Պահել օրագիր

Օրհներգ. «As I Search the Holy Scriptures» (Hymns, # 277)

Միջոցառում

 

Ведение дневника

Ասեք ձեր ընտանիքին, որ այսօր դուք խոսելու եք մի շատ կարևոր ու թանկարժեք բանի`սուրբ գրությունների մասին: Սուրբ գրությունները մարգարեների կողմից կատարված գրառումներ են: Մենք նույնպես կարող ենք գրառումներ կատարել օրագրերում: Դրանք կարող են շատ օգտակար լինել մեզ, մեր ընտանիքների և նույնիսկ այն մարդկանց համար, ում մենք չգիտենք:

Եթե դուք օրագիր եք պահում, ցույց տվեք ձեր երեխաներին: Դասից առաջ մտածեք, թե ձեր կյանքի որ հիշողությունները կարող են հետաքրքիր լինել ձեր երեխաների համար: Դա կարող է լինել այն օրը, երբ նրանց ծնողներն առաջին անգամ հանդիպեցին; այն օրը, երբ նրանք ծնվեցին; կամ նրանք կցանկանան լսել իրենց ձեռքբերումների մասին`առաջին բառը, առաջին քայլերը կամ ծիծաղելի պատմություններ իրենց մասին: Կարող եք ցուցադրել նկարներ կամ տեսանյութեր` կապված այդ պատմությունների հետ: Եթե դուք այդպիսի գրառումներ չեք արել, կիսվեք ձեր հիշողություններով և գրանցեք դրանք օրագրում, որ ձեր ընտանիքը տեսնի: Բացատրեք, որ դուք չեք ուզում մոռանալ այն հիշողությունները, որոնք կարևոր են ձեզ համար, իսկ օրագիրը կօգնի ձեզ պահպանել դրանք:

 Հարցրեք երեխաներին.                                                                         

  • Կա՞ն այնպիսի պահեր ձեր կյանքից, որոնք կցանկանայիք հիշել:
  • Արդյո՞ք դուք օգնության կարիք ունեք ձեր հիշողությունները գրանցելու համար:

Ասեք երեխաներին, որ նրանք կարող են խնդրել, որ իրենց մայրիկը, հայրիկը կամ ընտանիքի որևէ անդամ գրի առնեն այն, ինչ նրանք կցանկանային ասել իրենց կյանքի, ընտանիքի, ընկերների, սիրած խաղալիքի, տնային կենդանու, Երեխաների Խմբի դասի կամ իրենց կատարածի մասին: Նրանք կարող են պատմել նաև իրենց զգացմունքների և այն մասին, թե ինչն է ուրախացնում կամ տխրեցնում իրենց:

Երեխաները կարող են նկարներ ավելացնել իրենց օրագրերի գրառումներին. կարող են նկարել, կտրել տարբեր նկարներ ամսագրերից կամ օգտագործել կպչուն պիտակներ: Ծնողները կարող են օգնել նրանց գտնել լուսանկարներ, որոնք հարմար կլինեն: Լավ միտք է նաև պահպանել տոմսեր տարբեր ուղևորություններից կամ իրենց այցելած վայրերից՝ կինոթատրոններից, թանգարաններից և այլն:

Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին սկսել օրագիր պահել հենց հիմա: Ցույց տվեք նրանց տարբեր հուշատետրեր, տվեք նրանց մի փաթեթ կպչուն պիտակներ, սոսինձ և մկրատ: Դուք կարող եք օգտագործել ալբոմների համար հատուկ նյութեր: Թող ընտանիքի յուրաքանչյուր անդամ զարդարի իր օրագրիրը ըստ իր նախընտրությունների և օգնեք երեխաներին գրել իրենց անունը: Երեխաների հետ որոշեք, թե ինչ պահեր կամ մտքեր նրանք կցանկանային նկարագրել, և միասին գրանցեք դրանք նոր օրագրում:

Ընտանիքի այն անդամները, ովքեր արդեն ունեն օրագրեր, կարող են օգտագործել այդ ժամանակը` զարդարելու իրենց հուշատետրերը կամ գրանցելու մի նոր բան:

Խրախուսեք ձեր ընտանիքի անդամներին իրենց օրագրերը դնել տեսանելի տեղում և պարբերաբար գրանցումներ կատարել:

Բացատրեք ձեր ընտանիքին, որ մենք պահում ենք օրագրեր, ոչ միայն զվարճանքի համար (չնայած այն կարող է լինել շատ զվարճալի), բայց դա նաև մեր պատասխանատվությունն է: Օրինակ, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը՝ Եկեղեցու նախկին Նախագահը, տվել է հետևյալ խորհուրդը.

«Վերցրեք հուշատետր, իմ երիտասարդ ընկերներ, մի օրագիր, որը կդիմանա հավերժ և նույնիսկ հնարավոր է, որ հրեշտակները մեջբերեն դրանից հավերժության մեջ» («Հրեշտակները կարող են մեջբերել», Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ, Ensign, հոկտեմբեր 1975):

Լրացուցիչ առաջարկ

Հարցազրույց վերցրեք ձեր երեխաներից, պատկերացնելով, որ դուք լրագրող եք: Նկարահանեք հարցազրույցը:

Ահա որոշ հարցեր, որոնք դուք կարող եք տալ «հարցազրույցի» ընթացքում:

  • Ի՞նչ է ձեր անունը:
  • Քանի՞ տարեկան եք:
  • Որտե՞ղ եք ապրում հիմա:
  • Դուք ունե՞ք եղբայրներ կամ քույրեր:
  • Ինչպիսի՞ խաղեր եք խաղում:
  • Ի՞նչ գրքեր եք դուք կարդում:
  • Ի՞նչ հեռուստատեսային ծրագրեր եք դիտում և ինչի՞ մասին են դրանք:
  • Ի՞նչ տաղանդներ ունեք դուք: Կարո՞ղ եք ցուցադրել, խնդրում եմ:
  • Որո՞նք են ձեր նախընտրած սուրբ գրային պատմությունները:
  • Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը:
  • Ի՞նչ եք դուք անում ամեն օր, որ ապրեք այնպես, ինչպես Հիսուսը կցանկանար:

 Դուք կարող եք հաճախ հարցազրույցներ վարել ձեր երեխաների հետ, օրինակ, տարին մեկ անգամ, իրենց ծննդյան օրը կամ ամեն ամիս:

 


 

Հյուրասիրություն. Գազարով թխվածքաբլիթներ

1 բաժակ կարագ

¾ բաժակ շաքարավազ

1 ձու

1 բաժակ եփած, տրորած գազար

2½ բաժակ ալյուր

2 թեյի գդալ կերակրի սոդա

½ թեյի գդալ աղ

1 թեյի գդալ նարնջի հյութ

2 թեյի գդալ նարնջի կեղև

Խառնեք բաղադրիչները և թեյի գդալով դրեք թխվածքի ամանի մեջ: Թխեք  190°C 10 րոպե:

Շաքարահյութ.

Մեկ նարնջի կեղև

Կես նարնջի հյութ

Շաքարի փոշի 1 բաժակ

Խառնեք, ցանեք թխվածքաբլիթների վրա:


Угощение