Պատվիրաներ

Օրհներգ. «Keep the Commandments» (Hymns, # 303)

Միջոցառում

 

Տեսանյութ. «Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս»

Ձեր ընտանիքին պատմեք հետևյալ պատմությունը: (Եթե հնարավոր է, բեմադրեք տիկնիկային թատրոնի միջոցով, օգտագործելով խաղալիք արջուկներ:)

Գարնանը, երբ մայր արջը դուրս եկավ իր որջից, նա իր հետ դուրս բերեց իր երկու ձագուկներին: Առաջին օրից նա սկսեց սովորեցնել նրանց, թե ինչպես պահպանեն իրենց: Նա սովորեցրեց նրանց, որ բարձրանան բարձր ծառի վրա, երբ վտանգ լինի: Դա մի կանոն էր, որին ձագերը պիտի հնազանդվեին: Նրանք չպիտի իջնեին, մինչև մայր արջը իմաց տար, որ վտանգն արդեն անցել է: Եթե նրանք մինչև այդ իջնեին, ապա մայրը նրանց ետ կուղարկեր ծառի վրա: Նրանք շատ լավ սովորեցին այդ կանոնը:

Մի օր, երբ նրանք թափառում էին անտառով, հանդիպեցին մի սոված պումայի, որը մտածում էր, որ արջի ձագը շատ համով կլիներ: Մայր արջը զգուշացրեց և երկու ձագերն էլ մագլցեցին մոտակա ծառի վրա: Հետո մայր արջը կռվեց պումայի հետ և հետապնդեց նրան: Ձագերը ուրախ էին, որ իրենց մայրը ստեղծել էր կանոններ, որպեսզի իրենք ապահով լինեին:

Բացատրեք, որ կենդանիների մայրերի մեծ մասը ցանկանում են պաշտպանել իրենց ձագերին: Մարդու ծնողները սիրում են իրենց երեխաներին և ավելի շատ են ցանկանում պաշտպանել նրանց: Ձեր երեխաներին շատ դուր կգա լսել, թե դուք ինչ էիք զգում, երբ նրանք ծնվել էին: Կիսվեք նրանց հետ կանոններով, որոնք դուք եք ստեղծել, և թե դրանք ինչպես են նրանց ապահով պահել:

Ասացեք երեխաներին, որ մեր Երկնային Հայրը նույնպես մեր ծնողն է: Նա բոլորից շատ է սիրում մեզ: Նա նույնպես կանոններ է տվել մեզ: Նրա կանոնները մեզ ապահով ու երջանիկ են պահում: Նրա կանոնները մենք կոչում ենք «պատվիրաններ»: Նա խոստանում է մեզ, որ եթե մենք հնազանդվենք Իր պատվիրաններին, ապա կարող ենք ապրել երջանիկ կյանքով և վերադառնալ ապրելու Նրա հետ:

Լրացուցիչ առաջարկներ.

Առաջարկեք, որ երեխաները նկարեն մի տնակ և իրենց՝ տնակի ներսում: Տան ամեն մասը կարելի է անվանել որևէ պատվիրանով, օրինակ. հիմքը՝ սիրել Աստծուն, մի պատը՝ լինել բարի, մյուս պատը՝ լինել ազնիվ, տանիքը՝ պատվել ծնողներին, իսկ դուռը՝ չտենչալ: Բացատրեք, որ պատվիրանները միասին պաշտպանում են մեզ և մեզ համար ապաստան են աշխարհից:

Խաղացեք «Մայրի՛կ, կարելի՞ է» խաղը: Ընտրեք «մայրիկին», ով կկանգնի վերջնագծի մի կողմում: Մնացած բոլորը կկանգնեն գծի մյուս կողմում: «Մայրիկը» հրահանգում է հերթով քայլել դեպի իրեն: «Մայրիկը» կարող է ասել, որ անեք «3 հսկայական քայլ» կամ «6 փոքրիկ քայլ», կամ ետ քայլել, քայլել բադիկի նման, թռնել կամ անել այլ տեսակի քայլեր: Նախքան առաջ շարժվելը, նրանք պետք է ասեն «Մայրի՛կ, կարելի՞ է»: Եթե մոռանան, նրանք պետք է ետ գնան վերջնագծի մոտ: Առաջին մարդը, ով կհատի վերջնագիծը, հաղթում է:

 


 

Հյուրասիրություն. Քաղցրավենիք՝ պոմադկա 

1 թեյի գդալ կարագ և ½ բաժակ փափուկ կարագ առանձին

3 ½ բաժակ թխվածքի շաքարավազ

½ բաժակ թխվածքի կակաո

¼ թեյի գդալ աղ

¼ բաժակ աղ

¼ բաժակ կաթ

1 թեյի գդալ վանիլին

1 բաժակ կոնֆետներ՝ M&M's

20 սմ քառակուսի մեծությամբ ամանի մեջ փռեք փայլաթիթեղ, յուղապատեք 1 թեյի գդալ կարագով ու դրեք մի կողմ: Մի մեծ թասի մեջ լցրեք շաքարավազը, կակաոն և աղը: Հալեցրեք մնացած կարագը և ավելացրեք կաթը և վանիլինը: Լավ խառնեք և հարեք մինչև համասեռ դառնալը: Ավելացրեք M&M's-ը: Անմիջապես տարածեք պատրաստված ամանի մեջ: Սառեցրեք 2 ժամ, մինչև քարանա:

Փայլաթիթեղի օգնությամբ պոմադկան հանեք ամանի միջից: Հեռացրեք փայլաթիթեղը, կտրտեք 1 սմ քառակուսիներով: Պահեք լավ փակվող տարայի մեջ սառնարանում:


Угощение изображение