
Տեսանյութ. «Օ~, հիշիր, հիշիր»
Հիշեցրեք ձեր ընտանիքին, որ երբ Լեքին և նրա ընտանիքը ուղևորվեցին Ամերիկա, նրանք վերցրին պաշարներ, վրաններ և իրենց ժողովրդի պատմությունը: Ադամի ժամանակներից Աստծո ժողովրդին պատվիրվել էր պահել գրառումներ իրենց կատարած գործերի մասին: Հիսուս Քրիստոսը պատվիրեց Նեփիացիներին գրել ամեն ինչ Ամերիկա կատարած իր այցելության մասին, հատկապես` ժողովրդին տված Իր ուսմունքները: Նա հանձնարարեց նրանց գրառումներ պահել, գրել մարգարեների խոսքերը, որոնք նրանք լսեցին և հրաշքները, որոնք նրանք տեսան (տես 3 Նեփի 23.7-13): Այս գրառումները և դրանց նման շատերը կազմում են մեր սուրբ գրությունները (տես «Եկեք պահենք օրագիր», Ջին Վ. Փիթման, Լիահոնա, փետ. 1988):
Ասացեք ձեր ընտանիքին, որ ժամանակակից մարգարեները խրախուսում են բոլոր մարդկանց պահել օրագրեր, որտեղ նրանք կարող են գրառումներ կատարել իրենց կյանքի մասին:
Տվեք հետևյալ հարցերը.
- Մենք ինչու՞ պիտի գրառումներ պահենք մեր կյանքի մասին, եթե մենք մարգարեների նման մեծ չենք, և մեր գրվածքները երբեք որևէ մեկի համար սուրբ գրություններ չեն դառնա:
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը. «Մարդիկ հաճախ օգտագործում են արդարացումներ, որ իրենց կյանքը անհետաքրքիր է, և ոչ մեկին չի հետաքրքրի իրենց գործերը: Բայց ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք օրագիր պահեք և գրառումներ կատարեք, դրանք սերունդներ շարունակ իրոք մեծ ոգեշնչումների աղբյուր կլինեն ձեր ընտանիքների, երեխաների, թոռների և ուրիշների համար» (Ensign, November 1978, page 4):
Հարցրեք.
- Ի՞նչ եք կարծում, ինչու՞ մենք դասի սկզբում երգեցինք սուրբ գրություններ ուսումնասիրելու մասին երգը, եթե խոսում ենք օրագրեր պահելու մասին:
Բացատրեք ձեր ընտանիքին, որ, ինչպես Նախագահ Քիմբալն է ասել, մեր գրառումները կարող են նույնպիսի մեծ ոգեշնչման աղբյուր լինել մեր ընտանիքների համար, ինչպես սուրբ գրությունները:
Միասին կազմեք օրագիր պահելու պատճառների ցուցակ: Գրի առեք դրանք: Դուք կարող եք առաջարկել հետևյալ պատճառները.
- «Ձեր գրանցումները ... կլինեն ... մեծ ոգեշնչման աղբյուր ... ուրիշների համար» (տես Նախագահ Քիմբալի մեջբերումը վերևում):
- Մենք ինքներս կարող ենք ուժ և ոգեշնչում ստանալ մեր օրագրերից:
- Օրագիր պահելը կօգնի մեզ հիշել Երկնային Հոր տված օրհնությունները:
- Բերելով մեր վկայությունը թղթի վրա, կօգնենք ամրացնել այն:
- Մտքերի կամ խնդիրների գրանցումը կարող է օգնել մեզ կայացնել որոշումներ:
- Մեր գրառումները կարող են հետաքրքիր լինել նրանց համար, ում մենք նույնիսկ չենք ճանաչում:
Կարդացեք հետևյալ օրինակները, ևս մի քանիսը ձեր օրագրից կամ ձեր նախնիներից մեկի օրագրից, և միասին որոշեք, թե օրագիր պահելու որ պատճառներն են նրանք հաստատում և նոր գաղափար ավելացրեք ձեր ցուցակին:
Ինը տարեկան մի աղջիկ գրել էր իր օրագրում. «Այսօր ծոմի կիրակի է, և մենք չենք կարող ոչինչ ուտել, մինչև եկեղեցու ժողովը չվերջանա: Ես գիտեմ, որ ես սոված չեմ մնա, որովհետև ես անցյալում արել եմ դա, և Երկնային Հայրն օգնում է»:
Մի տասներկու տարեկան տղա գրել էր իր օրագրում. «Ես մի քանի բան եմ փոխելու իմ մեջ: Առաջինը, ես ֆիզիկապես ավելի առողջ կլինեմ, երկրորդը, ես կանեմ այն, ինչ ինձանից պահանջվում է, և ավելին, և երրորդը, ես դպրոցում ավելի լավ կսովորեմ»:
Մի երիտասարդ աղջիկ` Մերի Գոբլ Փեյը, օրագիր էր պահում ավելի քան հարյուր տարի առաջ, երբ նա իր ընտանիքի հետ անցնում էր տափաստանները ձեռնասայլակների ընկերության օգնությամբ: Նա գրել էր իր օրագրում. «Չորս ընկերություններ կային տափաստաններում: Մենք չգիտեինք, թե ինչ էր լինելու մեզ հետ: Մի գիշեր մի մարդ եկավ մեր ճամբար և ասաց մեզ, որ առավոտյան շատ ալյուր կունենանք, քանի որ Եղբայր Բրիգամը մարդիկ ու խմբեր էր ուղարկել` օգնելու մեզ: Ուրախություն էր այդ գիշեր: Մենք երգեր երգեցինք, ոմանք պարեցին, իսկ մի քանիսը լաց եղան: Նրա անունը Եբրայիմ Հենքս էր: Մենք մտածեցինք, որ նա կենդանի Ձմեռ Պապիկ էր» (տես “Your own Journal”, Friend, Jan.1982):
Խրախուսեք ձեր ընտանիքի անդամներին դնել իրենց օրագրերը տեսանելի տեղում և հաճախ գրառումներ կատարել:
Երկու գաղափար, որոնք կօգնեն օրագիր պահելու գործում
Գաղափար 1. «Իմ օրագիրը» էջը
Եթե դուք դեռ կարծում եք, որ դժվար է իմանալ, թե ինչ գրել ամեն օր, կարող եք պատրաստել ներքևում տրված «Իմ օրագիրը» էջի կրկնօրինակները: Դրեք դրանք տետրի մեջ և օգտագործեք որպես օրագիր: Կամ օգտագործեք էջը, որպես օրինակ այն բանի, թե ինչ գրել օրագրում, որը դուք արդեն օգտագործում եք: Երբ դուք մեծանաք, հավանաբար կվերընթերցեք ձեր օրագիրը և կասեք, «Այնուամենայնիվ, սա բավական հետաքրքիր է»:
Իմ օրագիրը
Այսօրվա ամսաթիվը.__________________________________________________
Ինչ պատահեց այսօր դպրոցում/տանը/եկեղեցում,
և ինչպես եմ ես վերաբերվում դրան. ___________________________________________
Մի նոր բան, որ ես սովորեցի այսօր. _____________________________________
Ինչ արեցինք ես և իմ ընկերներն այսօր. ___________________________________
Ինչ արեցինք ես և իմ ընտանիքն այսօր. ____________________________________
Մի բան, որ լրագրերն ու հեռուստատեսային նորությունների ծրագրերն ասում են, որ կատարվում է հիմա աշխարհում, և ինչպես եմ ես վերաբերվում դրան. ___________________
Այսօր ուսումնասիրել եմ հետևյալ սուրբ գրությունները. _________________________________
Այսօր ես երախտապարտ եմ. __________________________________________
Մի նպատակ, որի վրա ես աշխատում եմ և առաջընթացը, որ ես ունեմ. __________________
Գաղափար 2. «Օրագրի տուփեր»
Զարդարեք մի տուփ և լցրեք այն գաղափարներով, թե ինչի մասին գրել: Ահա մի քանի օրինակ.
- Ամենածիծաղելի բանը, որը կատարվեց ինձ հետ այսօր ...
- Ես երախտապարտ եմ ...
- Ես և իմ ընկերը ...
- Ես սիրում եմ __________, որովհետև ...
- Ես անհամբեր սպասում եմ ...
- Երբ ես մեծանամ...
- Ես երազում եմ...
- Այսօր եկեղեցում մենք սովորեցինք ...
Հյուրասիրություն. Գազարով թխվածքաբլիթներ
1 բաժակ կարագ
¾ բաժակ շաքարավազ
1 ձու
1 բաժակ եփած, տրորած գազար
2½ բաժակ ալյուր
2 թեյի գդալ կերակրի սոդա
½ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ նարնջի հյութ
2 թեյի գդալ նարնջի կեղև
Խառնեք բաղադրիչները և թեյի գդալով դրեք թխվածքի ամանի մեջ: Թխեք 190°C 10 րոպե:
Շաքարահյութ.
Մեկ նարնջի կեղև
Կես նարնջի հյութ
Շաքարի փոշի 1 բաժակ
Խառնեք, ցանեք թխվածքաբլիթների վրա:
