Ընտանեկան պատմություն

Միջոցառում

Մինչև դասի սկսվելը, հետևյալ նկարը տպեք յուրաքանչյուր երեխայի համար:

Семейная история

| Скачать / Открыть |

 

Տվեք նրանց այս տպված էջերը և բացատրեք, որ ներքևում գտնվող շրջանը ներկայացնում է իրենց, վերևում գտնվող երկու շրջանները նրանց ծնողներն են, դրա վերևի շրջանները նրանց ծնողների ծնողներն են կամ նրանց տատիկներն ու պապիկները, իսկ նրանց տատիկների ու պապիկների վերևում գտնվող շրջանները նրանց նախատատերն ու նախապապերն են: Օգնեք ձեր երեխաներին տեսնել, թե ձեր ընտանիքը ինչո՞վ է նման ծառի:

Հարցրեք.

· Ինչպիսի՞ տեսք կունենա ծառը, եթե կտրենք դրա ճյուղերը:

Խնդրեք երեխաներին նկարել մի ծառ առանց ճյուղերի, որ տեսնեն, թե ինչպիսի՞ն կլինի այն: Հետո խնդրեք նրանց նկարել ճյուղեր, ապա դրանցից աճող այլ ճյուղեր և այդպես շարունակ: Նշեք, որ ծառը ավելի ուժեղ և գեղեցիկ է երևում, երբ այն ճյուղավորվում է և մեծանում է հասակով ու լայնքով:

Խնդրեք երեխաներին նկարել մարդկանց իրենց ընտանեկան ծառի վրա: Օգնեք նրանց լրացնել անունները:

Բացատրեք, որ նախնիները ուղղակի անուններ չեն, այլ իրական մարդիկ են եղել: Եվ երբ մենք ավելի շատ ենք իմանում մեր նախնիների մասին, մենք զգում ենք, որ կարծես մեր ծառի ճյուղերը աճում են, և մենք միայնակ չենք, այլ շրջապատված ենք ավելի ու ավելի հիասքանչ մարդկանցով, ովքեր սիրում են մեզ, և ում մենք ենք սիրում: Մենք մեզ զգում ենք ինչպես մի ծառ, որը շրջապատված է իր հարուստ թագով:

Հրավիրեք ձեր երեխաներին կատարել հետևյալ հանձնարարությունները, որոնք կօգնեն նրանց ավելի շատ սովորել իրենց նախնիների մասին և ավելի մոտ զգալ նրանց.

1. Հարցրեք ձեր ծնողներին, թե ինչ աշխատանք է տվյալ մարդը կատարում (կամ կատարել):

2. Պատմեք ձեր ընտանիքին մի հատուկ փորձառության մասին, որը դուք ունեցել եք տվյալ անձի հետ:

3. Խնդրեք մի ծնողի, տատիկի կամ պապիկի պատմել ձեզ, թե ինչպիսին էր նրա կյանքը, երբ նա ձեր տարիքին էր:

4. Ընտրեք նախնիներից մեկին  և խնդրեք մի ծնողի, տատիկի կամ պապիկի պատմել որևէ հետաքրքիր պատմություն կամ փաստ այդ մարդու մասին:

5. Սովորեք ձեր նախնիներից մեկի սիրած խաղը: Խաղացեք այն ընտանեկան երեկոյի ժամանակ:

6. Հարցրեք մի ծնողի, տատիկի կամ պապիկի, թե ո՞րն էր նրա մայրիկի կամ հայրիկի սիրած ուտելիքը կամ անուշեղենը, ապա պատրաստեք այն մի երեկո:

7. Խնդրեք ձեր  ծնողներին գրանցել այն ամենը, ինչ դուք սովորեցիք,  մի օրագրի մեջ կամ օգտագործեք ձայնագրիչ ապագա երեխաների, թոռնիկների և ծոռնիկների համար, որ կարդան կամ լսեն մի օր:

Կիսվեք ձեր անձնական զգացմունքներով ձեր նախնիների և այլ բարեկամների վերաբերյալ:

Լրացուցիչ առաջարկներ

1. Տպեք հետևյալ նկարը.

семейное дерево

Открыть / Скачать  |

Խնդրեք ձեր երեխաներին կատարել հետևյալ հանձնարարությունները.

Օգնեք ներքևում գտնվող տղային ճանաչել իր նախնիներին՝ Սուրեն Սահակյանին և Վարդուհի Կարապետյանին: Սուրեն Սահակյանը ճաղատ էր, ուներ մորուք և ակնոց էր կրում: Նրա կինը վզին կրում էր վզնոց: Նա նաև կրում էր օղեր, բայց ոչ ակնոց: Նա ամուսնացած էր մի ճաղատ մարդու, ով մորուք ուներ: Պատասխանեք նաև այս հարցերին.

1. Տղայի նախնիներից քանի՞սն էին ակնոց կրում: ______

2. Տղայի նախնիներից քանի՞սն ունեին շիկակարմիր մազեր: ______

3. Տղայի նախնիներից քանի՞սը մորուք ունեին: ______

4. Տղայի նախնիներից քանի՞սն էին ճաղատ: ______

2. Տպեք հետևյալ միջոցառումների ցանկը ձեր ընտանիքի համար.

лист с заданиями

Открыть / Скачать  |

Դիտեք ընտանեկան տեսանյութեր, նայեք լուսանկարների ալբոմներ և փորձեք գտնել բաներ, որոնք համընկնում են միջոցառումների ցանկի բացատրությունների հետ: Երբ դուք գտնեք մի բան, որը համընկնում է, նշեք քառակուսին: Դուք կարող եք ինքներդ ստեղծել ձեր միջոցառումները, որպեսզի գտնեք դրանք: Եթե ձեր ընտանիքը դեռ չի սկսել ավելացնել ընտանեկան պատմություններ և նկարներ FamilySearch.org-ում, սա լավ հնարավորություն է սկսելու համար:

Հյուրասիրություն. Շոկոլադի պուդինգ

Հաստ հատակով կաթսայի մեջ միասին խառնեք.

6 ճաշի գդալ շաքարավազ

3 ճաշի գդալ օսլա

Մի պտղուց աղ

1 ½ ճաշի գդալ կակաոյի փոշի

2 ½ բաժակ կաթ

1 թեյի գդալ վանիլին

Եփեք միջին կրակի վրա, անընդհատ խառնելով, մինչև խառնուրդը թանձրանա, մոտ 4-5 րոպե: Հեռացրեք կրակից: Ավելացրեք 1 բաժակ մանրած շոկոլադ և 1 ½ ճաշի գդալ կարագ: Խառնեք, մինչև համասեռ դառնա: Լցրեք մի քանի բաժակների մեջ և սառեցրեք 1 ժամ:

Угощение изображение