Սեր տան մեջ

«Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է» (Ա Հովհաննես 4.7)

Օրհներգ. «Սեր տան մեջ»  (Հիմներ և մանկական երգեր էջ 44)

Միջոցառում

 

Տեսանյութ[НФ1] . «Որքա՜ն եմ ես քեզ սիրում»

Նախքան այս դասի սկսվելը մի երկտող գրեք ձեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին, հայտնելով ձեր սերը նրանց հանդեպ: Ձեր երկտողը դրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները հեշտությամբ կարողանան գտնել դրանք, օրինակ՝ նրանց նախաճաշի պայուսակում, գրպանում կամ բարձի վրա:

Խնդրեք որևէ մեկին կարդալ հետևյալ հատվածները սուրբ գրություններից. ՎևՈւ 2.1-3: Քննարկեք ձեր ընտանիքի անդամների հետ, թե ինչպես են նրանք հասկանում այս բառերը: Այնուհետև կարդացեք, թե ինչ է ասել Նախագահ Հարոլդ Բ. Լին այս հատվածների մասին.

«Եթե մեր ժամանակներում այս մահկանացու կյանքում զավակների սրտերը չդառնան դեպի իրենց ծնողները, իսկ ծնողների սրտերը չդառնան դեպի իրենց զավակները, երկրագունդը  կամայանա Նրա գալուստի ժամանակ:  Երբևէ չի եղել ժամանակ, ինչպես այսօր, երբ այսքան շատ բան է անհրաժեշտ եղել Վերջիր Օրերի Սրբերի ընտանիքներում  և աշխարհում՝ ընդհանրապես:  Չարիքի մեծ մասը, որը տանջանք է պատճառում երիտասարդներին այսօր, նրանց ընտանիքներում գոյություն ունեցող ճգնաժամի պատճառուվ է: Հայրերի սրտերը պիտի դառնան դեպի իրենց զավակները, իսկ զավակների սրտերը պիտի դառնան դեպի իրենց հայրերը, եթե այս աշխարհը պիտի փրկվի և մարդիկ պատրաստվեն Տիրոջ գալուստին» («Սեր տան մեջ», Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի, գլուխ 14):

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Արդյոք մի՞շտ է հեշտ սիրել ձեր ընտանիքի անդամներին:
  • Ի՞նչու է դա երբեմն ավելի դժվար, քան սիրել մեկ ուրիշին աշխարհում:

Բացատրեք, որ հեշտ է քաղաքավարի ու սիրալիր լինել ընկերների և այն մարդկանց հանդեպ, ում հետ ստիպված չենք ապրել, բայց հաճախ հեշտ չէ բարի և սիրող լինել մեր հարազատների՝ մեր սեփական ընտանիքի անդամների հետ: Երբեմն ընտանիքի անդամը կարող է ասել կամ անել մի բան, որը վիրավորում  է ընտանիքի մեկ այլ անդամի, որն էլ կարող է հանգեցնել վատ զգացմունքների առաջացմանը: Մենք կարող ենք հաղթահարել այդ վատ զգացմունքները, եթե փորձենք:

Հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ սերն աճի մեր ընտանիքում: (Աղոթել միմյանց համար, լավատես լինել, ծառայել միմյանց, հիշել երջանիկ պահերը և այլն:)

Պարզեք՝ արդյո՞ք ընտանիքի անդամները գտել են այն երկտողերը, որոնք դուք գրել էիք: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ թող պատմի, թե ինչ զգաց, երբ կարդաց իրեն հղված երկտողը:

  • Ի՞նչպես այն ազդեց ձեր օրվա վրա:

Ընտանիքի անդամները թղթի վրա թող գրեն մի քանի բան, որ ուրիշը կարող է անել իրենց համար, որն էլ օգտակար կլինի և կգնահատվի: Շեշտեք, որ դրանք չպիտի լինեն սովորական բաներ, այլ անհրաժեշտ ծառայություններ: Նրանք թող գրեն իրենց անունը թղթերի վրա և դնեն դրանք մի ընդհանուր տուփի կամ գավաթի մեջ:

Այնուհետև կարդացեք 3 Նեփի 14.12 կամ Մատթեոս 7.12 հատվածները և ընտանիքի անդամները թող ասեն, թե իրենց կարծիքով, Հիսուսը ինչ է խնդրում իրենցից: Բացատրեք, որ ինչ-որ մեկի համար կատարված ծառայությունը և զոհաբերությունը սովորաբար մեծացնում է մեր սերը այդ մարդու հանդեպ:

Խնդրեք ընտանիքի անդամներին օրինակներ բերել իրենց կամ ուրիշների կյանքից, որտեղ ծառայությունը հանգեցրել է աճող սիրո կամ ատելության զգացումի հաղթահարման:

Առաջարկեք, որ յուրաքանչյուր անդամ ստուգի այս սկզբունքը: Ասեք ընտանիքի անդամներին, որ նրանցից չի պահանջվում ընտրել, բայց յուրաքանչյուրն ազատ է գավաթից ընտրել այնքան թղթի կտորներ, որքան ցանկանում է և կատարի տվյալ ծառայությունը: (Եթե որևէ մեկը վերցնի իր գրածը, կարող է վերադարձնել և ընտրել մեկ ուրիշը:) Ովքեր մասնակցում են այս փորձին, թող վերադառնան հաջորդ ընտանեկան երեկոյին և հաշվետվություն տան արդյունքների վերաբերյալ:

Եզրափակեք դասը,  մեջբերելով Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ խոսքերը. «Երջանկությունը գալիս է անշահախնդիր ծառայությունից: Եվ երջանիկ են միայն այն ընտանիքները, որտեղ գոյություն ունի զոհաբերություններ կատարելու ամենօրյա ձգտումը՝ միմյանց երջանկացնելու համար» («Սեր տան մեջ», Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի, գլուխ 14):

Կոչ արեք ընտանիքի անդամներին մի շաբաթվա ընթացքում միայն սեր ցուցաբերել միմյանց հանդեպ, անկախ այն բանից, թե ուրիշ մարդիկ ինչպես են իրենց պահում:

Բերեք վկայություն ընտանիքում սերը ամուր պահելու կարևորության վերաբերյալ:


 [НФ1]In Russian: https://www.youtube.com/watch?v=M6hW4IVmlBA&list=PL24BCC552B1CCA293&index=52

 


 

Հյուրասիրություն. Մեղրով  սերուցքով իրիս

Խորը, ծանր կաթսայի մեջ խառնեք 1 բաժակ բարձր յուղայնությամբ սերուցքը 1 բաժակ մեղրի հետ: Ավելացրեք 1 բաժակ շաքարավազ: Խառնելով եփեք, մինչև շաքարավազը հալվի և խառնուրդը եռա: Ծածկեք կաթսան և եռացրեք ևս 1 րոպե: Վերցրեք կափարիչը և շարունակեք եփել առանց խառնելու, միչև քաղցրավենիքի ջերմաստիճանը հասնի 290° (փափուկ կտրվող փուլ): Յուղապատեք ոչ խորը թխվածքի ամանը: Քաղցրավենիքի խառնուրդը լցրեք յուղապատ ամանի մեջ: Սառեցրեք 5 րոպե: Քաղցրավենիքի եզրերը մոտեցրեք կենտրոնին: Երբ բավականին սառի, յուղոտեք ձեր ձեռքերը և քաշեք ու ձգեք քաղցրավենիքը մինչև ծալքեր առաջանան. Ձգելով վերածեք պարանների, իսկ հետո պարանը կտրտեք կտորների:


Угощение изображение