Գաղափարներ դասի համար
Թեմա. Ներման կարևորությունը
Օրհներգ. «Lord, I Will Follow Thee» (Hymns, #220)
Միջոցառում
Տեսանյութ. «Ներում. Իմ բեռը թեթևացավ»
Այս ընտանեկան երեկոյից մի քանի օր առաջ մի քիչ պահածոյացված լոլիկի հյութ բաց վիճակում թողեք սենյակային ջերմաստիճանում: Պատրաստեք ևս մեկ տարա լոլիկի հյութի պահածո, բայց մի բացեք:
Դասը սկսեք` ձեր ընտանիքին ցույց տալով, թե թթված հյութն ինչպես է ժանգոտել պահածոյի տուփը: Բացատրեք, որ երբ մենք չենք ներում, զգացմունքները, որոնք պահում ենք մեր սրտում, նման են այս թթվին. կարող են աստիճանաբար քայքայել մեր սիրտը: Քննարկեք մեր զգացմունքները, երբ մենք չենք ներում: Հարցրեք.
- Ո՞վ է ամենաշատը վնասվում այս դեպքում:
Հիմա բացեք լոլիկի հյութի մյուս պահածոն և խնդրեք որևէ մեկին համտեսել հյութը: Բացատրեք, որ ինչպես հերմետիկ փաթեթն է պաշտպանում հյութը և դրա տուփը, իսկ հյութը պահպանում է իր լավ համը, այնպես էլ ուրիշներին ներելն է պաշտպանում մեզ, քանի որ Հոգին մեզ հետ է և թույլ է տալիս մեզ զգալ ավելի արժանավոր ու երախտապարտ:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Դառնությունը առավելապես թունավորում է նրան, ով պահում է այն իր սրտում: …Սովորաբար մեզ համար ատելի մարդը նույնիսկ չգիտի, թե որքան դաժան է իր դեմ ուղղված թշնամանքը: … Մարդը, ով ատում է, օտարում է իրեն լավ մարդկանցից, հյուծում է իր սիրտը, փոքրացնում է իր հոգին և իրեն դարձնում է թշվառ ոչնչություն» (Ներման հրաշքը [1969], 271–72):
Հարցրեք.
- Ինչպիսի՞ն կլինի տարբերությունը, եթե մենք իրոք ներենք: (Մենք կարող ենք երջանիկ լինել դժբախտ լինելու փոխարեն: Մեզ կներվեն մեր մեղքերը:)
Կարդացեք և քննարկեք հետևյալ սուրբ գրությունները.
- 3 Նեփի 13.14–15
- Մատթեոս 7.1–2
- Վարդապետություն և Ուխտեր 64.10
Հարցրեք.
- Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը պատվիրել է մեզ ներել բոլորին, անկախ այն բանից` ինչ են նրանք արել մեզ: (Նա ցանկանում է, որ մենք զգանք այն խաղաղությունը, որը գալիս է ներումից և խուսափենք թշվառությունից, որը գալիս է ատելության ու վրեժի զգացումներից:)
Կարդացեք հետևյալ մեջբերումը 2016 թվականի ապրիլյան համաժողովում Յոթանասունի Քվորումից Քեվին Ռ. Դունկանի արտասանած ելույթից.
«Ես համոզված եմ, որ մեզանից շատերն են ցանկանում ներել, բայց մենք գտնում ենք, որ շատ դժվար է այդ անել: Երբ մենք բախվում ենք անարդարության հետ, մենք իսկույն ասում ենք. «Այդ մարդը սխալ է վարվել: Նա պատժի է արժանի: Որտե՞ղ է արդարությունը»»:
Ասացեք ձեր ընտանիքին, որ երեց Դունկանը մի լուծում է առաջարկում ուրիշներին ներելու համար: Դա հետևյալն է. «Փորձել տեսնել նրանց այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց»: Նա ասում է. «Երբեմն Աստված կարող է բացել վարագույրը և օրհնել մեզ այն մարդկանց սրտերն ու հոգիները հասկանալու պարգևով, ովքեր վիրավորել են մեզ: Այս գաղափարը նույնիսկ կարող է մեր մեջ վերածվել այդ մարդու նկատմամբ մեծ սիրո:
Շատ հաճախ մենք նայում ենք վիրավորողին՝ ինչպես կնայեինք սառցաբերկորի՝ մենք տեսնում ենք միայն վերևի մասը, բայց ոչ մակերեսից ներքև: Մենք չգիտենք այն, ինչ տեղի է ունենում մարդու կյանքում: Մենք չգիտենք նրանց անցյալը, նրանց մաքառումների ու ցավերի մասին, որոնք նրանք կրում են: Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, սխալ մի հասկացեք: Ներել` չի նշանակում աչքերը փակել: Մենք չենք արդարացնում վատ վարվելակերպը կամ թույլ տալիս, որ ինչ-որ մեկը մեր հանդեպ անիրավություն գործի՝ իր մաքառումների, ցավերի կամ թուլությունների պատճառով: Բայց մենք կարող ենք ձեռք բերել ավելի մեծ հասկացողություն և խաղաղություն, երբ տեսնում ենք ավելի հեռուն:
(Քեվին Ռ. Դունկան, «Ներման ապաքինող քսուքը», Լիահոնա, մայիս, 2016):
Առաջարկեք, որ ձեր ընտանիքի անդամները դիտեն տեսանյութը` «Ներում. Իմ բեռը թեթևացավ» և տեսնեն, թե ինչպես պատմության հերոսին հաջողվեց ներել մյուս մարդուն, և ինչն օգնեց նրան «ձեռք բերել ավելի մեծ ըմբռնում և խաղաղություն»:
Տեսանյութը դիտելուց հետո հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել իրենց խոհերով և զգացմունքներով:
Եթե ժամանակը ներում է, կարող եք կարդալ կամ դիտել երեց Դունկանի ելույթն ամբողջությամբ` «Ներման ապաքինող քսուքը»:
Հրավիրեք ընտանիքին փորձել ներել միմյանց հաջորդ շաբաթվա ընթացքում: Հետևեք, թե ներման ոգու հետ ինչ տարբերություն եք զգում ձեր տանը:
Հյուրասիրություն. Skinny Chunky Monkey (նիհար ամրակազմ կապիկ) թխվածքաբլիթ
3 հասած բանան
2 բաժակ վարսակ
¼ բաժակ գետնանուշի կարագ
¼ բաժակ կակաոյի փոշի
⅓ բաժակ խնձորի պյուրե առանց շաքարի
1 թեյի գդալ վանիլին
Նախօրոք ջեռոցը տաքացրեք 175°C. Տրորեք բանանները, ապա ավելացրեք մնացած բաղադրիչները և խառնեք: Թողեք հանգստանա 20 րոպե: Հետո թեյի գդալով հատ-հատ դրեք ոչ յուղապատ ամանի մեջ: Թխեք 10–12 րոպե: Արդյունքում ստացվում է 30 թխվածքաբլիթ:
