Տեսանյութ. «Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս»
Ձեր ընտանիքին ցույց տվեք վանդակի կամ բանտի ճաղերի որևէ նկար: Ընտանիքի անդամները թող քննարկեն, թե ինչ է նշանակում ազատ լինել: Ապա խնդրեք ընտանիքին պատկերացնել մի բանուկ խաչմերուկ և պատկերացնել, թե ինչի նման կլիներ, եթե չլինեին ճանապարհային կանոններն ու նշանները: Հարցրեք.
- Ի՞նչ կարող է պատահել վարորդին կամ հետիոտնին: (Լավագույն դեպքում, նա ժամանակ կկորցնի ճանապարհային խցանումների մեջ: Վատագույն դեպքում, նա կարող է վնասվածք ստանալ կամ մահանալ ավտովթարի պատճառով:)
- Ինչի՞ համար են ճանապարհային կանոնները. որպեսզի խոչընդոտեն և մեզ ետ պահեն կամ օգնեն, որ երթևեկությունը ավելի սահուն ու ավելի ազատ ընթանա:
Կարդացեք Հովհաննեսի 8.31-32 հատվածները: Հարցրեք, թե ճշմարտությունն ինչպես կարող է մեզ ազատություն տալ և ինչից է այն ազատում մեզ: Բացատրեք, որ ամեն գործողություն ունի հետևանք. մենք ընտրում ենք հետևանքը՝ ընտրելով գործողությունը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ թող ընտրի մի պատվիրան և նկարագրի հետևանքները՝ սկզբում պատվիրանը խախտելու, ապա այն պահելու հետևանքները: Խնդրեք նրանց որոշել, թե որ դեպքում ենք մենք իրականում ազատ: Ապա կարդացեք Հովհաննես 8.33-36 հատվածները:
Կիսվեք կամ միասին կարդացեք լողափում գտնվող արգելքի մասին պատմություը Երեց Վոն Գ. Կիչի «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» ելույթից, որը նա տվել է 2015թ.-ի հոկտեմբերի գերագույն համաժողովում (կամ ցույց տվեք ելույթի այն մասը, որտեղ Երեց Կիչը պատմում է պատմությունը):
Կամ կարող եք դիտել «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» տեսանյութը անգլեներով: (Դուք կարող եք կարդալ «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» ելույթի տեքստը տեսանյութը դիտելու ընթացքում:)
Խնդրեք ձեր ընտանիքին կիսվել այս պատմության վերաբերյալ իրենց զգացմունքներով և մտքերով:
Լրացուցիչ առաջարկ.
Բերեք մի օրինակ, երբ պատվիրանին հետևելը ձեզ հատուկ օրհնություն կամ երջանկություն է բերել: Կիսվեք այդ պատվիրանը պահելու վերաբերյալ ունեցած ձեր զգացմունքներով:
Խնդրեք ընտանիքի անդամներին մտածել պատվիրանների մասին, որոնք նրանց երջանկություն են բերել, քանի որ նրանք պահել են դրանք:
Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք օգնել ձեզ պատրաստել մի աղյուսակ՝ «Պատվիրաններ, որոնց համար ես երախտապարտ եմ» վերնագրով: Ասացեք նրանց, որ դուք ցանկանում եք թվարկել այն պատվիրանները, որոնք, ձեր անձնական փորձից ելնելով, համարում եք օրհնություն: Գրեք մեկ կամ երկու պատվիրան, որոնց հանդեպ դուք դրական զգացմունքներ ունեք և ասացեք ձեր ընտանիքին, թե ինչո՞ւ եք կարևորում դրանք: Հրավիրեք նրանց իրենց փորձառություններով կիսվել ձեզ հետ և նրանց նախընտրած պատվիրաններն ավելացրեք ցուցակին: Համոզվեք, որ նշել եք, որ պատվիրանները պահելը տալիս է մեզ Սուրբ Հոգու բուժիչ և մխիթարող ազդեցությունը:
Ցուցադրեք աղյուսակը ամբողջ շաբաթ և ավելացրեք դրան ևս մի պատվիրան, երբ ընտանիքի անդամներից մեկը կհիշի: Սա լավ զրույցի թեմա կլինի, երբ դուք ճաշեք միասին: Նաև հիշեք, որ ձեր ընտանեկան աղոթքներում շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը Իր տված պատվիրանների օրհնության համար:
Հյուրասիրություն. Քաղցրավենիք՝ պոմադկա
1 թեյի գդալ կարագ և ½ բաժակ փափուկ կարագ առանձին
3 ½ բաժակ թխվածքի շաքարավազ
½ բաժակ թխվածքի կակաո
¼ թեյի գդալ աղ
¼ բաժակ աղ
¼ բաժակ կաթ
1 թեյի գդալ վանիլին
1 բաժակ կոնֆետներ՝ M&M's
20 սմ քառակուսի մեծությամբ ամանի մեջ փռեք փայլաթիթեղ, յուղապատեք 1 թեյի գդալ կարագով ու դրեք մի կողմ: Մի մեծ թասի մեջ լցրեք շաքարավազը, կակաոն և աղը: Հալեցրեք մնացած կարագը և ավելացրեք կաթը և վանիլինը: Լավ խառնեք և հարեք մինչև համասեռ դառնալը: Ավելացրեք M&M's-ը: Անմիջապես տարածեք պատրաստված ամանի մեջ: Սառեցրեք 2 ժամ, մինչև քարանա:
Փայլաթիթեղի օգնությամբ պոմադկան հանեք ամանի միջից: Հեռացրեք փայլաթիթեղը, կտրտեք 1 սմ քառակուսիներով: Պահեք լավ փակվող տարայի մեջ սառնարանում:
