
Ցույց տվեք մի տնային առարկա (օրինակ մի զույգ կոշիկ) և խնդրեք ընտանիքի անդամներին գուշակել, թե ինչ այն արժե: (Այն մարդը, ում պատասխանը ամենամոտն է իրական գնին, կստանա հյուրասիրություն:)
Կրկնեք վերևում գրված հարցը երեք կամ չորս իրերի համար (սնունդ կամ հագուստ):
Օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ տարբերությունը այն բաների միջև, որոնք մենք ուզում ենք և որոնք մեզ պետք են: Թող նրանք պատասխանեն, թե արդյոք հետևյալ իրերը մեզ անհրաժեշտ են, թե մենք ուղղակի ցանկանում ենք ունենալ դրանք:
- Սնունդ
- Նոր հեծանիվ (կամ նմանատիպ որևէ բան)
- Դպրոց
- Ընտանեկան աձակուրդ
- Ավտոմեքենա
- Տուն
- Խաղալիքներ
- Քաղցրավենիք
Կախված ձեր երեխաների տարիքից, դուք կարող եք քննարկել փողին վերաբերող հետևյալ թեմաների կարևորությունը.
- Գումար հավաքել այն բաների համար, որ ուզում ենք
- Պարտքից հեռու մնալ
- Վճարել տասանորդ այն գումարներից, որոնք մենք վաստակում ենք
- Հետևել մեր վաստակած և ծախսած գումարներին
- Կատարել իմաստուն գնումներ, ուսումնասիրելով ապրանքները, նախքան կգնենք դրանք
- Օգտագործել գումարները օգնելու ուրիշներին (տես Հակոբ 2.18-19)
Բացատրեք, որ Տերը խոստանում է մեզ, որ մենք կբարգավաճենք երկրի վրա, եթե պահենք Իր պատվիրանները: Նա ակնկալում է, որ մենք իմաստությամբ կօգտագործենք միջոցները, որոնցով Նա օրհնել է մեզ:
Լրացուցիչ առաջարկ.
Դուք կարող եք դիտել «Կարևոր բաները սկզբից» տեսաֆիլմը, որը առկա է անգլերենով կամ ռուսերենով:
Հյուրասիրություն. Նրբաբլիթներ մուրաբայով
1 բաժակ ալյուր
2 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ դարչին
⅛ թեյի գդալ մշկընկույզ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
0.5 թեյի գդալ կերակրի սոդա
½ թեյի գդալ աղ
¾ բաժակ կեֆիր (ցածր յուղայնությամբ)
1 թեյի գդալ վանիլին
1 ձու
2 ճաշի գդալ հալած կարագ
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները : Ճաշի գդալով լցրեք տաք յուղապատ թավայի մեջ: Եփեք, մինչև եզրերը չորանան: Շրջեք և եփեք մինչև դառնա շագանակագույն:
