Միջոցառում

Նախքան ընտանեկան երեկոն, վարագույրներով ծածկեք պատուհանները այնպես, որ լույսերը անջատելիս մութ լինի: Պատրաստեք նաև բավականաչափ մոմեր, որ ձեր ընտանիքին հարմար լինի, երբ լույսերն անջատվեն:
Անջատեք լույսերը: Հարցրեք ձեր ընտանիքին.
· Ի՞նչ եք դուք զգում խավարի մեջ:
Վառեք մոմերը, ապա հարցրեք.
· Դուք նկատեցի՞ք, որ երբ միացնում ենք լույսը կամ վառում ենք մոմը, այլևս խավար կամ վախ չի լինում:
Նշեք, որ լույսն ու խավարը չեն կարող միաժամանակ նույն տեղում լինել:
Միասին բացեք Աստվածաշունչը և կարդացեք Հովհաննես 8.12 հատվածը: Բացատրեք, որ երբ Հիսուսը ծնվեց Երկրի վրա, Նա լույս բերեց այս աշխարհ: Դա չի նշանակում, որ դրանից առաջ միայն խավար էր: Արևը, Լուսինը և աստղերը իրենց լույսն էին տալիս Երկրին սկսած այն ժամանակից, երբ այս աշխարհը ստեղծվել էր: Բայց Հիսուսը եկավ, որ ցույց տա մեզ Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը: Հովհաննեսի 8.12-ում Նա բացատրեց, որ երբ մենք չգիտենք, թե ուր գնանք, մենք մնում ենք խավարի մեջ: Բայց Նա մեզ միշտ ցույց կտա ճանապարհը:
Հրավիրեք երեք հոգու կանգնել մի գծով: Թող երեխաներից մեկը լինի մեջտեղում: Կապեք այս երեխայի աչքերը: Թող այդ խումբը քայլի սենյակից սենյակ: Երբ նրանք վերադառնան այնտեղ, որտեղից սկսել էին, խնդրեք աչքերը կապված երեխային, որ միայնակ անցնի նույն ճանապարհը: Քննարկեք նրա զգացմունքները երկու իրավիճակներում, և ինչպես մարդիկ, ովքեր ուղեկցում են մեզ, կարող են համեմատվել խավարում գտնվող լույսի հետ:
Կարդացեք կամ պատմեք Հիսուս Քրիստոսի ծնունդի պատմությունը: Դուք կարող եք օգտագործել հետևյալ նկարով պատմությունը՝

կամ հետևյալ կտորները,

որպեսզի գրավեք երեխաների ուշադրությունը: Նշեք, որ Հիսուս Քրիստոսի ծնունդը երջանկության և ջերմության զգացում բերեց շատ մարդկանց, կարծես նրանք լույս էին տեսել խավարի մեջ:
Խրախուսեք ձեր ընտանիքին մտածել Հիսուսի մասին, ով աշխարհի Լույսն է, երբ նրանք լույսեր տեսնեն այս Սուրբ Ծննդյան տոնական զարդարանքների մեջ:
Ներկելու էջ.

Հյուրասիրություն. Կոկոսով տորթ
Բաղադրիչներ.
4 ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ քրեքերի փշուր
1/2 բաժակ կոկոսի քաղցր քերուկ
½ բաժակ կտրտած ընկույզ (ցանկացած)
1/2 թեյի գդալ աղ
1 բաժակ վանիլին
Պատրաստման եղանակը
Հարեք սպիտակուցները մինչև պնդանան: Ավելացրեք շաքարավազը և հարեք մինչև փայլի: Առանձին ամանի մեջ խառնեք քրեքերի փշուրը, կոկոսի քերուկը, ընկույզը, վանիլինը և աղը: Գդալով դրեք 22 սմ տրամագծով յուղապատ ամանի մեջ: Թխեք 175° C մոտ 30 րոպե:
Ջնարակ
450 գրամ շոռ
4 Ճաշի գդալ կաթ
900 գր. շաքարափոշի
2 թեյի գդալ վանիլին
4 տուփ (մոտ 700 գր) կոկոսի թարմ քերուկ
Հարիչով խառնեք բոլոր բաղադրիչները, բացառությամբ թարմ կոկոսի քերուկի:
Սառեցրեք տորթը: Կոկոսի քերուկով պատեք տորթի կողքերը և ցանեք վրան:
