Խուսափեք հայհոյանքներից

Երգ. «More Holiness Give Me» (Hymns, # 131)

Միջոցառում

 

мусорная речь

Անպատշաճ խոսելաձև Այն, ինչ դուք ասում եք ուրիշներին, շատ բան է ասում ձեր մասին (տես Մատթեոսի 12.34–37)

| Скачать | Открыть |  


Դասը սկսեք հետևյալ հարցով.

  • Երբ դուք ծանոթանում եք նոր մարդու հետ, ինչպե՞ս եք սովորաբար իմանում, թե ինչպիսի մարդ է նա` ինչպիսին է նրա կարգավիճակը, կրթությունը, մշակույթը և այլն:

Պատմեք ձեր ընտանիքին, որ Երեց Լ. Թոմ Փերին իր ելույթներից մեկում նկատեց մի հետաքրքիր փաստ Պետրոսի` Հիսուս Քրիստոսի աշակերտի վերաբերյալ, ով երեք անգամ ուրացավ Նրան: Երբ մարդիկ եկան և հարցրին նրան, արդյոք նա Հիսուսի հետ էր եղել, նա ժխտեց: Բայց «մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»:

Երեց Փերին մեկնաբանել է, որ  «ինչպես անձնագրի նկարը, ստորագրությունը կամ մատնահետքը կարող է անձի ինքնությունը հաստատել, այնպես էլ Պետրոսի խոսքը բացահայտեց, թե ով էր նա, և որտեղ էր մեծացել: Դուք ևս այդպես եք դասակարգվում և ընդգրկվում հատուկ դասի մեջ նրանց կողմից, ովքեր լսում են ձեր խոսքերը: Մեր խոսելաձևը արտացոլում է, թե ովքեր ենք մենք, բացահայտելով մեր անցյալը և մեր ապրելակերպը: Այն նկարագրում է մեր մտածելակերպը և մեր ներքին զգացմունքները»: («Քո խոսքը բացահայտում է քեզ» Լ. Թոմ Փերի, Լիահոնա, Հուլիս 2007:)

Խնդրեք ընտանիքի անդամներին բերել տարբեր բառերի կամ խոսելաձևերի  օրինակներ, որոնք օգտագործում են տարբեր տեսակի կամ խմբերի մարդիկ:

Բացատրեք, որ մենք պատկանում ենք մարդկանց հատուկ խմբի, մենք քրիստոնյաներ ենք` Հիսուս Քրիստոսի հետևորդներ: Եվ նա մեզ որոշ կանոններ և խորհուրդներ է տվել մեր խոսելաձևի վերաբերյալ:

Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և միասին կազմեք այդ կանոնների ցուցակը.

 

  • Եփեսացիս 4.29
  • Մատթեոսի 11.15
  • Մատթեոսի 15.18
  • Ելից 20.7
  • ՎևՈւ 63.62–64
  • Մատթեոսի 5.34–37
  • ՎևՈւ 52.16
  • Սաղմոս 34.13

 

Ձեր ցուցակը կարող է ընդգրկել հետևյալ կանոնները` չհայհոյել, Աստծո անունը զուր չտալ, անբարոյական բնույթի զրույցներ չվարել, բառերը պետք է լինեն մեղմ և կերտող:

Բացատրեք, որ Աստվածության անունների անհարգալից օգտագործումը և վիրավորական կամ անպատշաճ խոսելաձևը կոչվում է հայհոյանք: Հայհոյանքը բաժանում է մեզ մեր Երկնային Հորից, մինչ մաքուր, ակնածալից լեզուն մեզ մոտեցնում է Նրան:

Նախագահ Հինքլին`Եկեղեցու նախկին Նախագահը, ուսուցանել է.

«Հուդա Իսկարիովտացին պատմության մեջ մնացել է որպես մեծ դավաճան, ով իր հավատարմությունը վաճառեց 30 արծաթով (տես Մատթեոսի 26.15): Պողոսի բառերով, քանի՞սը մեր ժամանակներում «վերստին խաչն են հանում Աստծու Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում» (տես Եբր. 6.6) …

Խուսափեք դրանից: Երբեք թույլ չտաք, որ այն դուրս գա ձեր բերանից: Ցույց տվեք ձեր հավատարմությունը երկնքի Աստծուն և աշխարհի Փրկիչին, սուրբ պահելով Նրանց անունները» (Գորդոն Բ. Հինքլի, «Հավատարմություն», Լիահոնա, մայիս 2003):

Հարցրեք.

  • Մեր խոսքում, բացի լավ բառեր օգտագործելուց, ուրիշ ի՞նչ ճանապարհներով կարող ենք խուսափել հայհոյանքից:

Մի լավ խորհուրդ կա «Երիտասարդներին Զորացնելու Համար» գրքույկում, որը վերաբերում է հայհոյանքից խուսափելուն: Կարդացեք և քննարկեք այն ձեր ընտանիքի հետ.

  • Ընտրեք ընկերներ, որոնք օգտագործում են լավ խոսելաձև: Ձեր օրինակով օգնեք ուրիշներին բարելավել իրենց խոսելաձևը: Պատրաստ եղեք քաղաքավարությամբ հեռանալ կամ փոխել թեման, երբ ձեր շրջապատում օգտագործվում է ոչ պատշաճ խոսելաձև («Երիտասարդներին Զորացնելու Համար», Խոսելաձև):
  • «Մի ունկնդրեք այնպիսի երաժշտություն, որն օգտագործում է գռեհիկ կամ վիրավորական լեզու կամ խթանում է չար արարքներ» («Երիտասարդներին Զորացնելու Համար», Երաժշտություն և պարեր):
  • «Հիշեք, որ խոսելաձևի օգտագործման այս չափանիշները կիրառվում են հաղորդակցման բոլոր տեսակների դեպքում, այդ թվում նաև բջջային հեռախոսներով հաղորդագրություններ գրելիս կամ համացանցով հաղորդակցվելիս» («Երիտասարդներին Զորացնելու Համար», Խոսելաձև): 
  • «Խնդրեք ձեր ընտանիքին և ընկերներին օգնել ձեզ լավ խոսելաձև օգտագործելու ձեր ցանկության մեջ» («Երիտասարդներին Զորացնելու Համար», Խոսելաձև):

Ավելացրեք, որ Երեց Փերին տվել է մեզ հետևյալ խորհուրդը. «Խիզախություն ունեցեք պահել ձեր խոսելաձևը մաքուր և օգտակար: Զարգացրեք ձեր բառապաշարը, այն կդնի ձեզ այն մարդկանց թվում, ովքեր Տիրոջն են ծառայում»:

Հարցրեք.

  • Ինչու՞ է մեզ խիզախություն անհրաժեշտ մեր խոսելաձևը մաքուր պահելու համար:
  • Կարո՞ղ եք կիսվել օրինակներով, երբ ձեզ կամ ձեր ծանոթին անհրաժեշտ էր խիզախություն ցուցադրել հայհոյանքից խուսափելու համար:

Դուք կարող եք կիսվել հետևյալ օրինակով.

«Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին ընդհանուր անզգայացմամբ վիրահատել էին, իսկ հետո անվավոր սեղանով տեղափոխում էին իր պալատը: Դեռևս գտնվելով դեղի ազդեցության տակ, նա զգաց, որ իր սեղանը կանգ առավ վերելակի մոտ և լսեց, թե ինչպես սանիտարը, ինչ-որ բանից զայրացած, զուր օգտագործեց Տիրոջ անունը: Կիսագիտակից վիճակում նա աղաչեց տանջված ձայնով. «Խնդրում եմ, մի ասեք այդպես: Ես սիրում եմ Նրան այս աշխարհում ամենից առավել: Խնդրում եմ»: Բացարձակ լռություն: Ապա սանիտարը մեղմ ձայնով պատասխանեց. «Ես չպիտի ասեի դա: Ներեցեք ինձ» (Էդուարդ Լ. Քիմբալ և Էնդրյու Ե. Քիմբալ Կրտսեր, Սպենսեր Վ. Քիմբալ [1977], 264):

Խրախուսեք ձեր ընտանիքին միշտ օգտագործել լավ, օգտակար խոսելաձև և խուսափել իրավիճակներից, որտեղ նրանք կենթարկվեն հայհոյանքի ազդեցությանը:

Դուք կարող եք կարդալ հետևյալ պատմությունները իրական կյանքից այն մարդկանց մասին, ովքեր փորձում էին խուսափել հայհոյանքից:

«Ես հայհոյում եմ…» (Լիահոնա, հոկտեմբեր 2013)

«One Word and a Lesson of a Lifetime» (Liahona, September 2011)

 


 

 

Հյուրասիրություն. տորթ

2 բաժակ ալյուր

2 բաժակ շաքարավազ

1 բաժակ մարգարին

¼ բաժակ կակաո

1 բաժակ ջուր

½ բաժակ թան

1 թեյի գդալ սոդա

2 ձու

1 թեյի գդալ վանիլին

Բոլորը միասին խառնեք: Թխեք 20 րոպե նախօրոք տաքացված ջեռոցում 175°C.

Մատուցեք թթվասերի հետ, որի մեջ նախօրոք ավելացրել եք շաքարավազ և վանիլին:


Угощение