Հունիս 20

Հունիս 20

Աշխատանքը կարող է հետաքրքիր լինել 

Օրհներգ. «Գործե՞լ եմ ես բարիք»

1. Հարցրեք․ «Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե ոչ ոք չաշխատեր»։
2. Խնդրեք ընտանիքին պատմել որոշ աշխատանքների մասին, որոնք նրանք ամենաշատն են
սիրել։ Ի՞նչն են ամենաքիչը սիրել։ Ինչո՞ւ:
3. Հարցրեք․ «Արդյո՞ք մենք սիրում ենք այն աշխատանքը, որն ամենալավն ենք կատարում»։
Ինչո՞ւ:
4. Մի պահ մտածեք այն բոլոր աշխատանքների մասին, որոնք պետք է արվեն ձեր տանը։
Այնուհետև կարգավորեք այս աշխատանքներն այնպես, թե որքան հաճախակի դրանք պետք է
արվեն՝ ամեն օր, շաբաթական, ամսական, թե տարեկան։
5. Այժմ որոշեք, թե ով կարող է կատարել այդ աշխատանքները և ով է
ամենաշատը սիրում դրանք։ Այդ անունները գրեք պարտականությունների կողքին։
6. Անցանկալի աշխատանքներից յուրաքանչյուրը գրեք մի թղթի վրա: Կեսից ծալեք և տեղադրեք
տարայի մեջ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է վերցնի տարայից, որպեսզի պարզի,
թե որն է լինելու իր աշխատանքը։
Որոշեք, թե նախքան աշխատանքների հերթափոխը որքան ժամանակ
յուրաքանչյուրը պետք է կատարի տվյալ աշխատանքը։ Կազմեք աղյուսակ,
որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին հիշեցվի իրենց աշխատանքի մասին։
Կարող եք հատուկ պարգևատրում նախատեսել ընտանիքի համար, այն
բանից հետո, երբ նրանք կավարտեն իրենց աշխատանքները մեկ ամսվա
ընթացքում։ Դա կարող է լինել միասին երեկոյան խաղեր խաղալը կամ
պաղպաղակի հյուրասիրություն։
7. Բացատրեք, թե ինչ երկու բան մենք միաժամանակ կարող ենք իրագործել։
Նախագահ Բրիգամ Յանգն ասել է․ «Երբ մարդն աշխատասեր է և արդարակյաց,
այդժամ է նա երջանիկ» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 184)։
8. Շնորհակալություն հայտնեք ընտանիքին կատարած աշխատանքի համար և
հայտնեք ձեր երախտագիտությունը տնային գործերում օգնելու նրանց ցանկության
համար։ Բացատրեք, որ այդ սովորույթները նրանց նախապատրաստում են որպես
չափահաս իրենց անկախ ապրելուն։



























Հյուրասիրություն՝ Բանանով անուշեղեն

Մեջտեղից կիսված կես բանան յուրաքանչյուրին։ Դնել ափսեի մեջ և վրան լցնել պաղպաղակ։
Գլազուրը կարող է լինել՝ շոկոլադե կամ կարամելի սոուս, թարմ ելակ, հարած սերուցք և կտրատած ընկույզ։