
Դասից մի քանի օր առաջ կազմակերպեք ձեր տաղանդների ցուցադրություն:
Խնդրեք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին պատրաստել և ցուցադրել մի բան, որի մեջ նրանք վարպետացել են, օրինակ` կարդալ բարձրաձայն, թխվածք թխել, երաժշտական համար կատարել, անեկդոտ պատմել, օդում գլուխկոնծի տալ կամ երջանիկ ժպիտ ցուցադրել: Կամ պատրաստեք երաժշտական գործիք ընտանիքի յուրաքանչյուրի անդամի համար, որպեսզի ստեղծեք ընտանեկան նվագախումբ (դուք կարող եք օգտագործել ակորդեոն, խոհանոցային պարագաներ և այլն): Նաև հանձնարարեք ընտանիքի անդամներին ընտանեկան երեկոյի համար իրենց հետ բերել մեկ հատ իրենց սիրած մրգերից: Համոզվեք, որ նրանք բերեն տարբեր մրգեր:
Դասը սկսեք տաղանդների մասին առակով `Մատթեոսի 25.14-30 հատվածներից:
Երեխաներին պատմեք Հիսուսի պատմությունը մի մարդու մասին, ով իր մոտ աշխատող երեք մարդու քանքարներ տվեց: Հետո մարդը հեռացավ երկրից: Մինչ նա բացակայում էր, մարդկանցից երկուսը ջանասիրաբար աշխատում էին և օգտագործում իրենց քանքարները, որպեսզի այդ մարդու տված գումարից բացի, որը պիտի հետ վերադարձնեին, ավելին վաստակեին: Իսկ երրորդ մարդը ուղղակի թաղեց իր փողը հողի մեջ, քանի որ վախենում էր կորցնել այն: Երբ մարդը վերադարձավ, պարգևատրեց նրանց, ովքեր շատացրել էին փողը, որն ինքն էր նրանց տվել: Բայց նա ետ վերցրեց գումարը այն մարդուց, ով չէր փորձել շատացնել այն: (Տես Մատթեոսի 25.14-30:)
Դուք կարող եք բեմադրել այս սուրբ գրային պատմությունը: Յուրաքանչյուրին մի մաս հանձնարարեք պատմությունից: Օգտագործեք պարզ հագուստներ և պարագաներ, օրինակ` խալաթներ և թղթե լումաներ: Խնդրեք որևէ մեկին կարդալ պատմությունը, դադար տալով յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո, որպեսզի դերասանները կարողանան խաղալ այն, ինչը հենց նոր ընթերցվեց: Կրկին բեմադրեք պատմությունը, որպեսզի բոլորը ընդգրկվեն բեմադրության մեջ:
Բացատրեք, որ առակի մարդու նման Երկնային Հայրը մեզ յուրաքանչյուրիս տվել է մի թանկարժեք բան, ոչ քանքարներ, այլ հատուկ կարողություններ և տաղանդներ, օրինակ` երգել, սեր ցուցաբերել, վազել կամ ուրիշներին օգնել: Ինչպես առակի մարդիկ, մենք ևս պիտի ջանասիրաբար աշխատենք, որպեսզի մեր տաղանդներն աճեն: Դուք ավելի երջանիկ կզգաք և կօգնեք մյուսներին, երբ այդպես վարվեք:
Անցկացրեք ընտանեկան տաղանդների ցուցադրում կամ կազմակերպեք ընտանեկան նվագախումբ:
Երբ յուրաքանչուրը վերջացնի իր տաղանդի ցուցադրումը, խնդրեք ընտանիքի անդամներին ասել մի լավ բան, որ նրանք նկատեցին այդ մարդու մեջ:
Միասին պատրաստեք հյուրասիրությունը ընտանեկան երեկոյի համար: Միացրեք բոլորի սիրած մրգերը, որպեսզի պատրաստեք համեղ մրգային աղցան:
Համեմատեք ձեր ընտանիքի անդամների տաղանդները մրգային աղցանի հետ, որտեղ յուրաքանչյուր միրգ հատուկ մի համ է ավելացնում մնացած բոլոր բաղադրիչներին:
Վկայեք մեր տաղանդների զարգացման կարևորության մասին:
Հյուրասիրություն. մրգային աղցան
Քառակուսիներով կտրտեք 1 խնձոր, 1 տանձ, 1 նարինջ և 1 բանան: Խառնեք խաղողի հետ և ավելացրեք ելակի յոգուրտ:
