Ուխտեր և արարողություններ 

Միջոցառում

Моисей и 10 заповедей

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին՝ ինչպես են հասկանում, թե ինչ է ուխտը: Միասին կարդացեք «Հավատքին հավատարիմ» գրքույկում տրված սահմանումը:

«Ուխտը սրբազան համաձայնություն է Աստծո և անհատի կամ մարդկանց խմբի միջև» («Հավատքին հավատարիմ», Ուխտ, էջ 193):

Ձեր ընտանիքին խնդրեք բերել մարդկանց միջև համաձայնությունների մի քանի օրինակներ: Կարող եք գրի առնել նրանց պատասխանները: Ապա խնդրեք նրանց բերել «Աստծո և անհատի կամ մարդկանց խմբի միջև սրբազան համաձայնության» օրինակ: Հարցրեք.

· Ինչպե՞ս եք դուք հասկանում՝ ինչով են ընդհանուր և ինչով են տարբեր մարդկանց միջև համաձայնությունն ու աստվածային ուխտը:

Կարդացեք Յոթանասունի Քվորումից Երեց Դենիս Բ. Նյուչվանդերի բացատրությունը.

«Հավերժական ուխտերը մեզ առաջարկվում են միայն Աստծո կողմից: Նա է բոլոր այդպիսի ուխտերի նախաստեղծողը, քանի որ միայն Նա է, որ իշխանություն և զորություն ունի երաշխավորելու դրանց վավերականությունը մահից հետո» («Արարողություններ և Ուխտեր», Դենիս Բ. Նյուչվանդեր, Լիահոնա, Նոյեմբեր 2001):

Ապա հարցրեք ձեր ընտանիքին.

· Ինչպե՞ս եք դուք հասկանում՝ ինչ է արարողությունը: («Եկեղեցում արարողությունը սրբազան, կանոնակարգված գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ», տես «Հավատքին հավատարիմ», Արարողություններ, էջ 39):

· Արարողություններն ինչպե՞ս են կապված ուխտերի հետ:

Այս հարցերը քննարկելուց հետո կարդացեք Երեց Դենիս Բ. Նյուչվանդերի հետևյալ բացատրությունը.

«Ավետարանական սուրբ արարողությունները մուտք են հանդիսանում են  դեպի Աստծո հետ կապվող սրբազան ուխտերի: Արարողություններն ու ուխտերը դժվար թե հասկանալի լինեն, եթե դրանք դիտարկվեն միմյանցից առանձին: Արարողությունների միջոցով մենք մտնում ենք ուխտերի մեջ, իսկ ուխտերի միջոցով մենք ստանում ենք արարողություններ» («Արարողություններ և Ուխտեր», Դենիս Բ. Նյուչվանդեր, Լիահոնա, նոյեմբեր 2001):

Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին բերել ուխտերի և արարողությունների օրինակներ: Գրի առեք նրանց օրինակները:

Հարցրեք.

· Մենք կարո՞ղ ենք մտնել որևէ ուխտի մեջ առանց արարողությունների: Բերեք օրինակներ:

· Կա՞ն արդյոք արարողություններ, որոնցով մարդիկ չեն մտնում ուխտերի մեջ: Բերեք մի քանի օրինակներ:

Այս հարցերը քննարկելուց հետո կարդացեք ևս մի մեջբերում Երեց Նյուչվանդերի ելույթից.

«Չնայած կարող են լինել արարողություններ, որոնք կապված չեն որևէ ուխտի հետ, ինչպես օրինակ՝ օրհնությունը, երեխաների անվանակոչությունը, հիվանդների օծումը, սփոփանքի օրհնությունները, չկա որևէ հավերժական  ուխտ, որը կապված չէ արարողության հետ: Մեր կարևոր քայլերը դեպի Աստված ներկայացվում են սուրբ արարողություններով  և ղեկավարվում են այն ուխտերի պայմաններով, որոնք կապված են այդ արարողությունների հետ» («Արարողություններ և Ուխտեր», Դենիս Բ. Նյուչվանդեր, Լիահոնա, նոյեմբեր 2001):

Բացատրեք, որ ուխտերն ու արարողությունները միշտ չէ, որ փոխկապակցված են, բայց փրկարար և հավերժական արարողությունները միշտ զուգորդվում են ուխտերի հետ:

Խնդրեք ձեր ընտանիքին թվարկել բոլոր փրկարար արարողությունները:

Կարդացեք, թե ինչ է ասվում փրկարար արարողությունների մասին «Հավատքին հավատարիմ» ուղեցույցում.

«Որոշ արարողություններ կարևոր են մեր վեհացման համար: Այս արարողությունները կոչվում են փրկարար արարողություններ: Դրանք ներառում են՝ մկրտությունը, հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարային օժտումը և ամուսնության կնքումը: Այս արարողություններից յուրաքանչյուրի միջոցով մենք Տիրոջ հետ մտնում ենք հանդիսավոր ուխտերի մեջ» («Հավատքին հավատարիմ», Արարողություններ, էջ 39):

Կարող եք հրավիրել ձեր ընտանիքին կարդալ հետևյալ սուրբ գրային հատվածները:

· Մկրտություն – Մոսիա 18.8–10, ՎևՈւ 20.37

· Հաղորդություն – ՎևՈւ 20.77, 79

· Տաճարային Ուխտեր – ՎևՈւ 132.19,ՎևՈւ 131.1–4

Ապա խնդրեք ձեր ընտանքին կազմել յուրաքանչյուր ուխտի հետ կապված մեր խոստումների ցուցակը և Աստծո կողմից տրվող խոստումների ցուցակը:

Դուք կարող եք նաև կարդալ և քննարկել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ մեկնաբանությունը.

«Մենք ուխտի մեջ ենք մտնում քահանայության արարողությունների, սրբազան ծեսերի միջոցով, որոնք Աստված սահմանել է մեզ համար, որպեսզի մենք դրսևորենք մեր պարտականությունը:  Օրինակ, մեր հիմնարար ուխտը, որով մենք պատրաստակամ խոստանում ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, հաստատվում է մկրտության արարողության միջոցով: … Այս արարողության միջոցով մենք դառնում ենք Տիրոջ ուխտի ժողովրդի մասը և Տիրոջ սելեստիալ արքայության ժառանգորդները: Այլ սրբազան արարողություններ իրականացվում են տաճարներում, որոնք կառուցված են հենց այդ նպատակով: Եթե մենք հավատարիմ ենք այնտեղ կապած ուխտերին, ապա դառնում ենք ժառանգորդներ ոչ միայն սելեստիալ արքայության, այլև վեհացման, որը երկնային արքայության  բարձրագույն փառքն է, և մենք ձեռք ենք բերում այն բոլոր աստվածային հնարավորությունները, որոնք Աստված կարող է մեզ տալ  (տես ՎևՈւ 132.20)»  (Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Ուխտերի զորությունը», գերագույն համաժողով, ապրիլ 2009):

Առաջարկեք, որ ձեր ընտանիքի անդամները կարդան «Ուխտերի զորությունը» ելույթը 2009թ. Լիահոնայից և պարզեն, թե Երեց Քրիստոֆերսոնը ինչ պատասխաններ է տալիս իր իսկ հարցերին:

«Աստծո հետ կապված և մեր կողմից պահվող ուխտերում ի՞նչն է մեզ ուժ տալիս ժպտալ դժվարին ժամանակներում, ձախորդությունը վերածել հաղթանակի,  «ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ, … և շատ արդարություն գործել» (ՎևՈւ 58.27): (Մեզ զորացնում են Պարգևներն ու Օրհնությունները, մենք ամրանում ենք աճող հավատով, մենք ուժեղանում ենք «Աստվածայնության զորության» միջոցով:)

Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել իրենց զգացմունքներով, թե ինչպես են իրենց զգում՝ որպես Տիրոջ ուխտի ժողովրդի մաս:

Եզրափակեք, կարդալով Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

«Երբ մենք գիտակցում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք հասկանում ենք, թե ովքեր ենք մենք, և ինչ է Աստված ակնկալում մեզանից: Նրա օրենքը գրված է մեր սրտերում: Նա մեր Աստվածն է, իսկ մենք՝ Նրա ժողովուրդը: Ուխտի հավատարիմ զավակները հաստատուն են մնում, նույնիսկ՝ ձախորդության պահին: Երբ այդ վարդապետությունը խոր արմատ է գցում մեր սրտերում, նույնիսկ մահվան խայթոցն է մեղմանում, իսկ մեր հոգևոր տոկունությունն ուժեղանում է: Մեծագույն հաճոյախոսությունը, որին կարող ենք արժանանալ այս կյանքում՝ ճանաչվելն է որպես ուխտը պահող: Ուխտը պահողը պարգևներ կստանա և՛ այս կյանքում, և՛ այս կյանքից հետո» (Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Լիահոնա, նոյեմբեր 2011):

Կարող եք կարդալ կամ դիտել այս դասում նշված ելույթներից որևէ մեկը.

· Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Լիահոնա, նոյեմբեր 2011

· Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ուխտերի զորությունը», գերագույն համաժողով, ապրիլ 2009

· Դենիս Բ. Նյուչվանդեր «Արարողություններ և Ուխտեր», Լիահոնա, նոյեմբեր 2001

Հյուրասիրություն. Շոկոլադով, բանանով և շոկոլադի մածուկով նախուտեստ 

Շերտատեք մի քանի բանան: Բանանի մի շերտի վրա քսեք մի քիչ մըշկընկույզի կարագ կամ շոկոլադի մածուկ: Վրան դրեք բանանի երկրորդ շերտը, ապա բարակ շիթով ավելացրեք հալած շոկոլադ և սառեցրեք: 

Угощение изображение