Տաղանդներ և շնորհներ

Օրհներգ. «Because I Have Been Given Much» (Hymns, # 219)

Միջոցառում

 

Дары и таланты

Նախքան ընտանեկան երեկոյի սկսվելը, խնդրեք ընտանիքի անդամներին պատրաստել պատմություն մի մարդու մասին, ով օրհնել է իրենց կյանքը, կիսվելով իր տաղանդներով ու շնորհներով: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին պատմել պատմությունը ընտանեկան երեկոյի սկզբում:

Հարցրեք.

  • Ինչու՞ է Տերը մեզ տաղանդներ և շնորհներ տալիս:

Բացատրեք, որ մեզ տաղանդներ և շնորհներ տրվում են օգնելու իրագործել մեր առաքելությունը այս Երկրի վրա և օրհնել ուրիշների կյանքը:

Խնդրեք որևէ մեկին պատմել քանքարների առակը Մատթեոսի 25.14-30 հատվածներից: Բացատրեք, որ «քանքար» բառը այս առակում փողի տեսակ է, որն օգտագործվում էր Հիսուսի ժամանակ, բայց նաև խորհրդանշական կերպով ներկայացնում է շնորհներ կամ կարողություններ, որոնք մենք ունենք: Հարցրեք.

  • Ի՞նչ է այս առակը մեզ սովորեցնում տաղանդների և շնորհների մասին:

Նշեք, որ մենք պատասխանատվություն ունենք Երկնային Հոր, մեր և ուրիշների հանդեպ կատարելապես զարգացնելու մեր տաղանդներն ու շնորհները: Տաղանդների և շնորհների զարգացումը պահանջում է համառություն, խիզախություն և համբերություն, բայց այն բերում է նաև մեծ երջանկություն և բացում նոր հնարավորություններ մեզ համար:

Բացատրեք, որ մեր բառերն ու գործողությունները  կարող են օգնել կամ խանգարել մարդուն զարգացնել իր տաղանդները: Հարցրեք.

  • Մենք ինչպե՞ս կարող ենք խանգարել մարդուն զարգացնել իր տաղանդները:
  • Մենք ինչպե՞ս կարող ենք ունենալ դրական և աջակցող ազդեցություն, որպեսզի օգնենք ինչ-որ մեկին զարգացնել իր տաղանդները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.8-12 հատվածները: Ուշադրություն դարձրեք 12-րդ հատվածի բառերին՝ «Ոմանց տրված է մի բան [շնորհ], ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան, որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն»: Համեմատեք այս միտքը մրգային աղցանի հետ, որտեղ յուրաքանչյուր միրգ որևէ  հատուկ բան է ավելացնում աղցանի մյուս բաղադրիչներին: Կամ կարող եք համեմատել երգի հետ, որի մի մասը երգում է երգչախումբը: Եթե ձեզանից մեկը կարողանում է դաշնամուր նվագել, նվագեք «Եկեք Սրբեր» (Հիմներ և մանկական երգեր, էջ 2) երգի 3-րդ և 4-րդ տողերի ալտ մասը: Նշեք, թե որքան միապաղաղ և ձանձրալի է հնչում առանց մյուս ձայների: Հետո նվագեք երգի նույն տողերի մնացած մասերը առանց ալտի, իսկ հետո ալտով  ու նշեք, թե ինչպես է ամբողջական մեղեդին գեղեցկացնում  երաժշտությունը:

Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի անվանել իրենց ունեցած առնվազն մեկ տաղանդ և նշել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի տաղանդներից մեկը:

Կոչ արեք ընտանիքի անդամներին հայտնաբերել միմյանց տաղանդները և անկեղծ հաճոյախոսությամբ կիսվել ամեն օր:

 


 

Հյուրասիրություն. մրգային աղցան

Քառակուսիներով կտրտեք 1 խնձոր, 1 տանձ, 1 նարինջ և 1 բանան: Խառնեք խաղողի հետ և ավելացրեք  ելակի յոգուրտ:


Угощение изображение