Մագնիսներ և բարոյականություն

«Մենք հավատում ենք … մաքրաբարո լինելուն» (Հավատո հանգանակ 1.13)

Օրհներգ. «More Holiness Give Me» (Hymns, # 131)

Միջոցառում

 

Магниты и нравственность
Տեսանյութ. «Մենք հավատում ենք մաքրաբարոյությանը»

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Եթե դուք գիշերը միայնակ քայլեիք մութ փողոցով և զգայիք, որ ինչ-որ մեկը հետևում է ձեզ, հետո շրջվեիք ու տեսնեիք, որ մի անծանոթ կանգնած է ձեր հետևում՝ դանակը բարձր պահած, դուք ի՞նչ կանեք: (Նրանք անշուշտ կպատասխանեն, որ կվազեին ամբողջ ուժով:)

Հետո հարցրեք.

  • Դուք նկատի ունեք, որ անգործ չէի՞ք կանգնի՝ մտածելով. «Օհ, դանակի մի քանի փոքր հարվածները ինձ չեն վնասի»:

Կարդացեք Նախագահ Բենսոնի հետևյալ խոսքերը. «Հսկեք և պաշտպանեք ձեր առաքինությունը, ինչպես կպաշտպանեիք ձեր կյանքը» (Ensign, November 1986, page 83):

Հարթ մակերեսի վրա տեղադրեք երկու մագնիս: Որևէ մեկը թող ստուգի, թե մինչև ինչ հեռավորություն մագնիսները կարող ենք հրել նախքան նրանց միացումը: Բացատրեք, որ գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք կարող են ձգել մեզ, ինչպես մագնիսները, և կարող են կործանել մեր առաքինությունը, եթե շատ մոտենանք դրանց:

Օրինակ՝ յուրաքանչյուրս ունի մարմին՝ որպես Աստծո կողմից տրված պարգև: Եվ Նա ստեղծել է մեր մարմիններն այնպես, որ արական և իգական սեռերը կարող են ձգել միմյանց՝ ինչպես մագնիսները: Այս ցանկությունները հնարավորություն են տալիս տղամարդուն և կնոջը սիրել միմյանց և ունենալ իրենց սեփական երեխաները: Երկնային Հոր հետ մեկտեղ մենք կարող ենք մարմիններ ստեղծել Նրա զավակների համար: Դա հրաշալի զորություն է և պարգև: Բայց Աստված պատվիրել է մեզ օգտագործել այդ զորությունը միայն այն ժամանակ, երբ ամուսնացած ենք: Եթե մենք հնազանդվենք այս պատվիրանին, մեր ընտանիքում կարող ենք զգալ  հրաշալի միաբանություն և ուրախություն: Եթե մենք չհսկենք այս ցանկությունները, դրանք կկործանեն մեզ:

Բացի այդ, որոշ տեղեկություններ և զվարճություններ կարող են մեզ հեռացնել արդարակյաց ապրելակերպից: Պոռնոգրաֆիկ նյութերն, իրենց բոլոր դրսևորումներով, հատկապես վտանգավոր են և կախվածություն են առաջացնում: Դրանք տարածվում են լրատվամիջոցներով, ներառյալ՝ ամսագրերի, գրքերի, հեռուստատեսության, ֆիլմերի, երաժշտության և համացանցի միջոցով:

Քննարկեք, թե մեր առաքինության պաշտպանությունն ինչպես կարող է կիրառվել դասի սկզբում բերված իրավիճակում: Խնդրեք ընտանիքի անդամներին հիշել մի քանի արտահայտություն մեր առաքինության վերաբերյալ, ինչպես օրինակ. «Դանակի մի քանի փոքր հարվածները ինձ չեն վնասի»: Օրինակ՝ «եթե մի քանի րոպե դիտեմ այս տեսանյութը, չի վնասի ինձ», կամ «այս մարդկանց հետ մի քանի ժամ անցկացնելը չի վնասի ինձ»:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ ուսմունքները.

«Խնդրում եմ, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է դա վնասում: Ինչո՞ւ մի փոքր ազատություն չտամ ինձ: Հիմա կարող եմ մեղք գործել, իսկ հետո ապաշխարել»: Խնդրում եմ, այդքան հիմար ու դաժան մի եղեք: Դուք չեք կարող «կրկին խաչել Քրիստոսին»՝ մնալով անպատիժ (տես Եբրայեցիս 6.6): «Փախեք պոռնկութիւնիցը», - բացականչում է Պողոսը (Ա Կորնթացիս 6.18), և խուսափեք «նման որևէ բանից», ավելացնում է Վարդապետություն և Ուխտերը (ՎևՈւ 59.6, շեշտադրումն ավելացված է): Ինչո՞ւ, դե այն պատճառով, որ աշխարհի Փրկիչն անասելի տառապանքներ կրեց և՛ հոգով, և՛ մարմնով, որպեսզի մենք կարողանանք խուսափել մեղքից (տես ՎևՈւ 19.15–20): Մենք ինչ-որ բանով պարտական ենք Նրան դրա համար: Իրականում, մենք ամեն ինչով ենք պարտական նրան դրա համար: Պողոսն ասում է. «Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են» (Ա Կորնթացիս 6.19–20, շեշտադրումն ավելացված է, տես նաև Ա Կորնթացիս 6.13–18): Իսկ սեռական մեղքի դեպքում վտանգի տակ են և՛ հոգին, և՛ մարմինը («Անձնական մաքրություն», Ensign, Nov. 1998, 76):

Հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում, որ մեր մարմինները մերը չեն:
  • Այս ճշմարտության ըմբռնումն ինչպե՞ս է ազդում ձեր մտքերի ու վարքագծի վրա:

​Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.15 հատվածը: Քննարկեք հոգու և մարմնի միջև եղած կապը: Խոսեք այն մասին, թե սեռական մտերմությունն ինչպես է ազդում մեր հոգու և մեր ֆիզիկական մարմնի վրա:

Բացատրեք, որ երբ ֆիզիկական և հոգևոր միությունը տեղի է ունենում ամուսնության միջոցով, երկու անհատների հոգիները կարող են մեծ ուրախություն ապրել: Սակայն, երբ ֆիզիկական միությունը տեղի  է ունենում ամուսնության հոգևոր մտերմությունից դուրս, այն կարող է վնասակար հետևանքներ ունենալ հոգու վրա:

Հարցրեք.

  • Պոռնոգրաֆիան ինչպե՞ս է ազդում մեր հոգու և մարմնի վրա:

Բացատրեք, որ պատճառը, թե պոռնոգրաֆիան ինչու է հատկապես վտանգավոր, այն է, որ ստեղծում է  մտերմության կեղծ զգացում, առանց իսկական հարաբերություններով կապելու օգտագործողին: Պոռնոգրաֆիայի օգտագործումը միշտ հեռացնում է Հոգին և, ի վերջո, հանգեցնում է ուրիշների հետ զգացմունքային կապի խզման և մեկուսացման:

Խնդրեք ընտանիքի անդամներին զգույշ լինել իրենց բոլոր քայլերում և մաքուր լինել իրենց մտքերում ու գործողություններում:

Լրացուցիչ առաջարկներ ամուսնական զույգերի համար

Կարդացեք և քննարկեք հետևյալ հոդվածներից մեկը.

Ռասսել Մ. Նելսոն, «Պահպանել ամուսնությունը», Ensign կամ Liahona, մայիս 2006, 36–38

Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարոյությանը», Լիահոնա, մայիս 2013

Բոյդ Կ. Փաքեր, «Երջանկության ծրագիրը», Լիահոնա, մայիս 2015

Քննարկեք.

  • Մաքրաբարոյությունն ինչպե՞ս է ազդում ամուսնության և ընտանիքի վրա:
  • Մենք ինչպե՞ս կարող ենք պաշտպանել միմյանց և մեր ամուսնությունը որոշ մագնիսական ուժերի ազդեցությունից, որոնք գոյություն ունեն այս աշխարհում:
  • Արական և իգական սեռերի միջև Աստծո կողմից մեզ տրված մագնիսական ազդեցությունն ինչպե՞ս կարող ենք օգտագործել, որպեսզի ամրացնենք մեր ամուսնությունը:
Կարող եք դիտել և քննարկել տեսանյութը՝ «Զգույշ եղեք», անգլերենով կամ ռուսերենով:

Լրացուցիչ առաջարկներ երիտասարդների համար

Ընտանիքով կարդացեք «Սեռական անարատություն» բաժինը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին մի գույնով ընդգծել օրհնությունները, որոնք գալիս են սեռական անարատության արդյունքում: Հրավիրեք նրանց մի գույնով ընդգծել հետևանքները, որոնք գալիս են մաքրաբարոյության օրենքների խախտումից: Շրջանակի մեջ վերցրեք հղումները, որոնք վերաբերում են Սուրբ Հոգուն: Միասին ստեղծեք կանոնների ցուցակ, որոնք կօգնեն երիտասարդներին պահպանել սեռական մաքրությունը: Օգնեք նրանց հասկանալ այն օրհնությունները, որոնք Տերը նախատեսում է նրանց համար, երբ նրանք հետևում են Իր պատվիրաններին:

Օգնեք ձեր դեռահասներին հասկանալ, որ սուրբ բաներն ունեն համապատասխան ժամանակ և վայր: Սեռական մտերմության սուրբ բնույթի շնորհիվ սեռական  հարաբերությունը պիտի տեղի ունենա միայն ամուսնու և կնոջ միջև: Դրանք կարող եք համեմատել տաճարային ուխտերի հետ. ինչպես անդամներն են անհամբեր սպասում և պատրաստվում տաճարային արարողություններին, երիտասարդները ևս կարող են պատրաստվել առողջ մտերիմ հարաբերությունների ամուսնությունից հետո: Քննարկեք, թե ինչպես պատշաճ ձևով պատրաստվել առողջ սեռական հարաբերությունների: Կարող եք ընդգրկել հետևյալ գաղափարները.

  • Ցուցաբերել հարգանք հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ
  • Սովորել սեր և ներում ցուցադրել բոլոր հարաբերություններում
  • Հետևել, թե երջանիկ ամուսնական զույգերն ինչպես են հարգում ու վերաբերվում միմյանց
  • Հետևել ժամադրության չափանիշներին, որոնք տրված են «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում
  • Ծնողների հետ քննարկել ցանկացած հարց սեռական մտերմության մասին
  • Իմաստությամբ ընտրել լրատվամիջոցները,  խուսափել պոռնոգրաֆիկ նյութերից և սեքսուալ թեմաներով հագեցած լրատվամիջոցներից

 


 

Հյուրասիրություն. Մրգային պիցցա

2 ¾ բաժակ ալյուր
1 թեյի գդալ կերակրի սոդա
1 բաժակ փափկացրած կարագ

1 ½ բաժակ սպիտակ շաքարավազ
1 ձու
1 թեյի գդալ վանիլին

Հարեք շաքարավազն ու կարագը, մինչև փափկի: Հարելով ավելացրեք ձուն և վանիլինը: Ավելացրեք ալյուրն ու սոդան: Խմորից մեծ գունդ պատրաստեք: Թխեք 175°-ում, մինչև թեթևակի շագանակագույն դառնալը: Թողեք սառի: Վրան քսեք յոգուրտ, շաղ տվեք շոկոլադ կամ ցանկացած փափուկ հավելում, որը հնարավոր է շաղ տալ: Վրան շարեք ձեր ընտանիքի անդամների սիրած մրգերից:


Угощение изображение