Մագնիսներ և բարոյականություն

Երգ. «The Lord Gave Me a Temple» (Children’s Songbook, p. 153)

Միջոցառում

 

Магниты и нравственность

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Դուք ի՞նչ կանեիք, եթե ձեր կյանքը վտանգի մեջ լիներ:
  • Արդյո՞ք կխուսափեիք վտանգավոր իրավիճակներից:

Քննարկեք, թե ո՞ր իրավիճակները կարող են սպառնալ կյանքին:

Կարդացեք Նախագահ Բենսոնի հետևյալ խոսքերը. «Հսկեք և պաշտպանեք ձեր առաքինությունը, ինչպես կպաշտպանեիք ձեր կյանքը» (Ensign, November 1986, page 83):

Միասին քննարկեք, թե ինչ է առաքինությունը: Կարող եք քննարկել Երիտասարդ Կանանց նախագահ Էլեյն Ս. Դալտոնի հետևյալ սահմանումը. «Առաքինությունը մտքերի ու վարքագծի նմուշ է, որը հիմնված է բարձր բարոյական չափանիշների վրա: Այն ընդգրկում է մաքրաբարոյությունը և բարոյական մաքրությունը: Առաքինությունը ներառում է՝ պարկեշտություն մտքերում, լեզվում, հագուստի և վարքագծի մեջ» («Փայփայել առաքինությունը», Էլեյն Ս. Դալտոն, New Era, March 2009):

Հարթ մակերեսի վրա տեղադրեք երկու մագնիս: Որևէ մեկը թող ստուգի, թե մինչև ինչ հեռավորություն մագնիսները կարող ենք հրել նախքան նրանց միացումը:

Բացատրեք, որ գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք կարող են ձգել մեզ, ինչպես մագնիսները, և կարող են կործանել մեր առաքինությունը, եթե շատ մոտենանք դրանց:

Օրինակ՝ յուրաքանչյուրս ունի Աստծո կողմից տրված աստվածային ցանկություններ, այնպես, որ արական և իգական սեռերը կարող են ձգել միմյանց՝ ինչպես մագնիսները: Աստված պատվիրել է մեզ գործել ըստ այս ցանկությունների միայն այն ժամանակ, երբ ամուսնացած ենք: Երբ հնազանդվենք այս պատվիրանին, մեր ընտանիքում կարող ենք զգալ  հրաշալի միաբանություն և ուրախություն:

Բացատրեք տարբերությունները նորմալ ու լավ սեռական զգացմունքների և նախքան ամուսնությունն ունեցած վնասակար սեռական վարքագծի միջև: Այս սկզբունքը լուսաբանելու համար նկարեք ինչ-որ մեկի նկարը, ով հագնվել է կարևոր միջոցառման համար, ինչպես օրինակ՝ ջրասուզվելու կամ շինարարական աշխատանքի համար:  Բացատրեք, որ սրանք հրաշալի միջոցառումներ են, իսկ հագուստը կարևոր պատրաստություն է: Ապա նկարեք կամ ստեղծեք ինչ-որ մեկի պատկերը, ում հագուստը չի համապատասխանում իրավիճակին, ինչպես օրինակ՝ ջրասուզակը հանրախանութում կամ շինարար բանվորը լողավազանում: Ճիշտ, ինչպես հագուստը մի գործիք է, որն օգնում է ջրասուզակին հետազոտել աշխարհը, այնպես էլ մեր սեռական զգացմունքները մեր կյանքի կարևորագույն մասն են: Սակայն, ինչպես յուրաքանչյուր հագուստի համար կա որոշակի ժամանակ և տեղ, սեռական վարքագծի համար ևս գոյություն ունի ժամանակ և տեղ: Ուսուցանեք նրանց, որ ամուսնական հարաբերություններում սեռական վարքագիծը պատշաճ է և լավ: Երբ այն ի ցույց է դրվում  հասարակությանը և լրատվամիջոցներում կամ խրախուսվում է նախքան ամուսնությունը, կարող է վնասակար լինել:

Կարող եք նաև օգտագործել «Մաքրաբարոյություն. որո՞նք են սահմանները» տեսանյութը անգլերենով կամ ռուսերենով, որպեսզի խրախուսեք երեխաներին ու երիտասարդներին քննարկել այս թեման:

Ասացեք ձեր ընտանիքին, որ կա մի ուրիշ բան, որը կարող է ձգել մարդկանց որպես մագնիս և արատավորել մեր առաքինությունը: Հարցրեք, արդյո՞ք որևէ մեկը կարող է ասել, թե ինչ է պոռնոգրաֆիան:

Բացատրեք, որ պոռնոգրաֆիա է կոչվում ցանկացած նյութ, ուր պատկերվում կամ նկարագրվում է մարդկային մարմինը և սեռական վարքն այնպիսի ձևով, որն առաջացնում է կամ նախատեսված է առաջացնել ոչ պատշաճ սեռական զգացմունքներ: Այն տարածվում է լրատվամիջոցներով, ներառյալ՝ ամսագրերով, գրքերով, հեռուստատեսությամբ, ֆիլմերով և համացանցով: Պոռնոգրաֆիան իր բոլոր դրսևորումներով շատ վտանգավոր է և կախվածություն է առաջացնում:

Կարող եք օգտագործել տեսանյութը՝ «Ես ի՞նչ պիտի անեմ, երբ տեսնում եմ պոռնոգրաֆիկ նյութ» անգլերենով և ռուսերենով, որպեսզի խրախուսեք երեխաներին քննարկել այս թեման:

Խնդրեք ձեր ընտանիքին մտածել իրավիճակների մասին, երբ ավելի լավ է փախչել որքան հնարավոր է արագ, կարծես, մեր կյանքը գտնվում է վտանգի մեջ: Որպես օրինակ, միասին վերանայեք Հովսեփի և Պետափրեսի կնոջ պատմությունը (տես Ծննդոց 39): Հարցրեք.

  • Ինչո՞ւ նա փախավ:
  • Մենք ինչպե՞ս կարող ենք փախչել, երբ պատահաբար հանդիպում ենք պոռնոգրաֆիկ նյութի, ինչ-որ բան դիտելիս կամ կարդալիս:

Խնդրեք ձեր ընտանիքին մտածել այն բոլոր վայրերի մասին, որտեղ նրանք կարող են հանդիպել սեռական թեմաներով լրատվամիջոցների: Օրինակ, սեռական թեմաներով նյութերի կարող են հանդիպել հեռուստահաղորդումներում, ֆիլմերում, գրքերում, ամսագրերում, երաժշտության մեջ, տեսախաղերում, հաղորդագրություններում, համացանցում, բջջային հավելվածներում և պլանշետներում:

Բացատրեք, որ այն, ինչը կարող է սկսվել որպես անսպասելի ցուցադրում կամ հետաքրքիր ուսումնասիրություն, կարող է դառնալ կործանարար սովորություն: Երեխաներին ուսուցանեք, որ երբ տեղի է ունենում պատահական ցուցադրում կամ նույնիսկ, եթե դուք պոռնոգրաֆիական նյութ եք դիտել ավելի քան մեկ անգամ, նրանց արձագանքը կորոշի դրա հետագա ազդեցությունը իրենց վրա: Այդպիսի իրավիճակներում նրանք պիտի անեն հետևյալ քայլերը.

  • Կոչել այն իր անունով (օրինակ՝ պոռնոգրաֆիա, անպարկեշտություն, սեռական թեմաներով լրատվամիջոց և այլն:)
  • Անջատել այն կամ շրջվել
  • Խոսել իրենց ծնողների հետ

Խաղացեք հետևյալ խաղը՝ «Ի՞նչ կանեք, եթե…», մտածելով իրական իրավիճակներ, որոնցում ձեր երեխաները կարող են հայտնվել իրենց այդ տարիքում, և նրանց առաքինությունը կարող է ապականվել: Ստուգեք, արդյո՞ք ձեր երեխաները կարող են քաղաքավարի եղանակներ մտածել վատ իրավիճակներից դուրս գալու համար: Երբեմն ոչ մի քաղաքավարի ելք չի կարող օգնել  այդ իրավիճակներում:

Ապա հիշեցրեք նրանց Հովսեփի և Պետափրեսի կնոջ պատմությունը (Ծննդոց 39.1–13): Բացատրեք, որ շատ ավելի լավ է հիմար կամ տհաճ լինել ինչ-որ մեկի համար (կարևոր չէ, ով է դա) և փախչել, քան խախտել մաքրաբարոյության օրենքը և կորցնել հիանալի օրհնությունները, որոնք գալիս են իրապես մաքուր մնալուց:

Լրացուցիչ առաջարկներ

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին փակել իրենց աչքերը և պատկերացնել մի տաճար: Հարցրեք.

  • Ի՞նչ գույնի է տաճարը:
  • Որքա՞ն մեծ է այն:
  • Պատուհաններ ունի՞:
  • Իսկ սրածայր գագաթներ կա՞ն:
  • Քանի՞սն են:

Բացատրեք, որ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր տաճարները տարբեր են: Օրինակ, կարող եք ասել, որ Սոլթ Լեյք Տաճարը Յուտայում ունի մոխրագույն գրանիտե պատեր և վեց սրածայր գագաթներ: Այն տարբեր է Կանադայի Քարդստոն Ալբերտա Տաճարից, որն ունի քարե պատեր, բայց չունի սրածայր գագաթներ: (Պատրաստեք այն տաճարների նկարները, որոնք համեմատելու եք:) Նշեք, որ չնայած յուրաքանչյուր տաճար տարբեր է տեսքով, բոլորն էլ գեղեցիկ են և կառուցված են նույն նպատակի համար: Դրանք պալատներ են, որտեղ տեղի են ունենում մեզ անհրաժեշտ հատուկ արարողություններ, որպեսզի մենք վերադառնանք Երկնային Հոր մոտ:

Բացատրեք, որ մենք նման ենք տաճարների: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր է մյուսից, բայց նաև տուն է Աստծո Հոգու՝ Սուրբ Հոգու համար (տես Ա Կորնթացիս 3.16–17): Մեր մարմինը տաճար է մեր հոգու համար:

Մենք պիտի մաքուր պահենք մեր սիրտն ու հոգին կարդալով, ունկնդրելով և դիտելով միայն «այնպիսի բաներ, որոնք հաճելի են Երկնային Հորը» (տես «Ավետարանի իմ չափանիշները»):

Կարդացեք և քննարկեք Երեց Բեդնարի «Դուք Աստուծոյ տաճար եք» ելույթից հետևյալ մեջբերումը.

«Եղբայրներ և քույրեր, և՛ Եկեղեցու տաճարները, և՛ մեր անձնական տաճարները պիտի օգտագործվեն, որպեսզի իրականացնեն այն արդար նպատակները, որոնց համար ստեղծված են: Մեր ֆիզիկական մարմինը սքանչելի պարգև է և  հավիտենական հույս: Մեր աստվածային զորություններից ամենասուրբը Երկնային Հոր հետ համաստեղծող դառնալն է, ֆիզիկական մարմիններ ապահովելով Նրա հոգևոր որդիների և դուստրերի համար ու ստեղծելով արդարակյաց ու Քրիստոսակենտրոն ընտանիք: Ոչինչ ավելի սուրբ չէ, ոչինչ աժանի չէ ավելի շատ ակնածանքի, ոչինչ ավելի կարևոր չէ երջանկության ծրագրի համար» («Դուք Աստուծոյ տաճար եք», Դեյվիդ Ա. Բեդնար, Ensign, սեպտեմբեր 2001)

 


 

Հյուրասիրություն. Մրգային պիցցա

2 ¾ բաժակ ալյուր
1 թեյի գդալ կերակրի սոդա
1 բաժակ փափկացրած կարագ

1 ½ բաժակ սպիտակ շաքարավազ
1 ձու
1 թեյի գդալ վանիլին

Հարեք շաքարավազն ու կարագը մինչև փափկի: Հարելով ավելացրեք ձուն և վանիլինը: Ավելացրեք ալյուրն ու սոդան: Խմորից մեծ գունդ պատրաստեք: Թխեք 175°-ում, մինչև թեթևակի շագանակագույն դառնալը: Թողեք սառչի: Վրան քսեք յոգուրտ, շաղ տվեք շոկոլադ կամ ցանկացած փափուկ հավելում, որը հնարավոր է շաղ տալ: Վրան շարեք ձեր ընտանիքի անդամների սիրած մրգերից:


Угощение изображение