Միջոցառում

Ցույց տվեք ընտանիքի անդամների կամ ընտանիքի մտերիմ ընկերների նկարները, ովքեր մահացել են կամ հեռու են ապրում: Հարցրեք.
· Դուք սիրո՞ւմ եք այս մարդկանց:
· Դուք ուրախանո՞ւմ եք, երբ տեսնում եք նրանց:
· Ի՞նչն է օգնում ձեզ հիշել նրանց: (Երբ ինչ-որ բան ենք անում նրանց համար, կարդում ենք նրանց նամակներն ու օրագրերը, խոսում ենք նրանց մասին, զանգում ենք նրանց, նամակներ ու բացիկներ ենք գրում նրանց և այլն:)
· Կարո՞ղ եք հիշել որևէ ժամանակի մասին, երբ դուք տխուր էիք, միայնակ, վախենում էիք, ձանձրացած էիք կամ վատ զգացումներ ունեիք, և հանկարծ հիշեցիք ինչ-որ մեկին, և դա օգնեց ձեզ ավելի լավ զգալ:
Ասացեք երեխաներին, որ հիմա դուք նրանց համար կկարդաք պատմություն մի աղջկա մասին, ով հիշեց ինչ-որ մեկին և դա օգնեց նրան ավելի լավ զգալ:
Ես գիտեմ, որ Հիսուսը սիրում է ինձ
Ջեյն ՄակԲրայդ Չոուտ
(Հիմնված է իրական պատմության վրա)
Լեյնին շատ ջանք էր գործադրում Եկեղեցում իրեն ակնածալից պահելու համար: Բայց նա հոգնած էր, և նրա ոտքերը դողում էին:
Երբ հաղորդության ժողովն ավարտվեց, Լեյնին բացեց Հիսուսի մասին գիրքը:
Նա գտավ Հիսուսի նկարը փոքր երեխաների հետ: Դա օգնեց նրան ներքուստ խաղաղություն ու երջանկություն զգալ:
Հաղորդության ժողովի ավարտից հետո Լեյնին հարցրեց մայրիկին. «Ինչո՞ւ է հեշտ ակնածալից լինել, երբ նայում եմ Հիսուսի նկարին»:
«Կարծում եմ, որ այն հիշեցնում է քեզ, թե որքան շատ է Հիսուսը սիրում քեզ», - ասաց մայրիկը:
Լեյնին ժպտաց: «Կարծում ես, Հիսուսը գիտի՞, որ ես նույնպես սիրում եմ նրան», - հարցրեց նա:
Մայրիկը գրկեց Լեյնիին. «Այո, համոզված եմ, որ Նա գիտի»:

Հարցրեք երեխաներին.
· Ո՞ւմ հիշեց Լեյնին:
· Նա ինչպե՞ս զգաց իրեն: (Խաղաղ ու երջանիկ)
· Ինչո՞ւ նա այդպիսի զգացումներ ունեցավ: (Քանի որ գիտեր, որ Հիսուսը սիրում է իրեն և զգում էր, որ ինքը նույնպես սիրում է Նրան:)
Բացատրեք, որ Հիսուսը մեզ պատվիրան է տվել՝ միշտ հիշել Իրեն, քանի որ Նա ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Եվ ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, մենք խոստանում ենք, որ կհիշենք Նրան:
Հիշեցրեք երեխաներին, որ դուք դասի սկզբում հարցրեցիք, թե ինչն է նրանց օգնում հիշել այն մարդկանց, ում իրենք սիրում են: Հարցրեք.
· Ի՞նչը կօգնի ձեզ հիշել Հիսուսին:
· Կարո՞ղ ենք կիրառել նույն քայլերը, որոնք կատարում ենք մեր բարեկամներին ու ընկերներին հիշելու համար, և հիշենք Նրան՝ կարդալով Նրա նամակներն ու օրագրերը, խոսելով Նրա մասին, Նրան նամակներ ու բացիկներ գրելով:
Օգնեք երեխաներին հասկանալ, որ որպեսզի ինչ-որ բան անենք Հիսուսի համար, մենք կարող ենք ծառայել մարդկանց, կարող ենք կարդալ պատմություններ սուրբ գրություններից, ասես, կարդում ենք Նրա նամակներն ու օրագրերը, կարող ենք լսել ղեկավարներին Եկեղեցում և Հիսուսից ուղերձներ ստանալ նրանց միջոցով, ասես, Նա նամակ է ուղարկել մեզ, կարող ենք աղոթել Նրան, կարծես, զանգահարել ենք Նրան հեռախոսով, կարող ենք ուղերձներ գրել Նրան մեր օրագրերում, կարող ենք նույնիսկ երգել Նրա մասին (ինչպես երգեցինք դասի սկզբում): Եվ դա մեզ կերջանկացնի և կօգնի մեզ դառնալ ավելի լավ մարդիկ: Եվ Հիսուսը նույնպես երջանիկ կլինի:
Հարցրեք ձեր ընտանիքին, թե հիշելով Հիսուսին, ինչպե՞ս կարող եք ձեզ ավելի լավ և ավելի երջանիկ զգալ:
Հյուրասիրություն.Կաթով մրգային կոկտեյլ
Հարիչի մեջ լցրեք սառեցրած միրգ՝ բանան կամ ցանկացած այլ միրգ: Ավելացրեք կաթ: Հարեք մինչև փրփրի:
