն. կեֆիրով շոկոլադե տորթ

Կեֆիր – 1 բաժակ

Շաքարավազ – 1 բաժակ

Ալյուր – 1 բաժակ

Սոդա –  1/2 թեյի գդալ

Կակաոյի փոշի – 2 ճաշի գդալ

Աստիճանաբար խառնեք բոլոր բաղադրիչները և հարեք պատառաքաղով:

Լցրեք յուղապատ ամանի մեջ: Թխեք միջին ջերմության ջեռոցում 40-50 րոպե:

Угощение