Մարտ 7

Մարտ 7

Ներելու կարևորությունը

Օրհներգ. «Սրբացրու ինձ»

Այս տնային ընտանեկան երեկոյից մի քանի օր առաջ պահածոյի բաց տուփի մեջ թողեք մի
փոքր լոլիկի հյութ տնային ջերմաստիճանում:
1. Դասը սկսեք ձեր ընտանիքին ցույց տալով, թե ինչպես է թթուն քայքայել տուփը:
Բացատրեք, որ երբ մենք չենք ներում, զգացումները, որոնք մենք պահում ենք մեր
սրտերում, նման են այս թթուներին. դրանք քայքայում են մեզ: Քննարկեք մեր զգացումները,
երբ մենք չենք ներում: Ո՞վ է ավելի շատ տուժում այս իրավիճակում:
2. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Վիրավորանքը հիմնականում
թունավորում է նրան, ով թաքցնում է այն իր սրտում:… Սովորաբար, մեկը, ում ատում
են, նույնիսկ չի էլ իմանում, թե որքան դառն է այն թշնամանքը, որը կուտակվել է իր հանդեպ:
… Նա, ով ատում է, իրեն հեռու է պահում լավ [մարդկանցից], կարծրացնում է իր սիրտը,
դառնում փոքրոգի, դառնում տխուր անձնավորություն»
(The Miracle of Forgiveness [1969], 271–72):
3. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում, երբ մենք ներում ենք: (Մենք կարող ենք լինել
երջանիկ` թշվառ լինելու փոխարեն: Մեր իսկ մեղքերը կարող են ներվել:) Կարդացեք և
քննարկեք հետևյալ սուրբ գրությունները.
3 Նեփի 13.14–15
Մատթեոս Է.1–2
Վարդապետություն և Ուխտեր 64.10
Հարցրեք. «Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը մեզ պատվիրել ներել բոլորին, անկախ այն
բանից, թե ինչ են անում նրանք մեր հանդեպ»: (Նա ցանկանում է, որ մենք զգանք
խաղաղությունը, որը գալիս է ներելուց և խուսափենք թշվառությունից, որը գալիս է
ատելության և վրեժի զգացումից:)
4. Հրավիրեք ընտանիքին.
Շաբաթվա ընթացքում փորձել ներել միմյանց:
Փորձել տեսնել տարբերությունը, որը ներման հոգին բերում է ձեր տուն:

























Հյուրասիրություն
Նեղ բարակ կապկանման թխվածքաբլիթներ


30 թխվածքաբլիթների համար

  • 3 հասած ադամաթուզ
    2 բաժակ վարսակ
    ¼ բաժակ գետնանուշի
    կարագ
    ¼ բաժակ կակաոյի փոշի
    ⅓ բաժակ խնձորի պյուրե
    առանց քաղցրի
    1 թ.գ. վանիլին
    Ջեռոցը տաքացրեք 175C: 
    Ադամաթուզը տրորեք, ապա ավելացրեք մնացած բաղադրիչները և խառնեք:
    20 րոպե թողեք հանգստանա: Ապա թեյի գդալով մեկ վերցրեք և դրեք թավայի վրա:  Թխեք 10–12 րոպե: Ստացվում է 30 հատ: