Մայիս-2

Մայիս-2

Հետևել մարգարեին

Օրհներգ. «Հետևեք մարգարեին»

1. Հարցրեք ձեր ընտանիքին՝ «Կարո՞ղ եք նշել մի բան, որը կատարյալ ձևով անելով մենք անկասկած ետ  կվերադառնանք մեր Հոր ներկայության մեջ»։ (Նրանք կարող են առաջարկել այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ եկեղեցի հաճախելը, սուրբ գրություններ կարդալը, տաճար գնալը, կամ ամեն օր աղոթելը։ Հիշեցրեք նրանց, որ փարիսեցիները արեցին այդ բոլոր բաները, սակայն այնուհանդերձ չփրկվեցին։)
2. Կարդացեք՝ ՎևՈւ 21․4-6: Եթե մենք հետևենք մարգարեին, սատանան չի կարող հաղթել մեզ։
3. Որո՞նք են վերջին ցուցումները, որոնք մենք լսել ենք մարգարեից։
4. Միշտ չէ, որ մեզ դուր կգա այն, ինչ մարգարեն խորհուրդ է տվել անել։ Նախագահ Հարոլդ Բ․ Լին ասել է․ «Կլինեն բաներ, որոնք համբերություն և հավատք կպահանջեն: Դուք գուցե չհավանեք այն, ինչ դուրս է գալիս Եկեղեցու իշխանավորի բերանից: Այն կարող է հակասել ձեր քաղաքական տեսակետներին: Այն կարող է հակասել ձեր ասարակական հայացքներին: Այն կարող է խանգարել ձեր հասարակական կյանքին: … Ձեր և մեր անվտանգությունը կախված է նրանից, թե արդյոք մենք հետևում ենք նրանց, ում Տերը կարգել է նախագահելու իր եկեղեցու վրա» (in Conference Report, Oct. 1970, 152–53)։
5. Տերը երբեք թույլ չի տա, որ մարգարեն մեզ մոլորեցնի։ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է․ «Տերն ինձ կամ որևէ այլ մարդու, ով հանդես է գալիս որպես Եկեղեցու նախագահ, երբեք թույլ չի տա ձեզ մոլորեցնել։ Դա ծրագրի մեջ չէ։ Դա Աստծո մտքում չէ։ Եթե ես փորձեի անել դա, Տերը կհեռացներ ինձ իմ դիրքից, և Նա դա կանի ցանկացածի հետ, ով փորձի մոլորեցնել մարդկանց զավակներին Աստծո պատգամներից և իրենց պարտականություններից»
(The Discourses of Wilford Woodruff, sel։ G. Homer Durham [1946], 212–13)։
6. Վկայեք, որ Տերը մեզ ապահովություն և երջանկություն է խոստացել, եթե մենք հետևենք մարգարեին։
7. Խաղացեք «Սայմոնն ասում է» խաղը, օգտագործելով «Մարգարեն ասում է» արտահայտությունը․
ա. Նստեք շրջանաձև կամ կանգնեք խմբով։
բ. Ը նտրեք մեկ անձի լինելու ղեկավար։
գ. Ա յնուհետև ղեկավարը հանձնարարում է անել տարբեր տեսակի բաներ, որոնք պետք է արվեն միայն այն ժամանակ, երբ հանձնարարությունը սկսվում է «Մարգարեն ասում է» արտահայտությամբ։ Օրինակ՝ «Մարգարեն ասում է»․«Բութ մատը վեր», որն անշուշտ, բոլորը կատարում են։ Այնուհետև ղեկավարը կարող է ասել․ «Բութ մատը ներքև», որը չպետք է արվի, քանի որ հանձնարարությունը չի սկսվել «Մարգարեն ասում է» արտահայտությամբ։
դ. Երբ ինչ-որ մեկը կատարում է այն հանձնարարությունը, որը չի սկսվում «Մարգարեն ասում է»-ով,
ապա նա դուրս է մնում խաղից։
ե. Կրկնեք նույն ցուցումները մինչև մնա մեկ մարդ։














Հյուրասիրություն
Շոկոլադե միջուկով
կարկանդակ
Kanach tortik.jpg


Խառնել՝
½ բաժակ հալած կարագ,
2 ճաշի գդալ դառը շոկոլադ
Սառեցնել և ավելացնել․
1 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ ալյուր
2 հարած ձու
1 թեյի գդալ վանիլին
1 բաժակ կտրատած պեկան ընկույզներ (ըստ ցանկության)
Լցնել 20սմ բարձրությամբ չթխված խմորի վրա։ 30 րոպե թխել 175° C ջեռոցում։