Օրհներգ. «Brightly Beams Our Father's Mercy» (Hymns, 335)
Միջոցառում

Տեսանյութ. «Եղեք օրինակ և լույս»
Նախքան միջոցառումը սկսելը, միացրեք գրպանի մի լապտեր և պահեք այն սենյակում որևէ տեղ, որտեղ ձեր ընտանիքը չի նկատի, որ լապտերը միացած է:
Միջոցառման սկզբում ասեք ձեր ընտանիքին, որ դուք գրպանի լապտեր եք թաքցրել այդ սենյակում: Խնդրեք նրանց փորձել գտնել այն առանց նստած տեղից վեր կենալու: Թող որևէ մեկն անջատի սենյակի լույսերը: Հարցրեք ընտանիքի անդամներին, արդյոք հիմա կարող են տեսնել, թե որտեղ է գրպանի լապտերը: Հարցրեք.
- Ինչու՞ էր այն ավելի հեշտ երևում, երբ լույսերն անջատած էին:
Բացատրեք ձեր ընտանիքին, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որում խավարը գնալով շատանում է: Որքան աշխարհում խավարը շատանա, այնքան մեր օրինակները ավելի պայծառ կդառնան մեզ շրջապատող մարդկանց համար:
Ընտանիքով կարդացեք Փիլիպպեցիս 2.15 և Մատթեոս 5.14-16 հատվածները: Հարցրեք.
- Փրկիչը ի՞նչ է խնդրում մեզ անել:
- Ո՞րն է այդ լույսը, որը մենք պիտի բարձր պահենք:
- Մենք ինչպե՞ս պիտի բարձր պահենք այդ լույսը:
Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
«Մեզանից յուրաքանչյուրը աշխարհ է եկել Քրիստոսի լույսը ստացած: Երբ մենք հետևենք Փրկիչի օրինակին և ապրենք այնպես, ինչպես Նա ապրեց, և ինչպես Նա ուսուցանեց, այդ լույսը կբռնկվի մեր մեջ և կլուսավորի ուրիշների ճանապարհը» (Թոմաս Ս. Մոնսոն, «Եղեք օրինակ և լույս», Լիահոնա, նոյեմբեր 2015):
Բացատրեք, որ Նախագահ Մոնսոնը իր ելույթի ժամանակ տալիս է վեց «հատկանիշներ, որոնք թույլ կտան, որ մեր լույսը շողա»:
Թող ձեր ընտանիքը կարդա կամ դիտի Նախագահ Մոնսոնի ելույթը՝ «Եղեք օրինակ և լույս», տրված 2015 թվի հոկտեմբերի գերագույն համաժողովում և փորձեք գտնել, թե որոնք են այդ հատկանիշները և թե մենք ինչ պիտի անենք դրանք զարգացնելու համար:
Հարցրեք, թե ինչ են նրանք գտել և գրեք նրանց պատասխանները հետևյալ ձևով.
Եղեք օրինակ`
- խոսքով և զրույցով. ուրիշների հետ խոսեք սիրով և հարգանքով
- գթությամբ. օգնենք նրանց, ովքեր մենակ են, հիվանդ կամ հուսալքված, և բարձրացրեք նրանց ոգին
- հոգեպես. եղեք բարի, երախտապարտ, ներողամիտ
- հավատով. կարդացեք, ուսումնասիրեք և խորհեք սուրբ գրությունների շուրջ, շփվեք Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով
- մաքրությամբ. եղեք մաքուր մարմնով, մտքով և հոգով
Խրախուսեք ձեր ընտանիքին միշտ հիշել այս կարևոր պարտականությունը՝ բարձր պահել իրենց լույսը: Խրախուսեք նրանց ընտրել մի գործողություն ձեր կազմած ցուցակից և աշխատել դրա վրա, որ իրենց լույսը ավելի պայծառ շողա: Նրանք կարող են գրել իրենց որոշումներն օրագրերում կամ թղթի վրա, ընգրկելով գործողությունը և հատկանիշը, որոնց հետ նրանք աշխատելու են: Օրինակ. «Ես ավելի ջանասիրաբար կուսումնասիրեմ և կխորհեմ սուրբ գրությունների շուրջ , որ ավելի պայծառ շողամ հավատով» կամ «Ես կլինեմ ավելի երախտապարտ, որ ավելի պայծառ շողամ հոգով»:
Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ իրենց ծանոթը ունեցել են «հնարավորություն լույս լինելու ուրիշների կյանքում, լինի դա [իրենց] ընտանիքի անդամների և ընկերների, [իրենց] աշխատակիցների, պարզապես ծանոթների, թե միանգամայն անծանոթ մարդկանց համար (տես Թոմաս Ս. Մոնսոն, «Եղեք օրինակ և լույս»):
Հյուրասիրություն. Թխվածքաբլիթ տրյուֆել
Խմոր`
½ բաժակ անալի, փափկացրած կարագ
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
1¼ բաժակ ալյուր
½ թեյի գդալ աղ
4 ճաշի գդալ կաթ
1 բաժակ կիսաքաղցր շոկոլադի բարակ շերտեր
Շոկոլադի շերտ.
340 գրամ հալած մուգ շոկոլադ
Խառնեք խմորի բաղադրիչները, կլորացրեք և ստացված գնդիկները թաթախեք հալած շոկոլադի մեջ:
