ժամանց ֆինանսների հետ

Օրհներգ. «We give Thee but Thine Own» (Hymns, #218)

 

Միջոցառում

 

 

Нескучные финансы

Դասի համար ձեզ անհրաժեշտ է «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. Ընտանեկան ֆինանսներ» գրքույկը: Տպեք օրինակներ ձեր ընտանիքի բոլոր անդամների համար:

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Ի՞նչ եք կարծում, Առաջին Նախագահությունը ի՞նչ կասեր մեր ֆինանսները կառավարելու մասին:

Գրի առեք նրանց մտքերը:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. Ընտանեկան ֆինանսներ» գրքույկի մեկական օրինակ:

Միասին կարդացեք Առաջին Նախագահության ուղերձը: Քննարկեք.

  • Ի՞նչ խորհուրդ է տալիս Առաջին Նախագահությունը ֆինանսների վերաբերյալ:
  • Ի՞նչ օրհնություններ են նրանք խոստանում:

Հանձնարարեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարդալ մեկական հատված «Ընտանեկան ֆինանսների հիմնական դրույթները» գրքույկից և ամփոփել այն իր իսկ բառերով: Հարցրեք.

  • Հիմա մենք ինչպե՞ս կարող ենք կիրառել այս սկզբունքները:

Կիսվեք փորձառություններով, որոնք դուք ունեցել եք, օգտագործելով այս սկզբունքները և հրավիրեք ընտանիքի մյուս անդամներին անել նույնը:

Բացատրեք, որ Տերը խոստացել է մեզ, որ մենք կբարգավաճենք երկրի վրա, եթե պահենք Իր պատվիրանները: Նա ակնկալում է, որ մենք իմաստությամբ օգտագործենք այն միջոցները, որոնցով Նա օրհնել է մեզ:

 

|  Բացել/ Բեռնել  |


Հյուրասիրություն. Նրբաբլիթներ մուրաբայով

1 բաժակ ալյուր

2 ճաշի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ դարչին

⅛ թեյի գդալ մշկընկույզ

1 թեյի գդալ փխրեցուցիչ

0.5 թեյի գդալ կերակրի սոդա

½ թեյի գդալ աղ

¾ բաժակ կեֆիր (ցածր յուղայնությամբ)

1 թեյի գդալ վանիլին

1 ձու

2 ճաշի գդալ հալած կարագ

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները : Ճաշի գդալով լցրեք տաք յուղապատ թավայի մեջ: Եփեք, մինչև եզրերը չորանան: Շրջեք և եփեք մինչև դառնա շագանակագույն:

Угощение изображение