Միջոցառում

Ցուցադրեք հետևյալ իրերը. մի քանի կոնֆետ, տարբեր մետաղադրամներ, մեծ արժեքով մի թղթադրամ և որևէ թանկարժեք բանի նկար (ինչպես օրինակ՝ ավտոմեքենա կամ տուն): Հարցրեք.
· Ո՞րն է ամենաթանկը:
· Ո՞ր իրը կընտրեր 3 տարեկան երեխան:
· Ինչո՞ւ: (Նրանք չգիտեն թանկ իրի արժեքը:)
Ցուցադրեք տաճարի որևէ նկար: Հարցրեք.
· Ինչո՞ւ են տաճարներն այդքան կարևոր: (Տես ՎևՈւ 14.7, Եսայիա 2.3:)
Բացատրեք հետևյալը. երբեմն մարդիկ չեն հասկանում տաճարի արժեքը, կարծես դա նրանց համար պարզապես եկեղեցու մեկ այլ գեղեցիկ շենք է:
Բայց երբ մենք հասկանում ենք տաճարային օրհնություններ ստանալու իմաստը, մենք ավելի լավ ընտրություններ ենք կատարում: Այս լավ ընտրությունները մեզ արժանի են դարձնում տաճար մտնելուն: Մենք ավելի մոտ ենք Տիրոջը, մենք մաքուր ենք և սիրում ենք մյուսներին: Մենք ուրախություն ենք զգում Փրկիչին ծառայելիս:
Քննարկելու համար, թե ինչ կարող ենք անել, որպեսզի պատրաստվենք և արժանավոր մնանք տաճար մտնելուն, խաղացեք հետևյալ խաղը: Տպեք հետևյալ նկարը:

Ստորև տրված աղյուսակից կտրեք առանձնացրեք բառավանդակները և դրեք որևէ թասի, պայուսակի կամ սափորի մեջ: Որպես խաղաքար օգտագործեք մանրաքարեր կամ կոճակներ: Հերթով ընտրեք որևէ բառավանդակ և բարձրաձայն կարդացեք բառերը: Ապա հաշվեք, թե քանի բառ ունի այն, և ձեր խաղաքարը տեղափոխեք այդքան վանդակ առաջ: Շարունակեք, մինչև բոլորի խաղաքարերը հասնեն տաճարին:
| Скачать фишки |
Քննարկեք, թե բառավանդակներում գրված գործողությունների կատարումն ինչպես կօգնի մեզ պատրաստվել տաճարին: Կարող եք նաև կարդալ և քննարկել սուրբ գրությունների հետևյալ հատվածները.
Սաղմոսաց 24.3–4, ՎևՈւ 97.15–17 (Մենք պիտի մաքուր լինենք, որպեսզի մտնենք Տիրոջ տունը:)
Վկայեք տաճարի օրհնությունների մասին ձեր կյանքում:

Հյուրասիրություն. Շոկոլադով թխվածքաբլիթներ
2¾ բաժակ ալյուր
1¼ թեյի գդալ կերակրի սոդա
1 թեյի գդալ եգիպտացորենի ալյուր
1 թեյի գդալ աղ
1 բաժակ (200 գր) անալի կարագ
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ շագանակագույն շաքարավազ
2 թեյի գդալ վանիլին
2 ձու
2 բաժակ կտրտած շոկոլադ (կամ 3 հատ կտրտած շոկոլադի սալիկ)
Ջեռոցը նախօրոք տաքացրեք մինչև 175°: Խառնեք ալյուրը, կերակրի սոդան, եգիպտացորենի ալյուրը և աղը: Մեկ այլ թասի մեջ մոտ մեկ րոպե միասին հարեք հալած կարագը, շաքարավազի տեսակները, աղը և վանիլինը: Մեկ առ մեկ ավելացրեք ձվերը, անընդհատ խառնելով: Դանդաղ խառնելով աստիճանաբար ավելացրեք չոր բաղադրիչները: Վերջում ավելացրեք կտրտած շոկոլադը:
Խմորից գնդիկներ պատրաստեք և դրեք ջեռոցի շերտի վրա միմյանցից 5 սմ հեռավորության վրա: Ըստ ցանկության, վրան կարող եք վրա ցանել ծովային աղ: Թխեք 11-13 րոպե, ընթացքում պտտելով ջեռոցի շերտը: Հանեք ջեռոցից և թողեք սառչի 3-4 րոպե:
