Խուսափեք հայհոյանքներից

Օրհներգ. «Let Us Oft Speak Kind Words» (Hymns, # 232)

Միջոցառում

мусорная речь

Անպատշաճ խոսելաձև Այն, ինչ դուք ասում եք ուրիշներին, շատ բան է ասում ձեր մասին (տես Մատթեոսի 12.34–37)

| Скачать | Открыть |  


Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք հիշում են, թե ինչ խոստում են տվել «Ավետարանի իմ չափանիշները» ծրագրում: «Ավետարանի իմ չափանիշները» տեքստը կարող եք գտնել «Հավատք առ Աստված տղաների համար» կամ «Հավատք առ Աստված աղջիկների համար» գրքույկների ետևի կազմի վրա: Եթե նրանք չունեն այս գրքույկը, տպեք «Ավետարանի իմ չափանիշները» էջը այդ դասի համար: Երեխաներին ցույց տվեք այս դասում ընդգրկված «Անպատշաճ խոսելաձև» պաստառը և հարցրեք.

  • «Ավետարանի իմ չափանիշներ»-ից ո՞ր արտահայտությունն է պատկերված պաստառի վրա:

Ճիշտ պատասխանն է.

«Ես ակնածանքով կօգտագործեմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները: Ես չեմ հայհոյի կամ օգտագործի կոպիտ բառեր»:

Ձեր ընտանիքին ցույց տվեք մի բառարան: Խոսեք այն բոլոր լավ բառերի մասին, որոնք առկա են այնտեղ մեր խոսքում օգտագործելու համար: Նշեք, որ չնայած մենք ունենք այդքան շատ լավ բառեր, մենք երբեմն ընտրում ենք վատ բառեր, բառեր որոնք իրենք նշանակությամբ գռեհիկ և անմաքուր են: Այսպիսի բառերի գործածումը կոչվում է հայհոյանք:

Կարդացեք և քննարկեք Մատթեոսի 15.18 հատվածը, որտեղ Հիսուսը բացատրեց, թե մենք ինչու չպիտի խոսենք գռեհիկ լեզվով:

Ցույց տվեք մի աղբարկղի նկար և ասեք ձեր ընտանիքին, որ դուք ուզում եք, որ նրանք նետեն բոլոր գռեհիկ բառերը, որոնք նրանք հակված են օգտագործելու: Դուք կարող եք թղթի կտորների վրա գրել տարբեր տեսակի բառեր, մի քանիսը` լավ, իսկ մի քանիսը` վատ (այնպիսի բառեր, որոնց գործածության հետ ձեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարող է խնդիր ունենալ) և դնել թղթե պարկի մեջ: Թող ընտանիքի անդամները հերթով բառեր վերցնեն պարկից և որոշեն`արդյոք դա լավ բառ է, թե «աղբարկղի» մեջ նետելու բառ:

Քննարկեք, թե ինչ ընտանեկան չափանիշներ եք դուք ուզում հաստատել այն բառերի վերաբերյալ, որոնք դուք կօգտագործեք կամ չեք օգտագործի: Դուք կարող եք տպել այս դասի մեջ ներառված պաստառը և կախել այն կամ կարող եք ստեղծել պաստառ,  օգտագործելով աղբարկղը և այս դասում ընդգրկված սուրբ գրություններից մեկը, որպեսզի ձեր ընտանիքին հիշեցնեք այս չափանիշների մասին:

Եթե դուք զգում եք, որ երեխաները պիտի լսեն իրական կյանքի օրինակ հայհոյանքից խուսափելու վերաբերյալ, ապա դուք կարող եք կարդալ և քննարկել հետևյալ պատմությունը` «Այս բառերը» (Լիահոնա, դեկտեմբեր 2011):

Լրացուցիչ առաջարկներ.

Տպեք ներքևում տրված նկարը: Կտրեք շրթունքները խոշոր սև գծերով: Ծալեք շուրթերը կիսով չափ #1 կետագծով, հետո ետ ծալեք շուրթերի վերևի մասը #2 կետագծով (տես պատկերը):

 

губы 1

Կտրեք շրջանակված բառերը: Օգտագործեք այդ բառերը, քննարկելու համար այն բաները, որոնցից պիտի խուսափեք՝ ինչի դեմ ձեր բերանը փակեք: Ապա ժապավենով կամ սոսնձով կպցրեք բառերը ծալված շրթունքների մեջ:

губы 2


 

 

Հյուրասիրություն. տորթ

2 բաժակ ալյուր

2 բաժակ շաքարավազ

1 բաժակ մարգարին

¼ բաժակ կակաո

1 բաժակ ջուր

½ բաժակ թան

1 թեյի գդալ սոդա

2 ձու

1 թեյի գդալ վանիլին

Բոլորը միասին խառնեք: Թխեք 20 րոպե նախօրոք տաքացված ջեռոցում 175°C.

Մատուցեք թթվասերի հետ, որի մեջ նախօրոք ավելացրել եք շաքարավազ և վանիլին:

Угощение