Պատրաստվել տաճարի համար 

Միջոցառում

Храм в Хельсинки

Նախքան դասը, տպեք կցված էջը և կտրեք հանեք բոլոր նկարները (էջ 1-ի  վրա կան նկարների 3 խմբեր): Կտրեք բոլոր ամբողջական գծերը խորանարդներ ստեղծելու համար (տաճարի հարկերը):

р01

|  Открыть / Скачать  |

Տպեք նաև հետևյալ նկարը գունավորելու համար.

рисунок 2

|  Открыть / Скачать  |

Եթե պատրաստվում եք օգտագործել այս դասում տրված լաբիրինթոսը, տպեք այն նախօրոք:

Դասի սկզբում ձեր ընտանիքին ցույց տվեք գունավորման էջը: Կարող եք երեխաներին առաջարկել, որ գունավորեն նկարը ձեր քննարկման ընթացքում:

Երեխաներին նմանատիպ հարցեր ուղղեք գունավորման էջի նկարի վերաբերյալ.

· Ի՞նչ եք տեսնում նկարում:

· Ի՞նչ է այս կառույցը:

· Ինչո՞վ է այս կառույցն այդքան հատուկ:

· Ի՞նչ են անում այս երեխաները:

· Արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են տաճար մտնել:

· Արդյոք նրանք կկարողանա՞ն տաճար մտնել:

Բացատրեք, որ սա հատուկ կառույց է. այն Տիրոջ տունն է: Մենք Նրա տուն ենք գալիս Նրան ավելի մոտ լինելու և մեծագույն օրհնությունները ստանալու համար: Բայց այս հրաշալի օրհնությունները ստանալու համար մենք տալիս ենք երեք ամենակարևոր խոստումները՝ մենք նոր ուխտեր ենք կապում Աստծո հետ:  Նա մեզ շատ է սիրում: Նա սպասում է այն ժամանակին, երբ մենք կգանք Իր տունը՝ ստանալու այն բոլոր օրհնությունները, որ Ինքը  կարող է տալ մեզ: Բայց Նա գիտի, որ մենք պիտի բավականաչափ հասուն լինենք, որպեսզի հասկանանք այն ամենը, ինչ մեզ ուսուցանվում է տաճարում: Մենք պիտի պատրաստ լինենք ամենակարևոր խոստումները տալու:

Ահա ինչու մեզ չի թույլատրվում մտնել տաճար մինչև 12 տարեկան դառնալը: Եվ նույնիսկ այդ ժամանակ մենք կկարողանանք ստանալ միայն մի մասը այն ուսմունքների և օրհնությունների, որոնք կարող ենք ձեռք բերել տաճարում: Ավելի ուշ, երբ պատրաստ լինենք ստեղծելու մեր սեփական ընտանիքը կամ ծառայել միսիայում, մենք կկարողանանք մտնել տաճար և մասնակցել տաճարի բոլոր արարողություններին:

Հարցրեք.

· Արդյոք բավարա՞ր է պարզապես սպասել, մինչև մենք կմեծանանք տաճար մտնելու համար:

· Մեզ հետ ի՞նչ կարող է պատահել, որը թույլ չի տա մեզ տաճար մտնել նույնիսկ այն ժամանակ, երբ մենք բավականաչափ մեծ ենք:

Կարող եք օգտագործել հետևյալ լաբիրինթոսը երեխաներին քննարկման մեջ ընդգրկելու համար. 

Раскраска 03

|  Открыть / Скачать  |

Օգնեք երեխաներին գտնել տաճար տանող ճանապարհը: Քննարկեք, թե նրանք ինչ որոշումներ պիտի կայացնեն ճանապարհին, որ որոշումները կտանեն նրանց դեպի տաճար, և որ որոշումները կշեղեն նրանց ճանապարհից:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք նկարների խումբը, որը դուք պատրաստել էիք նախքան դասը: Հանձնարարեք նրանց սոսնձել նկարները թղթի վրա, որպեսզի ստացվի տաճարի պատկերը: Նրանց ցույց տվեք օրինակը.  

пример

|  Открыть / Скачать  |

Եթե հարկ լինի, օգնեք երեխաներին.

Բացատրեք, որ տաճարի յուրաքանչյուր հարկը ներկայացնում է տաճար գնալու մեր պատրաստությունը: Հարցրեք.

· Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել տաճար մտնելուն: (Լինել հնազանդ, աղոթել ամեն օր, ուսումնասիրել սուրբ գրությունները, կատարել Աստծուն տված մեր խոստումները, գնալ եկեղեցի, և այլն:)

Մի մեծ թղթի վրա պատրաստեք կոլլաժ և մեջտեղում ամրացրեք տաճարի պատկերը: Տաճարի մոտ ամրացրեք ընտանիքի անդամների պատկերները, որոնք կտրել հանել էիք տարբեր նկարներից: Նկարեք ծառեր, արահետներ և ծաղիկներ:

Ծրագրեք ընտանեկան ուղևորություն դեպի տաճար տարվա ընթացքում և քննարկեք, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամ ինչ կարող է անել դրան պատրաստվելու համար: Ցուցադրեք ձեր կոլլաժը այնպիսի տեղում, որտեղ այն կարող է ծառայել որպես հիշեցում:

Վկայեք տաճարի օրհնությունների մասին ձեր կյանքում:


 

Հյուրասիրություն. Շոկոլադով թխվածքաբլիթներ 

2¾ բաժակ ալյուր

1¼ թեյի գդալ կերակրի սոդա

1 թեյի գդալ եգիպտացորենի ալյուր

1 թեյի գդալ աղ

1 բաժակ (200 գր) անալի կարագ

1 բաժակ շաքարավազ

1 բաժակ շագանակագույն շաքարավազ

2 թեյի գդալ վանիլին

2 ձու

2 բաժակ կտրտած շոկոլադ (կամ 3 հատ կտրտած շոկոլադի սալիկ)

Ջեռոցը նախօրոք տաքացրեք մինչև 175°: Խառնեք ալյուրը, կերակրի սոդան, եգիպտացորենի ալյուրը և աղը: Մեկ այլ թասի մեջ մոտ մեկ րոպե միասին հարեք հալած կարագը, շաքարավազի տեսակները, աղը և վանիլինը: Մեկ առ մեկ ավելացրեք ձվերը, անընդհատ խառնելով: Դանդաղ խառնելով աստիճանաբար ավելացրեք չոր բաղադրիչները: Վերջում ավելացրեք կտրտած շոկոլադը:

Խմորից գնդիկներ պատրաստեք և դրեք ջեռոցի շերտի վրա միմյանցից 5 սմ հեռավորության վրա: Ըստ ցանկության, վրան կարող եք վրա ցանել ծովային աղ: Թխեք 11-13 րոպե, ընթացքում պտտելով ջեռոցի շերտը: Հանեք ջեռոցից և թողեք սառչի 3-4 րոպե: 

Угощение изображение