Երգ. «The Lord Gave Me a Temple» (Children’s Songbook, p. 153)
Միջոցառում
Հարթ մակերեսի վրա տեղադրեք երկու մագնիս: Որևէ մեկը թող ստուգի, թե մինչև ինչ հեռավորություն մագնիսները կարող ենք հրել նախքան նրանց միացումը:
Ցույց տվեք մի տղամարդու և մի կնոջ նկարներ կամ մատնացույց արեք ինչ-որ մեկին սենյակում: Բացատրեք, որ տղամարդիկ և կանայք տարբերվում են միմյանցից: Մեզանից յուրաքանչյուրն ունի մարմին, որը պարգև է Աստծուց: Եվ Նա ստեղծել է մեր մարմիններն այնպես, որ տղամարդն ու կինը, ինչպես մագնիսները, կարողանան ձգել միմյանց: Այս ցանկությունը, երբ տղամարդն ու կինը ձգում են միմյանց ինչպես մագնիսներ, կոչվում է սեռական ցանկություն: Այս ցանկությունը հնարավորություն է տալիս տղամարդկանց և կանանց սեր արտահայտել միմյանց նկատմամբ և ունենալ իրենց սեփական զավակները: Երկնային Հոր նման, մենք ևս կարող ենք մարմիններ ստեղծել Նրա զավակների համար: Դա հրաշալի զորություն է և պարգև: Բայց Աստված պատվիրել է մեզ օգտագործել այդ զորությունը միայն այն ժամանակ, երբ մենք ամուսնացած ենք: Եթե հնազանդվենք այս պատվիրանին, մեր ընտանիքում կարող ենք զգալ հրաշալի միաբանություն և ուրախություն:
Ցույց տվեք ձեր երեխաների մանկական նկարները: Ձեր երեխաների հետ կիսվեք այն զգացումներով, որոնք ունեցաք, երբ նրանք ծնվեցին: Արտահայտեք ձեր զգացմունքներն այն մասին, որ դուք ունակ եք կյանք ստեղծել և երեխաներ աշխարհ բերել:
Պարզեք, թե ձեր երեխաներն ինչ գիտեն մարմինների մասին: Հարցրեք նրանց, թե ով է ստեղծել մեր մարմինները, և ինչու են այդ մարմինները հատուկ: Խոսեք այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հարգել մեր մարմինները: Խրախուսեք երեխաներին տալ ցանկացած հարց, որ նրանք ունեն իրենց մարմինների կարևորության մասին: Ձեր երեխաներին ուսուցանեք իրենց մարմնի մասերի ճիշտ անունները, ներառյալ՝ իրենց մարմնի ինտիմ, սուրբ մասերի անունները: Շեշտեք, որ այս բառերը պետք է օգտագործվեն ճիշտ ձևով և հարգանքով:
Ցուցադրեք մի մաքուր սպիտակ շապիկ: Բացատրեք, որ սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն և սրբություն: Հրավիրեք ձեր երեխաներից մեկին հագնել այս սպիտակ շապիկը: Հարցրեք.
Ինչպե՞ս ես զգում՝ կրելով այս մաքուր սպիտակ շապիկը:
Սպիտակ շապիկի վրա ցանեք ջրում լուծված սև ջրաներկ: Հարցրեք երեխային.
• Ինչպե՞ս ես զգում հիմա:
Բացատրեք, որ երբ մենք սխալ ձևով ենք օգտագործում մեր սեռական ցանկությունները, մենք վատ ենք զգում, քանի որ մենք կեղտոտվում ենք: Այն ներառում է մեր մարմինների սխալ օգտագործումը կամ հեռուստացույցով, համացանցով, ամսագրերում կամ գրքերում դիտում ենք, թե ուրիշներն ինչպես են անում այդ: Բացատրեք, որ որոշ մարդիկ մեր աշխարհում հարգանքով չեն վերաբերվում իրենց կամ ուրիշի մարմիններին: Սա կարող է վատ ազդեցություն ունենալ մեզ վրա:
Ձեր երեխաների հետ կիսվեք հետևյալ ուղեցույցներով, որոնք կարող են օգնել նրանց բարոյապես մաքուր մնալ.
• Հակառակ սեռի անծանոթ ներկայացուցչի հետ երբեք մենակ մի մնացեք սենյակում:
• Անծանոթներին թույլ մի տվեք ձեռք տալ ձեր մարմնին, հատկապես մարմնի ինտիմ մասերին:
• Երբեք մի արեք որևէ բան, որը ձեր ծնողների ներկայությամբ կատարելիս անհարմար կզգայիք:
• Ձեր ծնողներին ասացեք այն ամենի մասին, ինչ կատարվում է ձեզ հետ: Ոչինչ մի թաքցրեք ձեր ծնողներից, նույնիսկ եթե ինչ-որ մեկն ասում է, որ դուք ոչ մեկին չպիտի պատմեք այդ մասին:
• Մի դիտեք տեսանյութեր, որտեղ երևում են մերկ մարդիկ:
• Եթե պատահաբար տեսնում եք որևէ վատ տեսանյութ կամ նկար՝
1) Կոչեք այն իր անունով («սա վատ տեսանյութ/նկար է»)
2) Անջատեք կամ մի կողմ դրեք
3) Այդ փորձառության մասին խոսեք ձեր ծնողների հետ
Կիսվեք երջանկության մասին ձեր վկայությունով, որը գալիս է բարոյապես մաքուր լինելուց:
Հյուրասիրություն. Մրգային պիցցա
2 ¾ բաժակ ալյուր
1 թեյի գդալ կերակրի սոդա
1 բաժակ փափկացրած կարագ
1 ½ բաժակ սպիտակ շաքարավազ
1 ձու
1 թեյի գդալ վանիլին
Հարեք շաքարավազն ու կարագը, մինչև փափկի: Հարելով ավելացրեք ձուն և վանիլինը: Ավելացրեք ալյուրն ու սոդան: Խմորից մեծ գունդ պատրաստեք: Թխեք 175°-ում, մինչև թեթևակի շագանակագույն դառնալը: Թողեք սառչի: Վրան քսեք յոգուրտ, շաղ տվեք շոկոլադ կամ ցանկացած փափուկ հավելում, որը հնարավոր է շաղ տալ: Վրան շարեք ձեր ընտանիքի անդամների սիրած մրգերից:
