Տեսանյութ. «Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս»
Ցույց տվեք հեծանվորդի կամ մոտոցիկլիստի սաղավարտ, ծնկի կամ արմունկի բարձիկներ գլորասահորդի համար, երեխաների սայլակների ամրագոտիներ կամ մեկ այլ ապահովության հարմարանք: Հարցրեք ձեր երեխաներին.
- Ի՞նչու են ձեր ծնողները ցանկանում, որ դուք սրանք օգտագործեք: (Նրանք սիրում են ձեզ և ուզում են, որ դուք ապահով լինեք:)
- Ուրիշ ի՞նչ են անում ձեր ծնողները, որ դուք ապահով լինեք:
Հիշեցրեք երեխաներին որոշ կանոնների մասին, որոնք կան ձեր ընտանիքում. ինչ տեղեր կարելի է գնալ, ընկերներ ընտրելու կամ նրանց դասացուցակի վերաբերյալ, ինչպիսի սնունդով սնվել, ինչ հագուստ կրել և այլն: Օգնեք նրանց հասկանալ և զգալ այն մտահոգությունները, որոնք ծնողներն ունեն իրենց երեխաների համար: Բացատրեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և տվել է մեզ հոգևորապես (և նույնիսկ ֆիզիկապես) ապահով մնալու ճանապարհ: Պատվիրաններ պահելը կօգնի մեզ մնալ ապահով:
Խնդրեք ձեր ընտանիքին բերել պատվիրանների մի քանի օրինակներ: Գրեք դրանք և միասին քննարկեք, թե պատվիրաններից յուրաքանչյուրն ինչպես է օգնում մեզ ապահով լինել: Օրինակ, երբ մենք աղոթում ենք, մենք ապահով ենք սատանայի գայթակղություններից (տես ՎևՈւ 10.5): Երբ մենք պահում ենք Իմաստության Խոսքը, կարող ենք ապահով լինել այն բաներից, որոնք վնասում են մեր մարմիններին:
Հարցրեք.
- Դուք երբեմն զգու՞մ եք, որ ազատ չեք պատվիրանների պաճառով:
- Դուք կզարմանայի՞ք, որ ինչ-որ մեկը ձեզ ասեր, որ կցանկանար ավելի շատ պատվիրաններ ստանալ:
Ցույց տվեք հետևյալ նկարը.

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ մտքերը. «Երբեմն որոշ մարդիկ մոլորության մեջ են, կարծելով, որ պատվիրանները խոչընդոտներ և սահմանափակումներ են, որոնք բարդացնում են կյանքը, խլում են կյանքի հնարավորությունները, երջանկությունն ու հաճույքները: Իրականում, պատվիրանները պաշտպանում են մեզ և տանում դեպի երջանկություն:… Դրանք նման են սանդուղքների վրայով ցատկելուն: Յուրաքանչյուր աստիճանը կարող է ներկայացնել մի պատվիրան, և յուրաքանչյուր պատվիրանին հնազանդվելիս կարող ենք շարժվել դեպի վեր: Հետո, երբ հասկանում ենք պատվիրանների էությունը, մենք ավելի շատ պատվիրաններ ենք ցանկանում: Մենք զայրույթ չենք զգում պատվիրանների հանդեպ, մենք ցանկանում ենք ավելին, որպեսզի կարողանանք ավելի առաջ ընթանալ: Իսկ Երկնային Հայրը, ով սիրում է մեզ, մեզ տալիս է համաձայն մեր ցանկությունների: Եթե մենք ցանկանում ենք այն, Նա պատրաստվում է մեզ տալ ավելի շատ պատվիրաններ, որպեսզի աջակցի մեր առաջընթացին:…
Խնդրում եմ, մի դժգոհեք պատվիրաններից: Մի ասեք. «Ես ուրիշ պատվիրաններ չեմ ուզում», ավելի շուտ ասեք. «Այո, ավելի շատ, ավելի շատ պատվիրաններ: Ես ուզում եմ առաջ ընթանալ: Ես ուզում եմ երջանիկ ապրել: Ես ցանկանում եմ նմանվել Երկնային Հորը: Իսկ պատվիրաններն ինձ ցույց են տալիս, ինչպես անել այդ: Դրանք բացում են վերընթաց ճանապարհն իմ առջև ու նաև պաշտպանում ինձ չարից և այնպիսի բաներից, որոնք կործանում են երջանկությունը, իսկ երբեմն դրանք պահպանում են կյանքը:
Ես հուսով եմ, որ դուք համոզվեցիք: Մենք պիտի կատարենք բոլոր անհրաժեշտ քայլերը, նույնիսկ, երբ թվում է, որ լրիվ մենակ ենք այդ անելիս» (Քայլեր, որոնք տանում են դեպի երջանկություն», Դ. Թոդ Քրիստոֆերսոն, Liahona, Sept. 2013):
Կիսվեք երջանկության մասին ձեր վկայությունով, որը գալիս է, երբ պահում եք պատվիրանները:
Հյուրասիրություն. Քաղցրավենիք՝ պոմադկա
1 թեյի գդալ կարագ և ½ բաժակ փափուկ կարագ առանձին
3 ½ բաժակ թխվածքի շաքարավազ
½ բաժակ թխվածքի կակաո
¼ թեյի գդալ աղ
¼ բաժակ աղ
¼ բաժակ կաթ
1 թեյի գդալ վանիլին
1 բաժակ կոնֆետներ՝ M&M's
20 սմ քառակուսի մեծությամբ ամանի մեջ փռեք փայլաթիթեղ, յուղապատեք 1 թեյի գդալ կարագով ու դրեք մի կողմ: Մի մեծ թասի մեջ լցրեք շաքարավազը, կակաոն և աղը: Հալեցրեք մնացած կարագը և ավելացրեք կաթը և վանիլինը: Լավ խառնեք և հարեք մինչև համասեռ դառնալը: Ավելացրեք M&M's-ը: Անմիջապես տարածեք պատրաստված ամանի մեջ: Սառեցրեք 2 ժամ, մինչև քարանա:
Փայլաթիթեղի օգնությամբ պոմադկան հանեք ամանի միջից: Հեռացրեք փայլաթիթեղը, կտրտեք 1 սմ քառակուսիներով: Պահեք լավ փակվող տարայի մեջ սառնարանում:
