Դաս փոքր երեխաներով ընտանիքի համար
Երգ. «Seek the Lord Early» (Children’s Songbook, p. 108)

- Դուք սիրո՞ւմ եք հրաշքներ:
- Ցանկանո՞ւմ եք որևէ հրաշք տեսնել:
- Կցանկանայիք հրաշքներ գործել:
Ասացեք ձեր ընտանիքին, որ շատ տարիներ առաջ մարդիկ չունեին մեր այսօր ունեցած բաներից շատերը//, և եթե նրանք կարողանային մեզ մոտ գալ ժամանակի մեքենայով, շատ բաներ կտեսնեին, որոնք կզարմացնեին նրանց: Նրանք հրաշքներ կհամարեին դրանք:
Ձեր ընտանիքին ցուցադրեք այդպիսի մի քանի օրինակներ. Վառեք մի մոմ և միացրեք լույսերը, հեռախոսով զանգեք ինչ-որ մեկին, միացրեք հեռուստացույցը, էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեք որևէ մեկին: Ասացեք ձեր երեխաներին, թե մարդիկ առաջ ինչպես էին ապրում առանց այս հարմարությունների: Խնդրեք ընտանիքի անդամներին ուրիշ օրինակներ բերել:
Հարցրեք.
- Ձեր կարծիքով, ինչպե՞ս են ի հայտ եկել այս բոլոր բաները:
Բացատրեք, որ Աստված մեզ մի հրաշալի ունակություն է տվել. Մենք կարող ենք սովորել: Իսկ ուսումնառությունը կարող է շատ ոգևորիչ և ուրախ լինել:
Ընտանիքի անդամներին օգնեք բավականություն ստանալ սովորելուց՝ ուսուցանելով մանրամասն դիտողունակության զորությունը: Բացատրեք նրանց, որ ոչ մի ուրիշ հմտություն չի հանգեցրել ավելի շատ բացահայտումների, քան այս մեկը: Օգտագործեք հետևյալ միջոցառումներից որևէ մեկը.
- Ձեր երեխաներին տարեք բնության գիրկ, որևէ ֆերմա, կենդանաբանական այգի կամ զբոսնեք ձեր բակում: Կամ գնացեք անտառ՝ հմայվելու թռչուններով: Խնդրեք նրանց մանրամասն ուսումնասիրել: Ինչո՞վ են նման երկու տերևները, բույսերը կամ ծառերը: Ինչո՞վ են դրանք տարբերվում: Ինչո՞վ են նման երկու կենդանիներն ու թռչունները: Ինչո՞վ են տարբեր: Խրախուսեք ընտանիքի անդամներին սրել բոլոր զգացողությունները, նշելով տարբերությունները, որոնք նրանք տեսնում են, լսում են, զգում են և երբ հոտ են քաշում: Խնդրեք ավագ երեխաներին պարզել, թե տարբերություններն ինչու են կարևոր: Օրինակ՝ ընձուղտը ի՞նչ կարող է անել, որ չի կարող անել ձին: Ի՞նչ կարող է անել բադիկը, որը չի կարող անել ճնճղուկը:
- Ընտանիքի յուրաքանչյուր անդամը թող գետնի վրա նշի մեկ քառակուսի մետրանոց տարածք: Անցկացրեք մրցույթ՝ պարզելու, թե ով կարող է գտնել ամենաշատ միջատները, քարերը, տերևները և նմանատիպ բաները այդ փոքր տարածքում:
- Գրադարանում գտեք որևէ գիրք, որը բացատրում է ծաղիկների ու միջատների մասերը: Ընտանեկան երեկոյի ժամանակ ընտանիքի անդամները թող մանրադիտակով կամ խոշորացույցով ուսումնասիրեն ծաղիկներն ու միջատները: Խաղ կազմակերպեք, որի ժամանակ կպարզեք, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամ որքան շատ մասեր կարող է ճանաչել: Ասեք, թե ինչու է կարևոր յուրաքանչյուր մասը, և ինչպես է այն գործում:
Եզրափակեք միջոցառումը, հրավիրելով ընտանիքի անդամներին կիսվել հիացմունքի ու ակնածանքի զգացումներով, որոնք նրանք ունեն Աստծո ստեղծագործությունների//արարածների հանդեպ: Խրախուսեք նրանց զարգացնել դիտողունակության հմտություններ իրենց կյանքի բոլոր ոլորտներում:
Լրացուցիչ առաջարկներ
Ձեր երեխաների հետ խոսեք դպրոցի մասին, մինչ նրանք գունավորում են հետևյալ նկարը.

| Բեռնել / Տպել |
Հյուրասիրություն. Ծիրանով և հնդկական ընկույզով սալիկներ
Բաղադրիչներ.
140 գրամ հնդկական ընկույզ
110 գրամ նուշ
280 գրամ ծիրանի չիր
1 թեյի գդալ վանիլին
Մի քիչ ջուր
Կոկոսի ոչ քաղցր փաթիլներ (ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը.
Ծիրանի չիրը մի քանի ժամով թրջեք տաք ջրում: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 165°: Խոհանոցային մանրացնող սարքի մեջ մանրացրեք հնդկական ընկույզն ու նուշը: Քամեք ծիրանի չիրը և ավելացրեք դրանց վրա, ավելացրեք նաև վանիլինը: Խառնեք, հաճախակի ընդհատելով և քերելով պատերը: Եթե խառնուրդը շատ թանձր է, ավելացրեք 1–2 ճաշի գդալ ջուր: Մրգա-ընկուզային խառնուրդը լցրեք յուղաթղթի վրա: Եթե օգտագործելու եք կոկոսի փաթիլներ, ապա այն սկզբում շաղ տվեք յուղաթղթի վրա: Խառնուրդից գունդ պատրաստեք՝ պտտելով յուղաթուղթը: Եթե կոկոսի փաթիլներ եք օգտագործելու, ապա գունդը դրսից ևս պատեք փաթիլներով: Յուղաթղթի մեկ այլ կտոր տեղադրեք գնդի վրա և տափակեցրեք խառնուրդը 1-1.5 սմ հաստությամբ շերտով: Ցանկության դեպքում ավելացրեք ավելի շատ կոկոսի փաթիլներ: Յուղաթղթի հետ միասին խառնուրդը տեղափոխեք թխվածքի ամանի մեջ և թխեք 25 րոպե: Սառեցրեք և կտրտեք քառակուսիներով:
