Օրհներգ. «Because I Have Been Given Much» (Hymns, # 219)
Միջոցառում

Մինչև դասը սկսելը, խնդրեք ձեր ընտանիքի անդամներին իրենց հետ բերել իրենց սիրած միրգը ընտանեկան երեկոյի համար: Համոզվեք, որ նրանք բերեն տարբեր մրգեր:
Դասի սկզբում յուրաքանչյուր ծնողի ցույց տվեք իր մանկական նկարը: Քննարկեք` արդյո՞ք այս մանուկներն ունեին տաղանդներ կամ շնորհներ: Թող ամեն ծնող ցուցադրի որևէ տաղանդ կամ շնորհ, որը նա ջանասիրաբար աշխատել է զարգացնել և պատմի, թե որքան ժամանակ ու ջանք է ծախսել դրա համար: Ցույց տվեք ընտանիքի յուրաքանչյուր երեխայի նկարը և տվեք հետևյալ հարցերը.
- Ի՞նչ տաղանդներ և շնորհներ դուք ունեիք, երբ մանուկ էիք:
- Ի՞նչ տաղանդներ եք դուք դրսևորել երիտասարդ հասակում:
- Ի՞նչ տաղանդներ և շնորհներ եք դուք զարգացրել այդ ժամանակից ի վեր:
- Ի՞նչ տաղանդներ և շնորհներ կուզենայիք զարգացնել այս տարի: Իսկ հաջորդ տասը տարիների ընթացքո՞ւմ:
Քննարկեք հատուկ քայլեր, որ յուրաքանչյուրը կարող է անել, որպեսզի զարգացնի իր տաղանդներն ու շնորհները:
Հրավիրեք ձեր երեխաներին կարդալ և քննարկել հետևյալ պատմությունը նոր տաղանդներ զարգացնելու մասին: Բացատրեք, որ այն հիմնված է իրական պատմության վրա (տես Լիահոնա, սեպտեմբեր 2008, «Նախագահ Գրանտի օրինակը», Հեյդի Ռոուզ): Կարդալուց հետո յուրաքանչյուր երեխայի կարող եք նվիրել այս պատմությանը վերաբերող նկարները:
«Դասարան, խնդրում եմ առաջ փոխանցեք ձեր աշխատանքները»: Հեյդին պտտվեց ետ, որ վերցնի Մոլլիի աշխատանքը: Նա սիրում էր նայել Մոլլիի գեղեցիկ ձեռագրին , մինչ կփոխանցեր այն առաջ: Թվում էր, նրա տառերը կատարելապես հոսում էին միասին: Հեյդին նայեց իր աշխատանքին և ամաչեց, որ ինչ-որ մեկը կտեսնի իր վատ ձեռագիրը: Նա իր աշխատանքը դրեց Մոլլի աշխատանքի տակ և փոխանցեց առաջ:
«Մամ, դու կգրե՞ս իմ տնային աշխատանքը»,- Հեյդին հարցրեց, երբ ներս մտավ դռնից : Նրա մայրը նույնպես գեղեցիկ ձեռագիր ուներ: Միգուցե, եթե մայրը գրեր նրա տնային աշխատանքը, ապա նա այդքան չէր ամաչի:
«Ինչո՞ւ ես դու ուզում, որ ես գրեմ քո տնային աշխատանքը: Քո թևերը կոտրվա՞ծ են»,- մայրը կատակեց:
Հեյդին մորը պատմեց Մոլլիի գեղեցիկ ձեռագրի մասին: «Երանի անցած տարի ես ավելի շատ աշխատեի իմ ձեռագրի վրա»: Հեյդին նստեց սեղանի մոտ և ձեռքերով շրմփացրեց դեմքին:
«Գիտես Հեյդի,- նրա մայրն ասաց,- եթե դու բավարար ջանասիրությամբ աշխատես դրա վրա, քո ձեռագիրը կարող է նույնքան լավը լինել: Դու ուղղակի պիտի մտադրվես»:
Հեյդին համոզված չէր: Նա պատկերացնում էր Մոլլիի ձեռագիրը և մտածում էր, որ իր ձեռագիրը երբեք չի նմանվի Մոլլիի ձեռագրին:
«Դու հիշու՞մ ես մարգարե Հեբեր Ջ. Գրանտին»,- հարցրեց մայրը:
Հեյդին նայեց վերև: «Այո: Մենք նրա մասին սովորել ենք Երեխաների Խմբում»:
«Նա վատ ձեռագիր ուներ, երբ երիտասարդ էր: Նա շատ էր ուզում լավացնել այն, ուստի պարապեց ու պարապեց, մինչև ձեռագիրն այնքան լավացավ, որ մրցանակ ստացավ լավ գրելու համար»:
Հեյդին զարմացած էր: Նա լսում էր մարգարեների խոսքը, բայց երբևէ չէր պատկերացրել, որ նրանք ունեցել էին նույն խնդիրները երիտասարդ տարիքում: Նա որոշեց, որ եթե Հեբեր Ջ. Գրանտը կարողացել է աշխատել, փոխելով իր ձեռագիրը, ապա ինքը նույնպես կարող է:
Հաջորդ օրը դպրոցում Հեյդին ջանասիրաբար աշխատեց իր ձեռագրի վրա: Սկզբում դժվար էր: Նա ստիպված եղավ երկար մնալ, որպեսզի վերջացներ իր առաջադրանքը, բայց Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի պատմությունը մղում էր նրան շարունակել:
Շաբաթներ անցան, մինչև Հեյդին սկսեց նկատել փոփոխությունը: Նրանից դեռ շատ ժամանակ էր պահանջվում աշխատանքը վերջացնելու համար, բայց ձեռագիրը լավանում էր:
Մի օր Մոլլին նկատեց: «Հեյդի, դու շատ գեղեցիկ ձեռագիր ունես»,- նա ասաց:
«Շնորհակալություն»: Հեյդին կարմրեց: Նա չէր կարող զսպել այն ժպիտը, որը դանդաղ տարածվում էր իր դեմքին:
Այդ երեկո Հեյդին սառնարանի վրա մի նամակ թողեց իր մոր համար: Այն գրված էր գեղեցիկ ձեռագրով:
Սիրելի Մայրիկ
Շնորհակալություն, որ պատմեցիր ինձ Հեբեր Ջ. Գրանտի պատմությունը:
Ես երևի չեմ շահի մրցանակներ, բայց վերջապես զգում եմ, որ ունեմ գեղեցիկ ձեռագիր:
Մարգարե ին հետևելն այդքան էլ դժվար չէր, որքան ես էի կարծում:
Սիրով, Հեյդի

Խաղ 1
Պատրաստեք քարտեր, որոնց վրա գրված են տարբեր շնորհներ և տաղանդներ: Դուք կարող եք տպել և կտրել ներքևում առաջարկվող քարտերը (ազատ տարածքը թողնված է ձեր սեփական գաղափարների համար) կամ պատրաստել դրանք ինքներդ: Դրեք քարտերը պարկի մեջ (տուփ, գլխարկ և այլն): Առաջին խաղացողը վերցնում է տաղանդների մի քարտ պարկի միջից, հետո նա պետք է դերախաղով ցույց տա այդ տաղանդը, մինչև ինչ-որ մեկը կգուշակի, թե ինչ է նա ցուցադրում: Այնուհետև ճիշտ կռահողն է վերցնում տաղանդների քարտը: Շարունակեք խաղը, մինչև բոլոր քարտերը վերջանան: Այս խաղը խաղաղալուց հետո ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ տաղանդներ ունի:
Խաղ 2
Թող ձեր ընտանիքի անդամներն իրենց անունները ուղղահայաց գրեն թղթի վրա: Օգտագործելով յուրաքանչյուր տառը որպես մի բառի առաջին տառ, թող գրեն բառեր կամ բառակապակցություններ, որոնք կնկարագրեն իրենց շնորհներն ու տաղանդները: Օրինակ`Աննա-անաչառ, ներողամիտ, նազելի, արագավազ:
Միասին պատրաստեք ընտանեկան երեկոյի հյուրասիրությունը. միացրեք բոլորի սիրած մրգերը համեղ աղցան ստանալու համար:
Համեմատեք ձեր ընտանիքի անդամների տաղանդները մրգային աղցանի հետ, որտեղ յուրաքանչյուր միրգը հատուկ մի համ է ավելացնում մնացած բոլոր բաղադրիչներին:
Վկայեք մեր տաղանդները զարգացնելու կարևորության մասին:
Հյուրասիրություն. մրգային աղցան
Քառակուսիներով կտրտեք 1 խնձոր, 1 տանձ, 1 նարինջ և 1 բանան: Խառնեք խաղողի հետ և ավելացրեք ելակի յոգուրտ:
