Միջոցառում

Նախքան դասը, պատրաստեք որևէ հյուրասիրություն կամ միրգ: Հյուրասիրությունը ցույց տվեք ձեր ընտանիքի անդամներին և հարցրեք նրանց, արդյոք կցանկանային օգտվել: Ասացեք նրանց, որ դուք ունեք մի պայման. նրանք պիտի կատարեն որևէ հատուկ հանձնարարություն, որը դուք կտաք նրանց (երգ երգել, պարել, ոտանավոր արտասանել և այլն):
Բացատրեք. դա ուխտի մի տեսակ էր ձեր և նրանց միջև: Դուք նրանց խոստացաք հյուրասիրություն՝ հատուկ գործողությունների դիմաց: Համաձայնությունը Աստծո և մեր միջև կոչվում է «ուխտ»: Մենք խոստանում ենք հնազանդվել Տիրոջ պատվիրաններին, իսկ Նա խոստանում է մեզ օրհնություններ տալ:
Ցուցադրեք հետևյալ նկարները՝ «Մկրտություն», «Հաղորդություն», «Տաճարային ամուսնություն», և հարցրեք, թե ինչ է պատկերված նկարներում: Բացատրեք. սրանք արարողություններ են, որոնք մենք իրականացնում ենք, որպեսզի Աստծո հետ կապենք ամենակարևոր ուխտերը: Հարցրեք երեխաներին.
· Դուք արդեն որևէ ուխտ կապե՞լ եք Աստծո հետ:
Երեխաներին բացատրեք, որ նրանք հնարավորություն կունենան Աստծո հետ կապել իրենց առաջին ուխտը մկրտության արարողության ժամանակ՝ 8 տարին լրանալուց հետո: Դրանից հետո նրանք ամեն շաբաթ հնարավորություն կունենան նորոգել իրենց ուխտը հաղորդության ժամանակ: Նրանք կտան նույն խոստումները և կրկին կլսեն, թե Աստված ինչ խոստումներ է տալիս իրենց: Դրանից հետո հարցրեք.
· Կարո՞ղ եք հիշել որևէ խոստում, որը դուք տվել եք Եկեղեցում հաղորդության ժամանակ:
· Կարո՞ղ եք հիշել որևէ խոստում, որն Աստված տալիս է ձեզ հաղորդության ժամանակ:
Միասին կարդացեք հաղորդության աղոթքների տեքստերը, ուշադրություն դարձնելով այս խոստումներին. ՎևՈւ 20.77, 79:
Տպեք հետևյալ գունավորման էջերը յուրաքանչյուր երեխայի համար և խնդրեք երեխաներին գունավորել այս նկարները հաջորդ շաբաթվա ընթացքում:



Հյուրասիրություն. Շոկոլադով, բանանով և շոկոլադի մածուկով նախուտեստ
Շերտատեք մի քանի բանան: Բանանի մի շերտի վրա քսեք մի քիչ մըշկընկույզի կարագ կամ շոկոլադի մածուկ: Վրան դրեք բանանի երկրորդ շերտը, ապա բարակ շիթով ավելացրեք հալած շոկոլադ և սառեցրեք:
