Պահել օրագիր

Օրհներգ. «Improve the Shining Moments» (Hymns, # 226)

Միջոցառում

 

Ведение дневника

Տեսանյութ. «Օ~, հիշիր, հիշիր»

Դասի սկզբում ցույց տվեք և կարդացեք նախնիների կամ ընտանիքի անդամներից մեկի օրագրից մի հատված, որով նա պատրաստ կլիներ կիսվել ձեզ հետ: Ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե գրառումներն ինչպես կարող են օրհնել (կամ արդեն օրհնել են) ձեր ընտանիքը կամ ձեզանից մի քանիսին անհատապես:

Կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը.

«Կցանկանայի առաջարկել ձեզ օրագիր պահել, որպեսզի դուք արտահայտեք ձեր մտքերը թղթի վրա... Դուք կօրհնեք շատերի կյանքը՝ ձեր ընտանիքի և ուրիշների, ներկայումս և գալիք տարիներին» (Ensign, November 1984, p. 91:)  

 Հարցրեք.

  • Ի՞նչ կարող ենք գրանցել մեր օրագրերում:

Խնդրեք ձեր ընտանիքին կազմել ցուցակ, թե նրանք ինչ կուզենային գրանցել իրենց անձնական օրագրերում: Միասին կարդացեք 1 Նեփի 6.3-6 և խնդրեք ձեր ընտանիքին գտնել, թե Նեփին ինչ էր ցանկանում ներառել իր գրանցումների մեջ և ավելացրեք դրանք ձեր ցուցակներին: Այնուհետև կարդացեք Եկեղեցու ղեկավարների հետևյալ խորհուրդները և խնդրեք ձեր ընտանիքին գտնել, թե նրանք ուրիշ ինչ կարող էին ավելացնել իրենց ցուցակին:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ. «Մեր կյանքի ամեն կարևոր իրադաձություն պետք է անհատապես գրանցվի մեր կողմից … Եթե դուք օրվա ընթացքում ավարտել եք ինչ-որ արժեքավոր բան, գրառեք այն, այն կարող է պիտանի լինել ժառանգների համար» (Փրկության Վարդապետություններ, 2.204):

Սպենսեր Վ. Քիմբալ. «Գրեք ձեզ հետ կատարվող բաների մասին, ձեր խորը մտքերի, ձեռքբերումների ու ձախողումների, կապերի ու հաղթանակների, տպավորությունների ու վկայությունների մասին»  (President Kimball Speaks Out on Personal Journals”, Ensign, Dec. 1980):

Հենրի Բ. Այրինգ. «Նախքան գրելը, ես խորհում եմ այս հարցի վերաբերյալ. «Արդյոք ես տեսե՞լ եմ, թե Աստծո ձեռքն այսօր ինչպես է դիպչում մեզ, մեր երեխաներին կամ մեր ընտանիքին»... Իմ նպատակն է` խրախուսել ձեզ ճանապարհներ գտնել`ճանաչելու և հիշելու Աստծո բարությունը» («Օ~, հիշիր, հիշիր», հոկտեմբեր 2007,  գերագույն համաժողով):

 Միասին նայեք այն ցուցակին, որը դուք կազմել եք (ձեր անձնական օրագրում գրառումների ցուցակը): Հարցրեք ձեր ընտանիքին, թե հնարավոր է, որ նրանք երկմտեն գրառումներ կատարելու վերաբերյալ, այնուհետև միասին քննարկեք, թե դուք ինչպես կարող եք օգնել նրանց ցրել մտահոգությունները: Հարցրեք.

  • Որքա՞ն հաճախ մենք պետք է գրառումներ կատարենք մեր օրագրերում: (Ամեն օր)
  • Ինչու՞ է կարևոր ձեր օրագրերում ամեն օր գրառումներ կատարելը:

Հետևյալ մեջբերումները կարող են օգնել ձեզ պատասխանել վերևում տրված հարցերին: Կարդացեք և քննարկեք միասին:

Սպենսեր Վ. Քիմբալ. «Ձեր պատմությունը պետք է գրվի հիմա, քանի դեռ այն թարմ է և քանի դեռ իրական մանրամասները հասանելի են … Նրանք, ովքեր պահում են անձնական օրագիր, ավելի հավանական է, որ կհիշեն Տիրոջը իրենց ամենօրյա կյանքում» (“President Kimball Speaks Out on Personal Journals”, Ensign, Dec. 1980):

Հենրի Բ. Այրինգ. «Այս երեկո և վաղը երեկոյան, դուք կարող եք աղոթել ու խորհել, տալով այս հարցը. «Արդյո՞ք Աստված ուղարկեց մի ուղերձ, որն ուղղված էր միայն ինձ: Արդյո՞ք ես տեսա Նրա ձեռքը իմ կյանքում կամ իմ երեխաների կյանքում: Ես կանեմ այդ: Իսկ հետո ես ճանապարհ կգտնեմ պահելու այդ հիշողությունը այդ օրվա մասին, որպեսզի ես և նրանք, ում ես սիրում եմ, կարողանան հիշել, թե որքան շատ է Աստված սիրում մեզ և որքան շատ ունենք մենք Նրա կարիքը» («Օ~, հիշիր, հիշիր», հոկտեմբեր 2007 գերագույն համաժողով):

Եթե ժամանակը թույլ տա, կարող եք կարդալ կամ նայել Նախագահ Հենրի Բ. Այրինգի ամբողջական ելույթը՝ «Օ~, հիշիր, հիշիր»:

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին, թե արդյոք  նրանք պատրաստ են կիսվել որոշ գրառումներով իրենց օրագրերից, որոնք «կարող են օգտակար լինել իրենց ժառանգներին» կամ որոնք կօգնեն նրանց «պահել Աստծուն իրենց մտքերում առօրյա կյանքում»: Կիսվեք օրագիր պահելու վերաբերյալ ձեր փորձառության և վկայության մասին:

 


 

Հյուրասիրություն. Գազարով թխվածքաբլիթներ

1 բաժակ կարագ

¾ բաժակ շաքարավազ

1 ձու

1 բաժակ եփած, տրորած գազար

2½ բաժակ ալյուր

2 թեյի գդալ կերակրի սոդա

½ թեյի գդալ աղ

1 թեյի գդալ նարնջի հյութ

2 թեյի գդալ նարնջի կեղև

Խառնեք բաղադրիչները և թեյի գդալով դրեք թխվածքի ամանի մեջ: Թխեք  190°C 10 րոպե:

Շաքարահյութ.

Մեկ նարնջի կեղև

Կես նարնջի հյութ

Շաքարի փոշի 1 բաժակ

Խառնեք, ցանեք թխվածքաբլիթների վրա


Угощение