Ինչպե՞ս կարող ենք միշտ հիշել Փրկիչին

Միջոցառում

Как мы можем всегда помнить Спасителя?

Դասը սկսեք «Զույգ քարտեր» խաղով: (Նախքան դասը պատրաստեք 10-20 խաղաքարտեր, որոնց յուրաքանչյուր զույգը կունենա միանման նկարներ:) Խառնեք քարտերը և դրեք դրանք հակառակ կողմով: Հերթով յուրաքանչյուր խաղացող ընտրում է երկու քարտ, որոնք զույգ են: Եթե քարտերը համապատասխանում են միմյանց, խաղացողը պահում է դրանք իր մոտ և ընտրում ևս երկու քարտ, նորից փնտրելով զույգեր: Եթե քարտերը չեն համապատասխանում միմյանց, ապա վերադարձվում են իրենց սկզբնական տեղերը և դրվում հակառակ կողմով: Հետո հաջորդ խաղացողն է ընտրում երկու քարտ, փնտրելով զույգեր: Կհաղթի այն խաղացողը, ով կունենա ամենաշատ զույգերը: Շարունակեք մինչև բոլոր քարտերի զույգերը գտնվեն: Կարող եք խաղալ մի քանի անգամ:

Կամ համանցում կարող եք գտնել որևէ «Զույգ քարտ» խաղ; Օրինակ՝ կարող եք օգտվել հետևյալ աղբյուրից՝ https://www.lds.org/children/activities/matching?lang=eng:

Խաղից հետո տվեք հետևյալ հարցը.

· Ի՞նչն օգնեց ձեզ գտնել ճիշտ քարտեր: (Դուք հիշեցիք, թե որտեղ եք տեսել դրանք:)

· Եթե դուք չօտագործեիք ձեր հիշողությունը ճիշտ քարտեր գտնելու համար, ինչպիսի՞ն կլիներ խաղը: (Եթե դուք մենակ խաղայիք, ավելի երկար կխաղայիք, հույսը դնելով միայն հաջողության վրա: Եթե խաղայիք ուրիշների հետ, կպարտվեիք նրանց, ովքեր օգտագործել էին իրենց հիշողությունը:)

Բացատրեք, որ մեր կյանքը կարող ենք համեմատել երկարատև խաղի հետ, որտեղ որոշումը պետք է համապատասխանեցնենք մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակին: Հարցրեք.

· Ի՞նչ կարող ենք մենք հիշել, որպեսզի ճիշտ ընտրություններ կատարենք մեր կյանքում:

Ձեր ընտանիքի անդամները կարող են տարբեր պատասխաններ տալ: Ընդունեք բոլորը:  Ապա բարձր պահեք Հիսուս Քրիստոսի նկարը և նշեք, որ հատկապես կարևոր է հիշել Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկիչին: Հարցրեք.

· Հիսուս Քրիստոսին հիշելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ճիշտ ընտրություններ կատարել կյանքում:

Գրի առեք պատասխանները: Համոզվեք, որ ձեր ընտանիքի անդամները նշում են Փրկիչին հիշելու հետևյալ պատճառները.

1. Նա տեսնում է ամբողջական պատկերը, և Նա գիտի ամեն բան: Մենք կարող ենք հիշել Նրան՝ խորհուրդ հարցնելու համար:

2. Նա ապրեց կատարյալ կյանքով: Մենք կարող ենք հիշել Նրա կատարած գործերը և հետևել Նրա օրինակին:

3. Նա ուսուցանեց մեզ ավետարանը և պատվիրաններ տվեց մեզ: Մենք կարող ենք հիշել Նրա ուսմունքներն ու պատվիրանները և այդ դեպքում կիմանանք, թե ինչպես վարվել ցանկացած իրավիճակում:

4. Հիսուսն ասաց. «Եվ եթե դուք միշտ հիշում եք ինձ, դուք իմ                                       

Հոգին կունենաք ձեզ հետ» (3 Նեփի 18.11): Եվ Նրա Հոգին կուղղորդի  մեզ որոշումներ կայացնելիս ու մեզ կտա լավ զգացումներ և արդար ցանկություններ:

Քննարկեք, թե ինչն է օգնում մեզ հիշել Հիսուսին: Հնարավոր պատասխաններն են. կարդալ սուրբ գրությունները, աղոթել, ընդունել հաղորդությունը, մասնակցել Եկեղեցու դասերին, տոնել Սուրբ Ծնունդը և Զատիկը:

Ձեր ընտանիքին հիշեցրեք երգը, որը կատարեցիք դասի սկզբում: Դուք կարող եք երգել այն ևս մեկ անգամ: Հարցրեք.

· Այս երգն ի՞նչ է սովորեցնում մեզ Փրկիչին հիշելու մասին:

Նշեք, որ երբ մենք հիշում ենք Փրկիչին, կարող ենք զգալ, որ Նա մեր կողքին է, և դա օգնում է մեզ լինել հնարավորինս բարի ու լավը:

Վկայեք ձեր կյանքում Փրկիչի կարևոր դերի մասին:

Լրացուցիչ առաջարկներ

Ձեր ընտանիքի անդամների հետ քննարկեք, թե ինչպես իրենք կարող են ցույց տալ, որ հիշում են Փրկիչին իրենց առօրյա վարքագծով, իրենց կատարած ընտրություններով, իրենց օգտագործած բառապաշարով և նրանով, թե ինչպես են վերաբերվում միմյանց և իրենց ընկերներին:

Կազմեք մի աղյուսակ, որի ձախակողմյան ուղղահայաց սյունակում գրեք ընտանիքի անդամների անունները, իսկ վերևի հորիզոնական սյունակում գրեք՝ «Ես հիշեցի»: Գալիք շաբաթվա ընթացքում, ամեն անգամ, երբ ընտանիքի որևէ անդամ կհաղորդի Փրկիչին հիշելու օրինակի մասին, նա իր անվան տակ կտեղադրի մի աստղ կամ մեկ ուրիշ նշան:

Առաջարկեք, որ երեխաները կատարեն հետևյալ հիշեցումը, որը կօգնի նրանց հաղորդության ընթացքում մտածել իրենց Փրկիչի մասին:

Տպեք կից էջերը,https://www.lds.org/liahona/2007/06/remember-jesus-christ-during-the-sacrament?lang=eng  կտրեք առանձնացրեք 2 շրջանակներ և ամրացրեք դրանք ստվարաթղթի վրա: Մի շրջանակը դրեք մյուսի վրա: Երկու շրջանակները կենտրոնում ամրացրեք  կոճգամով: Շրջեք վերևի շրջանակն այնպես, որ կարողանաք տեսնել յուրաքանչյուր նկարը: Քննարկեք, թե դրանք ինչ են ներկայացնում: 

изображение 1
изображение 2

Հյուրասիրություն.Կաթով մրգային կոկտեյլ 

 

Հարիչի մեջ լցրեք սառեցրած միրգ՝ բանան կամ ցանկացած այլ միրգ: Ավելացրեք կաթ: Հարեք մինչև փրփրի

Угощение изображение