Օգոստոս 8

Օգոստոս 8

Սեր տան մեջ

Օրհներգ. «Սիրեք միմյանց»
Aug smylik.png

Նախքան այս դասը սկսելը երկտող գրեք ձեր ընտանիքի յուրաքանչյուր
անդամին՝ արտահայտելով ձեր սերը նրանց հանդեպ։ Երկտողերը դրեք
այնտեղ, որտեղ ընտանիքի անդամները հեշտությամբ կարող են գտնել,
ինչպես օրինակ՝ նրանց ճաշի պայուսակի, բարձի կամ նրանց գրպանի մեջ։
Բացատրեք, որ երբ Հիսուսը երկրի վրա էր, պատվիրանը, ոը նա տալիս էր
հաճախ՝ «Սիրեք միմյանց»-ն էր։ Հանձնարարեք ընտանիք անդամներին
պատմել մի իրավիճակ, որտեղ ընտանիքի մեկ այլ անդամ ցույց է տվել սեր։
Յուրաքանչյուր անձ կարող է սկսել այսպես․ «Ես մտածում եմ մեկի մասին,
ով … ցույց տալ իր սերը»։ Թող ընտանիքի մյուս անդամները կռահեն, թե
ով է նա։ Համոզվեք, որ ամեն մեկին հերթ է հասել և ամեն մեկն օգտագործել
է սիրո օրինակ։
Հարցրեք. Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ սերն աճի մեր ընտանիքում։
(Աղոթել միմյանց համար, փնտրել բարին, ծառայել միմյանց, հիշել երջանիկ
պահերը և այլն։) Կոչ արեք ընտանիքի անդամներին մեկ շաբաթվա ընթացքում
միայն սեր ցուցաբերել միմյանց հանդեպ՝ անկախ այն բանից, թե ուրիշներն ինչ
կանեն։
Մի փոքրիկ փայտ տվեք ամեն մեկին։ Խնդրեք մեկին կոտրել իր փայտը։
(Այն պետք է հեշտ կոտրվի։) Այնուհետև հավաքեք բոլոր փայտերն ու ռետինե
թելով կամ լարով փաթաթեք դրանք, և խնդրեք ինչ-որ մեկին կոտրել դրանք։
Հարցրեք. Ինչպե՞ս են այդ փայտերը նման մեր ընտանիքին։ Ի՞նչ կարող է լարը
կամ թելը նշանակել (սեր, տաճարային կնքում։)
Կարդացեք՝ Ա․ Հովհաննես 4․7։ Բերեք վկայություն ընտանեկան սերն ամուր
պահելու կարևորության մասին։























Հյուրասիրություն
Մեղրով իրիսի պարան
Aug tortik.png

Մեծ և ծանր թավայում, խառնել
1 բաժակ թանձր կրեմը 2 բաժակ
մեղրի հետ։ Ավելացնել 1 բաժակ
շաքարավազ։ Եփեք և խառնեք
այնքան ժամանակ, քանի դեռ
շաքարավազը չի հալչել և
խառնուրդը չի եռացել։
Ծածկել թավան և եռացնել
1 րոպե։ Հեռացրեք կափարիչը։
Եփել առանց խառնելու, քանի դեռ քացրավենիքը չի հասել 290 աստիճանի (թույլ ճայթյունի փուլ)։ Բարակ տորթի թավան կարագով յուղապատել։ Քացրավենիքի խառնուրդը լցնել յուղապատ թավայի մեջ։ Հովացնել 5 րոպե։
Քացրավենիքի եզրերը հավաքել կենտրոնում։ Երբ բավականաչափ սառչած լինի, յուղապատեք ձեր
ձեռքերը և ձգեք ու տարածեք քաղցրավենիքը մինչև ծալքեր ստանալը։ Ձգեք այն դարձնելով
պարան, իսկ այնուհետև պարանը կտրեք կտորների։