Պատրաստվել տաճարի համար  

Միջոցառում

Храм в Хельсинки

Խնդրեք ձեր ընտանիքին կարդալ «Բարձր լեռան վրա» օրհներգի բառերը (Օրհներգեր և մանկական երգեր, էջ 30): Ապա կարդացեք Եսայիա 2.2–3: Հարցրեք.

· Ինչի՞ մասին են այս օրհներգը և սուրբ գրությունը (տաճարների)

· Արդյո՞ք բոլոր տաճարները կանգնած են լեռան վրա:

Ձեր ընտանիքին ցույց տվեք տարբեր տաճարների նկարներ և  թող նրանք տեսնեն, որ ոչ բոլոր տաճարներն են կանգնած լեռան վրա:

Հարցրեք.

· Ձեր կարծիքով, տաճարներն ինչո՞ւ են  երբեմն համեմատվում լեռան գագաթի հետ:

Բացատրեք, որ Եսայիայի 2.2–4 հատվածների հիմնական ուղերձն այն է, որ երբ Տիրոջ ժողովուրդը Նրան ու Նրա տունը բոլոր բաներից վեր դասեն, և երբ նրանք ջանասիրաբար փնտրեն Նրա խորհուրդը՝ Նրա տունը գնալով, ապա Սիոնը կհիմնվի նրանց մեջ, և նրանք կունենան խաղաղություն ու հավերժական կյանքի խոստումը: Ժամանակակից մարգարեներն ուսուցանել են մեզ նույն վարդապետությունը: Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է. «Թող տաճարը, տաճարային երկրպագությունը, տաճարային ուխտերը, տաճարային ամուսնությունը դառնան մեր երկրային վերջնական նպատակն ու մահկանացու գերագույն փորձառությունը» (Համաժողովի ելույթից, հոկտեմբեր 1994, 118; կամ Ensign, Nov. 1994, 88):

Միասին կարդացեք Եսայիայի 2.6–9 հատվածները և թվարկեք, թե ըստ Տիրոջ, ի՞նչն էր խոչընդոտում, որ ժողովուրդը ստանար այն ժամանակվա տաճարի օրհնությունները: Բերեք թվարկվածներից մեկական ժամանակակից օրինակ:

Հարցրեք:

· Ինչո՞ւ է կարևոր, որ մենք պատրաստ լինենք տաճար մտնելու համար:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ օրինակի մասին. «Ես հիշում եմ, որ երբ դեռ երեխա էի, ասացի ծնողներիս, որ ցանկանում եմ համալսարան ընդունվել: Նրանք ասացին, որ ես կարող եմ ընդունվել, միայն թե պիտի ջանասիրաբար սովորեմ դպրոցում և համապատասխանեմ համալսարան ընդունվելու բոլոր պահանջներին: Նմանապես, մենք պիտի արժանի լինենք տաճար մտնելուն: Մենք պատրաստվում ենք ֆիզիկապես, մտավոր և հոգևոր առումներով (Ռասսել Մ. Նելսոն, «Պատրաստվել տաճարային օրհնություններին», Լիահոնա, նոյեմբեր 2010):

Հարցրեք.

· Մենք ինչպե՞ս կարող ենք հոգևորապես պատրաստ լինել տաճար մտնելուն:

Կարող եք առաջարկել, որ ընտանիքի անդամները կարդան Սաղմոսաց  24.3–4 հատվածները և քննարկեն, թե, իրենց կարծիքով, ի՞նչ է նշանակում ունենալ մաքուր ձեռքեր և մաքուր սիրտ:  Կարող եք նաև կարդալ ՎևՈւ 97.15–17 հատվածները և քննարկել, թե հոգևոր մաքրությունն ինչո՞ւ է պարտադիր տաճար մտնելու համար:

Ապա հարցրեք.

· Մենք ինչպե՞ս կարող ենք մտավորապես պատրաստվել տաճարին:

Կարող եք կարդալ և քննարկել Երեց Նելսոնի հետևյալ խորհուրդը. «Անհրաժեշտ է, … որ մենք խորհենք տաճարում ներկայացված  խորհրդանիշերի շուրջ և տեսնենք այն հզոր ճշմարտությունները, որոնք ներկայացված են այդ խորհրդանիշերով: «Տաճարային արարողություններն այդպես հագեցած են խորհրդանշական իմաստներով, որպեսզի ապահովեն անմոռանալի մտորում և ուսումնառություն (Ռիչարդ Գ. Սքոթ, Համաժողովի ելույթից, ապրիլ 1999, 33; կամ Ensign, May 1999, 27): Տաճարային ուսմունքները հրաշալիորեն պարզ են և պարզորեն հրաշալի: Դրանք հասկանալի են նաև նրանց համար, ովքեր կրթվելու շատ քիչ հնարավորություն են ունեցել, սակայն դրանք  կարող են նաև հետաքրքրություն առաջացնել կրթված մարդու մտքում  (Ռասսել Մ. Նելսոն, «Պատրաստվել տաճարային օրհնություններին», Լիահոնա, նոյեմբեր 2010):

· Քննարկեք, թե ձեր ընտանիքն ինչպես կարող է ֆիզիկապես պատրաստվել տաճար գնալու համար: (Մենք պիտի լինենք կոկիկ, մաքուր, պատշաճ հագնված, պիտի գումար խնայենք տաճար գնալու համար, եթե այն հեռու է գտնվում մեզանից և այլն:)

Վկայեք ձեր կյանքում ունեցած տաճարային օրհնությունների մասին:

Խնդրեք ձեր ընտանիքին նույնպես կիսվել իրենց վկայություններով:

Կարող եք միասին ուսումնասիրել հետևյալ հոդվածներից որևէ մեկը.

· Քվենթին Լ. Քուք, «Կարգին և Բրիստոլի ձևով. լինել տաճարին արժանավոր՝ լավ և վատ ժամանակներում»
 (Լիահոնա, նոյ. 2015)

· Ռասսել Մ. Նելսոն, «Պատրաստվել տաճարային օրհնություններին», (Լիահոնա, նոյեմբեր 2010)

· Թոմաս Ս. Մոնսոն, «Տաճարի օրհնությունները» (Լիահոնա, մայիս 2015)

· Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տաճարային օրհնություններ», (Լիահոնա, օգոստոս 2010)

Հյուրասիրություն. Շոկոլադով թխվածքաբլիթներ 

2¾ բաժակ ալյուր

1¼ թեյի գդալ կերակրի սոդա

1 թեյի գդալ եգիպտացորենի ալյուր

1 թեյի գդալ աղ

1 բաժակ (200 գր) անալի կարագ

1 բաժակ շաքարավազ

1 բաժակ շագանակագույն շաքարավազ

2 թեյի գդալ վանիլին

2 ձու

2 բաժակ կտրտած շոկոլադ (կամ 3 հատ կտրտած շոկոլադի սալիկ)

Ջեռոցը նախօրոք տաքացրեք մինչև 175°: Խառնեք ալյուրը, կերակրի սոդան, եգիպտացորենի ալյուրը և աղը: Մեկ այլ թասի մեջ մոտ մեկ րոպե միասին հարեք հալած կարագը, շաքարավազի տեսակները, աղը և վանիլինը: Մեկ առ մեկ ավելացրեք ձվերը, անընդհատ խառնելով: Դանդաղ խառնելով աստիճանաբար ավելացրեք չոր բաղադրիչները: Վերջում ավելացրեք կտրտած շոկոլադը:

Խմորից գնդիկներ պատրաստեք և դրեք ջեռոցի շերտի վրա միմյանցից 5 սմ հեռավորության վրա: Ըստ ցանկության, վրան կարող եք ցանել ծովային աղ: Թխեք 11-13 րոպե, ընթացքում պտտելով ջեռոցի շերտը: Հանեք ջեռոցից և թողեք սառչի 3-4 րոպե: 

Угощение изображение