Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խրախուսում է զգուշություն ցուցաբերել, մինչ Եկեղեցին առաջ է ընթանում COVID-19 համավարակի պայմաններում։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն

Իմ թանկագին ընկերներ և գործընկերներ, COVID-19 համավարակի այս ամիսների
ընթացքում, երբ ողջ աշխարհը պայքարում է նախադեպը չունեցող մարտահրավերների դեմ,
ես հիացած եմ, տեսնելով դրսևորած հավատքի, խիզախության և Քրիստոսանման սիրո
անթիվ օրինակներ։ Շնորհակալություն միմյանց ծառայելու և սիրելու օրինակների համար,
ինչպես Փրկիչը կցանկանար, որ մենք վարվեինք։
Մենք շնորհակալ ենք այն օգտակար առաջնորդության համար, որ ցուցաբերում են
կառավարությունը, առողջապահության և քաղաքացիական ղեկավարները՝ մեզ ապահով
պահելու նպատակով։ Մենք կշարունակենք առաջ շարժվել աղոթքով և մեծագույն
զգուշությամբ։ Ձեր անվտանգությունը և բարեկեցությունը միշտ մեր կարևորագույն
մտահոգությունն է։
Զգուշորեն անցնելով ավելի բնականոն կյանքի, Եկեղեցու ղեկավարները
կշարունակեն մշտադիտարկել տեղեկատվությունը և գնահատել, թե երբ մենք կարող ենք
տարբեր վայրերում կրկին հավաքվել մեր հավաքատներում և տաճարներում։ Մենք գիտենք,
որ սուրբ տաճարների արարողությունները պետք է կատարվեն։ Դրանք հավերժության հետ
կապված կարևորություն ունեն։
Մենք քայլ-առ-քայլ հստակ տեղեկություն կտրամադրենք այն մասին, թե երբ և որտեղ
կարող են վերսկսվել այդ հավաքները և Եկեղեցու կողմից հովանավորվող այլ
միջոցառումները։ Միսիոներական ծառայության հետ կապված նոր փոփոխությունները
ընթացքի մեջ են։
Մինչ այդ, մենք ուրախություն ենք ապրում այն խաղաղությամբ, որը ճառագայթում է
Տեր Հիսուս Քրիստոսից։ Այն կշարունակի լցնել մեր սրտերը հույսով և հրճվանքով։ Մեր
Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին սիրում են մեզ, տեղյակ են մեր մասին և կօրհնեն
մեզանից յուրաքանչյուրին։

Ես սիրում եմ ձեզ, թանկագին եղբայրներ և քույրեր, և հավաստիացնում եմ, որ
առջևում մեզ սպասում են հրաշալի օրեր։ Տիրոջը հետևելու մեր պարտավորվածությունը
հավերժական է։