Սեր տան մեջ

Երգ . My Eternal Family (Children’s Songbook. Supplemental materials, p. 12)

Միջոցառում

Յուրաքանչյուրին տվեք փոքր փայտի մի կտոր: Խնդրեք մեկին կոտրել իր փայտը: (Այն պիտի հեշտ կոտրվող լինի:) Ապա հավաքեք բոլոր փայտերը,  թելով կապեք և խնդրեք ինչ-որ մեկին կոտրել դրանք:

Հարցրեք.

  • Ի՞նչով են այս փայտիկները նման մեր ընտանիքին:
  •  Ի՞նչ կարող է ներկայացնել թելը: (Սեր, ծառայություն, աղոթք):

Կարդացեք Ա Հովհաննես 4.7 հատվածը:

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Արդյոք մի՞շտ է հեշտ սիրել ձեր ընտանիքի անդամներին:
  • Ի՞նչու է դա երբեմն ավելի դժվար, քան սիրել մեկ ուրիշին աշխարհում:
  • Բացատրեք, որ հեշտ է քաղաքավարի ու սիրալիր լինել ընկերների և այն մարդկանց հանդեպ, ում հետ ստիպված չենք ապրել, բայց հաճախ հեշտ չէ բարի և սիրող լինել մեր հարազատների՝ մեր սեփական ընտանիքի անդամների հետ: Երբեմն ընտանիքի անդամը կարող է ասել կամ անել մի բան, որը վիրավորում  է ընտանիքի մեկ այլ անդամի, որն էլ կարող է հանգեցնել վատ զգացմունքների առաջացմանը: Մենք կարող ենք հաղթահարել այդ վատ զգացմունքները, եթե փորձենք:

Օգտագործեք հետևյալ պատմությունը, որպեսզի ցույց տաք, թե սեր ցուցաբերելն ինչպես է օգնում մեզ հաղթահարել բացասական զգացմունքները միմյանց հանդեպ.

«Ես չեմ արդուկի քո վերնաշապիկը: Ինքդ արդուկիր»,- Մանեն ասաց իր եղբայր Արամեին, ով երկու տարով փոքր էր նրանից:

«Չէ, դու չես արդուկի իմը, բայց դու հնարավորությունը բաց չէիր թողնի արդուկել Սարգիսի վերնաշապիկը», - առարկեց Արամեն՝ դուրս վազելով:

«Մանե, ինձ անհանգստացնում է, թե դու և Արամեն ինչպես եք վերաբերվում միմյանց»,- ասաց մայրիկը

«Օհ, նա ինձ այնպես է բարկացնում, որ ես նրան տանել չեմ կարողանում»:

«Դու կհամաձայնե՞ս մի փորձ կատարել, միայն դու, առանց նրա գիտության»:

«Նախ ասա, թե ինչ փորձ է դա»:

Մայրիկը կոչ արեց նրան. «Անկախ նրանից, թե Արամեն ինչ կասի կամ կանի, դու միայն այնպիսի բաներ արա, որոնք ցույց կտան քո սերը նրա հանդեպ: Տես ինչ կլինի: Իսկ ես հետաքրքրությամբ կհետևեմ:

«Օհ, դժվար կլինի: Ես համոզված չեմ, որ կարող եմ այդպես վարվել: Կարծում ես, նա կփոխվի՞: Լավ կլիներ ունենալ այնպիսի եղբայր, ով լավ ընկեր կլիներ: Դու գիտես, որ Նելլին և նրա եղբայրը շատ լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Միգուցե նա կարող է ինձ խորհուրդներ տալ: Ես կմտածեմ դրա մասին, մայրիկ»:

Դպրոց գնալու ճանապարհին Մանեն կանգ առավ Նելլիի  տան մոտ, որպեսզի միասին քայլեն՝ ինչպես սովորաբար: Նելլին տանում էր ծանր պաստառների բեռը: Երբ նրանք դուրս էին գալիս, Արամեն անցնում էր նրանց կողքով: Մանեն ձայն տվեց նրան. «Արամե՛, խնդրում եմ, պահի՛ր իմ գրքերը, որպեսզի ես կարողանամ օգնել Նելլիին տանել պաստառները»:

«Այո, կօգնեմ, այնպես, ինչպես դու արդուկեցիր իմ վերնաշապիկը»:

«Ներողություն եմ խնդրում դրա համար: Այսօր երեկոյան կարդուկեմ»:

Բայց Արամեն նրան լսելու ոչ մի նշան ցույց չտվեց:

Այդ օրը Մանեն, բաց թողնելով նախաճաշը, որպեսզի պատրաստվի քննության, երբ տուն եկավ, շատ քաղցած էր: Նա իր համար սենդվիչ պատրաստեց: Բայց երբ պատրաստվում էր ուտել, Արամեն ներս մտավ և ասաց, «Մանե՛, մի հատ էլ ինձ համար պատրաստիր»: Նա բացեց իր բերանը, որ ասի, «Այո, այնպես, ինչպես դու իմ գրքերը պահեցիր», բայց փոխարենը ասաց. «Վերցրու սա, ես ինձ համար նորը կպատրաստեմ»:

Արամեն զարմացած նայեց: Ապա վերցրեց սենդվիչը և վազեց:

Մի քանի օր անց մայրիկն ասաց Մանեին. «Իմ կարծիքով ծրագիրը սկսում է աշխատել, չնայած Արամեն դեռ կասկածանքով է վերաբերվում քո շարժառիթներին»:

Մանեն տարուբերեց  գլուխը. «Կարծում եմ, մի փոքր ավելի լավ եմ զգում նրա հանդեպ: Բայց դա ավելի դժվար է, քան ես կարծում էի: Մի անգամ ես չդիմացա և հին ձևով նրան տեղը դրեցի»:

«Երկար ժամանակ կպահանջվի, մինչև նա զգա, որ դու անկեղծ ես: Բայց, միաժամանակ, պիտի ասեմ, որ տունն ավելի խաղաղ է»:

Մի շաբաթ անց Մանեն ուրախ ասաց մայրիկին «Ծրագիրն աշխատում է: Ես ամաններն էի լվանում մենակ: Մարգարիտի հերթն էր, բայց նա հիվանդ էր, և հայրիկը նրան ուղարկեց քնելու: Եվ, կհավատաս, Արամեն եկավ և ասաց, որ ինքը կչորացնի ամանները: Մենք շատ լավ զրուցեցինք: Ես իրոք սիրում եմ նրան»:

Հարցրեք.

  • Ի՞նչու Մանեն և Արամեն փոխեցին իրենց վերաբերմունքը միմյանց հանդեպ: (Նշեք, որ նրանցից միայն մեկից պահանջվեց սեր ցուցաբերել, որպեսզի իրավիճակը փոխվեր:)
  • Ի՞նչու է կարևոր, որ արտահայտենք մեր սերը  մեկս մյուսի հանդեպ: (Ծառայելով և օգնելով միմյանց, մենք կօգնենք, որ մեր սերը միմյանց հանդեպ աճի:)

Ընտանիքի անդամները թող պատմեն մի դեպքի մասին, երբ ընտանիքի որևէ անդամ սեր է ցուցաբերել: Յուրաքանչյուրը կարող է սկսել՝ ասելով. «Ես մտածում եմ մեկի մասին, ով … իր սերը ցույց տվեց»: Ընտանիքի մյուս անդամները թող կռահեն, թե ով է նա: Համոզվեք, որ բոլորին հերթ կհասնի և յուրաքանչյուրը կօգտագործվի որպես սիրո օրինակ:

Կոչ արեք ձեր ընտանիքի անդամներին մեկ շաբաթվա ընթացքում միայն սեր ցուցաբերել միմյանց հանդեպ, անկախ այն բանից, թե ուրիշներն ինչպես կպահեն իրենց:

Լրացուցիչ առաջարկ

Խաղացեք «Պտտիր շիշը» խաղը: Թող ընտանիքի անդամները նստեն շրջանով և մեջտեղում դնեն մի շիշ պառկած վիճակում: Ամեն պտույտից առաջ հայտարարեք, թե ինչ է անելու այն մարդը, ում վրա ուղղված կլինի շիշը կանգնելուց հետո: Ապա պտտեք շիշը: Օրինակ, երբ շիշը կանգնի, թող այն մարդը, ում կողմն ուղղված է շիշը, գրկի կամ համբուրի ինչ-որ մեկին, պատմի որևէ օգտակար բանի մասին, որ ինչ-մեկն արել է իր համար վերջերս, ասի, թե ինչն է իրեն դուր գալիս ինչ-որ մեկի մեջ, անի որևէ բան մեկի համար, որը արագ կարելի է անել կամ խոստանալ անել մի փոքր գործ մեկի համար հաջորդ օրվա ընթացքում: Դուք կարող եք ավելացնել այլ բաներ, որոնք կհամապատասխանեն ձեր ընտանիքին:

Угощение изображение