Երգ. «A happy family» (Children’s Songbook, p. 198)
Միջոցառում
Ասեք երեխաներին, որ դուք պատրաստվում եք ձևացնել, որ հատուկ հյուր է գալու ձեր տուն: Նրա անունն է Հիսուս: Խնդրեք նրանց պատկերացնել, թե նրանք որքան ուրախ կլինեին, եթե Հիսուսը այցելեր իրենց: Հարցրեք.
- Մենք ի՞նչ պիտի անենք պատրաստվելու համար: (Մաքրենք տունը: Գեղեցիկ հագուստներ հագնենք:)
- Մենք ինչպե՞ս պիտի պահենք մեզ, երբ Հիսուսը գա:
Երեխաները կարող են անել այն բաները, որ կանեին այդ դեպքում:
Բացատրեք երեխաներին, որ եթե Հիսուսը այստեղ լիներ, նրանք լավ զգացում կունենային: Նրանք կիմանային, որ Նա սիրում է իրենց:
Ասացեք նրանց, որ եթե Հիսուսը լիներ ձեր տանը, ապա նրանք կփորձեին լավը լինել և սեր ցույցաբերել միմյանց հանդեպ:
Բացատրեք, որ նրանք կարող են ամեն օր ունենալ այդ զգացմունքը, իրենց տանը կիսվելով դրանով, չվիճելով և բարի լինելով միմյանց հանդեպ:
- Ի՞նչ եք կարծում, մայրիկն ինչպե՞ս է իմանում, որ դուք սիրում եք իրեն: (Օգնեք երեխաներին թվարկել իրենց կատարած որոշ քայլերը, որոնք արտահայտում են նրանց սերը:)
- Հայրիկն ինչպե՞ս է իմանում, որ դուք սիրում եք իրեն: Իսկ քույրի՞կը կամ եղբայրը:
Հետևյալ նկարը փակցրեք ստվարաթղթի վրա: Կտրեք և առանձնացրեք նկարը ըստ կտրտված գծերի, ապա տնակը կտրտեք և մասերի բաժանեք ըստ գծերի: Խառնեք կտորները և կրկին միասին հավաքեք տունը: Ամեն անգամ, երբ դուք դնում եք որևէ կտոր իր ճիշտ տեղում, մտածեք թե նկարում պատկերված մարդն ինչ է անում, որ օգնի իր ընտանիքին:

Բացատրեք, որ դուք միշտ ցանկանում եք սեր զգալ ձեր տան մեջ, որպեսզի բարի հոգին կարողանա լինել այնտեղ: Բացատրեք երեխաներին, որ նրանք նույնպես կարող են լավ օրինակ լինել ցուցադրելով իրենց սերը շաբաթվա ընթացքում:
Լրացուցիչ առաջարկ
Սա երաժշտական աթոռների խաղն է, որը կարող եք խաղալ ձեր ընտանիքի հետ: Այն շատ զվարճալի է և կօգնի, որ բոլորն իրենց սիրված զգան.
1. Աթոռները կամ բարձերը դասավորեք շրջանով: Դրանց քանակը պիտի լինի խաղացողների թվից մեկով պակաս: Համոզվեք, որ տարածությունը բավարար է, որ բոլորը կարողանան քայլել շրջանով: 2. Ընտրեք մեկին, ով պատասխանատու կլինի երաժշտության համար: Խաղացողները թող բարձրաձայն կամ կիսաձայն երգեն մեղեդին, որի ընթացքում բոլորը կքայլեն շրջանով: 3. Երբ երգը դադարի, թող բոլորը փորձեն նստել՝ որքան հնարավոր է արագ: Նա, ով նստատեղ չի ունենա, «դուրս» կգա խաղից: 4. Մինչ նորից սկսելը, թող ընտանիքի յուրաքանչյուր անդամ մի լավ բան ասի խաղից դուրս եկած մարդու մասին: 5. Մի նստատեղ հանեք շրջանակից և շարունակեք խաղալ, մինչև լավ արտահայտություններ լսելու հերթը բոլորին հասնի:
Հյուրասիրություն. Մեղրով սերուցքով իրիս
Խորը, ծանր կաթսայի մեջ խառնեք 1 բաժակ բարձր յուղայնությամբ սերուցքը 1 բաժակ մեղրի հետ: Ավելացրեք 1 բաժակ շաքարավազ: Խառնելով եփեք, մինչև շաքարավազը հալվի և խառնուրդը եռա: Ծածկեք կաթսան և եռացրեք ևս 1 րոպե: Վերցրեք կափարիչը և շարունակեք եփել առանց խառնելու, միչև քաղցրավենիքի ջերմաստիճանը հասնի 290° (փափուկ կտրվող փուլ): Յուղապատեք ոչ խորը թխվածքի ամանը: Քաղցրավենիքի խառնուրդը լցրեք յուղապատ ամանի մեջ: Սառեցրեք 5 րոպե: Քաղցրավենիքի եզրերը մոտեցրեք կենտրոնին: Երբ բավականին սառի, յուղոտեք ձեր ձեռքերը և քաշեք ու ձգեք քաղցրավենիքը մինչև ծալքեր առաջանան. Ձգելով վերածեք պարանների, իսկ հետո պարանը կտրտեք կտորների:
