Ինչպե՞ս կարող ենք միշտ հիշել Փրկիչին

Միջոցառում

Как мы можем всегда помнить Спасителя?

Նախքան դասը տպեք հետևյալ աղյուսակը.

Տեսանյութ.  «Միշտ հիշեք Նրան» 

 Տպված աղյուսակը կտրեք 9 քարտերի:

Հիշեցրեք ձեր ընտանիքին, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից,  մենք խոստանում ենք միշտ հիշել Փրկիչին:

· Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «միշտ հիշել Նրան»:

Ուշադիր լսեք պատասխանները: Ապա ասացեք ձեր ընտանիքին, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն առաջարկում է «երեք պարզաբանումներ այն բանի վերաբերյալ, թե ինչ է նշանակում «միշտ հիշել Նրան» (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Միշտ հիշեք Նրան», Լիահոնա, ապրիլ 2011):

Ձեր ընտանիքը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք մեկական քարտ, որի վրա գրված են երեք պարզաբանումներից մեկը:  Ձեր ընտանիքին ցույց տվեք երեք քարտ՝ սուրբ գրությունների հղումներով և երեք քարտ՝ Երեց Քրիստոֆերսոնի ելույթի մեջբերումներով: Խնդրեք ձեր ընտանիքին գտնել իրենց քարտի վրա գրված պարզաբանմանը համապատասխանող սուրբ գրությունների խումբը և մեջբերումը, ապա կիսվել իրենց գտած նյութով:

Եզրափակեք ձեր քննարկումը, մեջբերելով հետևյալ բառերը Երեց Քրիստոֆերսոնի ելույթից. «Թող մենք միշտ հիշենք Նրան, «որպեսզի [մենք] նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենանք» (ՎևՈւ 20.77)» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Միշտ հիշեք Նրան», Լիահոնա, ապրիլ 2011):

 Հարցրեք.

· Ինչո՞ւ է այդքան լավ և այդքան կարևոր Նրա հոգին միշտ մեզ հետ ունենալ:

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել այնպիսի փորձառություններով, որոնցով իրենք օրհնվել են, ձգտելով հիշել Հիսուս Քրիստոսի անունը:

Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, թե Փրկիչն ինչ ազդեցություն ունի ձեր կյանքում:

Լրացուցիչ առաջարկներ

Խնդրեք ձեր ընտանիքին կարդալ Հելամանի 12.1–5 հատվածները և կիսվել այն պատճառներով, թե ինչու են մարդիկ հաճախ հեշտությամբ մոռանում Տիրոջը: Քննարկեք.

· Ինչպե՞ս կարող ենք խուսափել Տիրոջը մոռանալու գայթակղությունից:

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել, թե իրենք ինչ են անում, որպեսզի Փրկիչը լինի իրենց առօրյա կյանքի մասը:

Ուսումնասիրեք հետևյալ հոդվածներից մեկը.

Հենրի Բ. Այրինգ, «Օ՜, հիշի՛ր, հիշի՛ր» (Լիահոնա, նոյ. 2007, 66–69)

Կլաուդիո Ռ. Մ. Կոստա, «Որ նրանք միշտ հիշում են Նրան» (Լիահոնա, նոյ. 2015, 101–103) 

Ջերիթ Վ. Գոնգ, «Միշտ հիշեք Նրան» Լիահոնա, մայիս 2016)


Угощение: Коктейль «Всё подряд»

Поместите в блендер замороженные фрукты, бананы, – всё, что вам нравится. Добавьте молоко. Взбейте на большой скорости до образования пены.

Угощение изображение