Երգ. «Jesus Wants Me for a Sunbeam» (Children’s Songbook, p. 60)
Միջոցառում

Մինչև միջոցառումը սկսելը, միացրեք գրպանի մի լապտեր և պահեք այն սենյակում որևէ տեղ, որտեղ ձեր ընտանիքը չի նկատի, որ այն միացած է:
Միջոցառման սկզբում ասեք ձեր ընտանիքին, որ դուք գրպանի լապտեր եք թաքցրել այդ սենյակում: Խնդրեք նրանց փորձել գտնել այն իրենց նստած տեղից առանց վեր կենալու: Թող որևէ մեկն անջատի սենյակի լույսերը: Խնդրեք ընտանիքի անդամներին հիմա փորձել գտնել գրպանի լապտերը: Հարցրեք.
- Ինչու՞ էր այն ավելի հեշտ երևում, երբ լույսերն անջատած էին:
Բացատրեք ձեր ընտանիքին, որ այս օրինակում լույսը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի լավ ազդեցությունը: Իսկ մթությունը ներկայացնում է սատանայի վատ ազդեցությունը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որում խավարը գնալով շատանում է: Բայց մենք կարող ենք օգնել Հիսուսին, որ Նրա լույսը շողա:
Միացրեք գրպանի լուսարձակը: Թող երեխաներից մեկը պահի այն, մինչ դուք բարձրաձայն կարդաք Մատթեոս 5.16 հատվածը: Բացատրեք, որ Հիսուսը այժմ չի ապրում Երկրի վրա: Բայց մենք կարող ենք թույլ տալ, որ Նրա լույսը շողա. մենք կարող ենք պահել Նրա լույսը: Մենք կարող ենք անել այն, ինչը Նա կաներ, եթե այստեղ լիներ: Մենք նման ենք արևի շողերին: Իսկ արևը Հիսուսն է:
Խնդրեք երեխաներին նկարել արև և արևի շողեր և միասին երգել «Ես պետք եմ Հիսուսին որպես Արևի շող» (Մանկական երգեր, էջ 60): Եթե դուք երգել եք այս երգը դասի սկզբում, երգեք նորից:
Որպեսզի երեխաներին հնարավորություն տրվի օրինակ լինել, խնդրեք նրանց երգել «Արա, ինչպես ես եմ անում» երգը (տես Մանկական երգեր, էջ 276): Բոլորը պետք է հետևեն ղեկավարին, երբ դուք երգեք երգը: Բոլորին հնարավորություն տվեք լինելու ղեկավար:
Խաղից հետո բացատրեք, որ լավ օրինակ լինելը շատ կարևոր է, հիշելով, որ մարդիկ կարող են տեսնել մեր օրինակը և կրկնել մեր ետևից: Եվ եթե մենք բերենք Հիսուսի լույսը այս աշխարհ և մարդիկ կրկնեն մեր ետևից, նրանք նույնպես կդառնան արևի շողեր, և աշխարհը կդառնա շատ ավելի պայծառ:
.
Հյուրասիրություն. Թխվածքաբլիթ տրյուֆել
Խմոր`
½ բաժակ անալի, փափկացրած կարագ
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
1¼ բաժակ ալյուր
½ թեյի գդալ աղ
4 ճաշի գդալ կաթ
1 բաժակ կիսաքաղցր շոկոլադի բարակ շերտեր
Շոկոլադի շերտ.
340 գրամ հալած մուգ շոկոլադ
Խառնեք խմորի բաղադրիչները, կլորացրեք և ստացված գնդիկները թաթախեք հալած շոկոլադի մեջ:
