Սովորիր սովորել

Երգ. «Seek the Lord Early» (Children’s Songbook, p. 108)

Միջոցառում

 

Учимся учиться

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.

  • Երբևէ մրցանակ շահե՞լ եք: Իսկ պարգևներ ունե՞ք:

Խնդրեք նրանց ցույց տալ իրենց մրցանակները, վկայականները և այլն: Հարցրեք.

  • Կկարողանա՞ք ձեր երկրային պարգևները ձեզ հետ երկինք տանել: Արդյոք կունենա՞ք դրանց կարիքը հավերժություններում:

Ասացեք ձեր ընտանիքին, որ կա մի բան, որը նրանք որպես պարգև  կարող են տանել իրենց հետ դեպի հավերժություն: Նույնիսկ, եթե նրանք երբևէ չեն շահել որևէ մրցանակ այստեղ՝ երկրի վրա, նրանց հնարավորություն է տրվել ձեռք բերել բոլոր մեծագույն պարգևներից մեկը: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին կռահել, թե ինչն է դա: Ասացեք նրանց, որ այն, ինչ դուք նկատի ունեք, գիտելիքն է:

Գիտելիքը չեն շահում մրցույթում կամ որևէ բան առաջինը ավարտելով: Իրականում, կրթությունը երբեք չի ավարտվում: Եթե դուք համառությամբ շարունակեք, գիտելիքներին հետամուտ լինելը ձեզ անվերջ պարգևներ է խոստանում՝ թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր:

Կարդացեք և քննարկեք Վարդապետություն և Ուխտեր 130.18–19 հատվածները: Կարող եք նկարել հաղթողի պատվանդանը և պատկերացնել, թե մարդիկ ինչպես «առավելություն կունենան գալիք աշխարհում» մեկը մյուսի հանդեպ՝ համաձայն այն գիտելիքների, որ նրանք կուտակել էին իրենց երկրային կյանքում:

Հարցրեք.

  • Մենք կարո՞ղ ենք օրհնություններ ստանալ մեր կրթությունից, մինչ այստեղ ենք՝ Երկրի վրա: (Քննարկեք, թե կրթությունն ինչպես է մեզ թույլ տալիս գտնել մեր սիրած աշխատանքը և գումար վաստակել մեր կյանքն ապահովելու համար:)
  • Ինչպե՞ս կարող ենք կրթություն ստանալ:
  • Կարդացեք Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ մտքերը: Խնդրեք ընտանիքին ուշադիր լսել և պարզել, թե Երեց Բեդնարն ինչպես է մեկնաբանում՝ ինչ է մտավոր կարողությունը և ինչ է կրթությունը. «Երբ ես երիտասարդ էի, կարծում էի, որ կրթությունը դպրոց գնալն է, թեստեր հանձնելը և լավ գնահատականներ ստանալը: Բայց երբ մեծացա, սկսեցի հասկանալ տարբերությունը լավ սովորելու և կրթվելու միջև: Մարդը կարող է լավ հանձնել թեստերը, սակայն կրթված չլինել: Իսկական կրթությունը սովորել սովորելն է: Երբ ես բացահայտեցի այդ դասը, սովորելը ուրախություն դարձավ ինձ համար:
  • Մահկանացու կյանքի հիմնական նպատակներից մեկը գիտելիքներ և մտավոր կարողություն ձեռք բերել սովորելն է: Վարդապետություն և Ուխտերի 93.36 հատվածն ասում է. «Աստծո փառքը բանականություն է»: Կարող եք կարծել, որ մտավոր կարողությունը նշանակում է օժտված լինել ուսումնական աշխատանքով, բայց մտավոր կարողությունը նաև նշանակում է ձեռք բերած գիտելիքները կիրառել արդար նպատակներով» («Աստծո փառքը բանականություն է», Դեյվիդ Ա. Բեդնար, Friend, October 2007):

Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել նրանով, ինչ սովորեցին կրթության և բանականության մասին այս բառերից:

Ասացեք ձեր ընտանիքին, որ հիմա կկիրառեք «սովորել՝ ինչպես սովորել» սկզբունքը:  Եվ դուք կփորձեք այդ ուսուցումը ուրախության վերածել:

Սենյակը կամ տունը հատվածների բաժանեք: Կարող եք գծերով նշել ուրվագիծ-քարտեզի վրա կամ բանավոր նշել սահմանները: Համարակալեք յուրաքանչյուր հատվածը: Համարները գրեք թղթի վրա և դրեք դրանք տուփի մեջ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ թող մի համար դուրս քաշի: Մրցույթ անցկացրեք՝ պարզելու, թե 5 րոպեում ով ավելի շատ սովորելու հնարավորություններ կգտնի իր հատվածում: Օրինակ, անդամներից մեկը կարող է գիրք գտնել և ինչ-որ բան սովորել դրանից կամ վերցնել երածշտական գործիքը և փորձել նվագել, կամ ինչ-որ մեկը կարող է վերցնել գունավոր կավիճները և փորձել խառնել գույները և այլն: Հիշեցրեք ձեր ընտանիքին, որ հիմնական գաղափարը սովորելն է, թե ինչպես սովորել: Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել նրանով, թե ինչ գտան և ինչ սովորեցին:

Լրացուցիչ առաջարկ

Գրեք հետևյալ առաջարկները, որոնք ուսման գործընթացը ուրախության կվերածեն թղթի կտորների միջոցով: Ընտանիքի անդամներին խնդրեք հերթով դուրս քաշել դրանք և  բարձրաձայն կարդալ: Քննարկեք յուրաքանչյուր առաջարկը: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը թող ընտրի մի բան, որը նրանք կանեն հաջորդ շաբաթվա ընթացքում, որպեսզի մի նոր բան սովորեն, իսկ հետո իրենց փորձառությամբ կիսվեն ընտանիքի հետ:

  • Կարդացեք լավ լրագրեր և ամսագրեր:
  • Կարդացեք լավ գրքեր: Հաճախ գնացեք գրադարան:
  • Մի ամբողջ օր հետևեք ձեր մայրիկին կամ հայրիկին (կամ ուրիշ մարդկանց) աշխատելիս:
  • Ընտանիքով այցելեք պատմական վայրեր:
  • Եթե հնարավոր է, օգտագործեք համակարգիչ: Համացանցում անհավանական առատությամբ տեղեկատվություն կա: Ուղղակի հիշեք՝ զգույշ լինել. օգտագործեք այն չափավոր և առողջ դատողությամբ:
  • Ուսումնասիրեք սուրբ գրություններ, համաժողովի ելույթներ, Եկեղեցու ամսագրեր և այլ ավետարանական ձեռագրեր:
  • Գնացեք Եկեղեցի, բայց ոչ միայն մասնակցելու համար: Լսեք և կիրառե քայն, ինչ սովորեցիք:
  • Հնազանդ եղեք Իմաստության Խոսքին: Տերն ասել է, որ նրանք, ովքեր հնազանդվում են այս պատվիրանին, «կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր» (ՎևՈւ 89.19)
  • Փնտրեք սուրբ գրություններ գիտելիքի, հասկացողության և կրթության թեմաներով:
  • Աղոթեք հնարավորությունների և օգնության համար, հատկապես, եթե խնդիրներ ունեք դժվար նյութի յուրացման հետ:

 


Հյուրասիրություն. Ծիրանով  և հնդկական ընկույզով սալիկներ

 

Բաղադրիչներ.

140 գրամ հնդկական ընկույզ

110 գրամ նուշ

280 գրամ ծիրանի չիր

1 թեյի գդալ վանիլին

Մի քիչ ջուր

Կոկոսի ոչ քաղցր փաթիլներ (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը.

Ծիրանի չիրը մի քանի ժամով թրջեք տաք ջրում: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 165°: Խոհանոցային մանրացնող սարքի մեջ մանրացրեք հնդկական ընկույզն ու նուշը: Քամեք ծիրանի չիրը և ավելացրեք դրանց վրա, ավելացրեք նաև վանիլինը: Խառնեք, հաճախակի ընդհատելով և քերելով պատերը: Եթե խառնուրդը շատ թանձր է, ավելացրեք 1–2 ճաշի գդալ ջուր: Մրգա-ընկուզային խառնուրդը լցրեք  յուղաթղթի վրա: Եթե օգտագործելու եք կոկոսի փաթիլներ, ապա այն սկզբում շաղ տվեք յուղաթղթի վրա: Խառնուրդից գունդ պատրաստեք՝ պտտելով յուղաթուղթը: Եթե կոկոսի փաթիլներ եք օգտագործելու, ապա գունդը դրսից ևս պատեք փաթիլներով: Յուղաթղթի մեկ այլ կտոր տեղադրեք գնդի վրա և տափակեցրեք խառնուրդը 1-1.5 սմ հաստությամբ շերտով: Ցանկության դեպքում ավելացրեք ավելի շատ կոկոսի փաթիլներ: Յուղաթղթի հետ միասին խառնուրդը տեղափոխեք թխվածքի ամանի մեջ և թխեք 25 րոպե: Սառեցրեք և կտրտեք քառակուսիներով:


Угощение изображение