Տիրոջ համաշխարհային եկեղեցին

Տիրոջ համաշխարհային եկեղեցին

Տիրոջ համաշխարհային եկեղեցին

Օրհներգ. «Սիրեք միմյանց»

Ցույց տվեք աշխարհի քարտեզը: Ցույց տվեք, թե որտեղ է ձեր ընտանիքն
ապրում, այնուհետև խնդրեք ընտանիքի անդամներին գտնել այն վայրերը,
որտեղ ընտանիքի այլ անդամներ կամ ընկերներ են ապրում:
Նրանց մասին խոսելիս նրանց նկարները տեղադրեք քարտեզի վրա:
Հարցրեք. Ի՞նչն է տարբեր այն վայրերում, որտեղ այդ մարդիկ են ապրում:
Ի՞նչն է նույնը: Ինչո՞ւ ենք մենք մոտ զգում այդ մարդկանց: Բացատրեք,
որ մեր սերը նրանց հանդեպ գալիս է Երկնային Հորից: Նա ցանկանում է,
որ մենք կապված լինենք միմյանց: Ինչպե՞ս կարող ենք ավելի մոտ լինել
նրանց, ում սիրում ենք և ում համար հոգ ենք տանում, ուր էլ որ նրանք
գտնվեն: Հաջորդ շաբաթվա ընթացքում ձեր տանը կախեք քարտեզը և
նկարները:
Կարդացեք Եփեսացիս 2.17–22: Ի՞նչ էր Պողոս Առաքյալն ուսուցանում
մարդկանց, ովքեր եկել էին տարբեր վայրերից և հասարակություններից:
Որպես ընտանիք ուղարկեք է-նամակներ, Skype-ով կապվեք կամ նամակ
գրեք այլ մշակույթից ինչ-որ մեկին կամ ընտանիքի: Նրանց հետ
կիսվեք ձեր սիրով և ավետարանի մասին ձեր վկայությամբ:
















   Հյուրասիրություն
  Դդմով կարկանդակ
Nov tortik.png

Բաղադրություն.
Կարկանդակի խմորը (2 1/2 բաժակ ալյուր,
1/2 բաժակ կարագ, 1/2 բաժակ յուղ կամ
բուսայուղ, մեկ պտղունց աղ, սառցե ջուր
[ավելացնել թեյի գդալով, մինչև կստանաք
ճիշտ խտությունը])
2 բաժակ դդմի խյուս (պյուրե)
1/2 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ դարչին
1/2 թեյի գդալ կոճապղպեղ
1/4 թեյի գդալ մշկընկույզ
2 ձու (թեթևակի հարված)
3/4 բաժակ կաթ













Պատրաստման եղանակ.
Դդումը կորիզներից մաքրել և կտրատել 12 սմ կտորների: Ծածկել փայլաթղթով և մեկ ժամ դնել 200°C տաքացրած ջեռոցը: Այնուհետև մեծ գդալով եփված դդումը լցնել խոհանոցային կոմբայնի (կամ բլենդերի) մեջ և հարել մինչև կստանաք միասեռ զանգված: Խյուսից հեղուկը քամել մաղով: Կարկանդակի խմորը գրտնակով կլոր բացել և փռել 22 սմ թավայի մեջ, այնպես որ թավայի կողքերը ևս պատվի խմորով: Խորը ամանի մեջ միասին խառնել դդումը, շաքարավազը, դարչինը, կոճապղպեղը և մշկընկույզը: Ավելացնել ձվերը և պատառաքաղով թեթևակի հարել մինչև կստանաք միասեռ զանգված: Քիչ-քիչ ավելացնել կաթը և լավ խառնել: Ստացված լցոնը զգույշ լցնել թավայի մեջ գտնվող կարկանդակի խմորի վրա: Խմորի եզրերը ծածկել փայլաթղթով: Թխել 200° C ջեռոցում 25 րոպե, ապա հանել փայլաթուղթը: Թխել ևս 25 րոպե, կամ այնքան, որ կենտրոնում դանակը խրելով, այն մաքուր դուրս գա: Պաղեցրեք: